Ալեքսանդր Մանթաշյանցի պատվին, այսուհետ ամեն տարի, մարտի 3-ը կնշվի որպես «Գործարարի օր»

07/02/2017 schedule19:30

ՀՀ կառավարության առաջիկա նիստում քննարկվելու է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ներկայացրած որոշման նախագիծ մարտի 3-ը որպես «Գործարարի օր» նշելու վերաբերյալ:

Այս որոշումը նախարարությունը հիմնավորում է հետեւյալ կերպ. «Որոշման նախագծով նախատեսվում է «Գործարարի օրը» նշել մարտի 3-ին` կարեւորելով այն հանգամանքը, որ 2017թ. մարտի 3-ին լրանում է հայ մեծ գործարար եւ բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 175-ամյակը: Կարծում ենք` այդպիսով ոչ միայն հարգանքի տուրք կմատուցվի իր գործերով հայ ժողովրդի մեծագույն սերն ու հարգանքը նվաճած մեր ազգի արժանավոր զավակին, այլև հանրության ու նոր սերնդի ուշադրության կենտրոնում կպահի Հայաստանի այն գործարարներին, ովքեր արդեն իսկ ազգօգուտ գործերով ձգտում են նմանվել Ալեքսանդր Մանթաշյանցին»,- նշված է նախագծին կից հիմնավորման մեջ:

Տպել
2766 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել