«Շիրակի» նախկին պաշտպանը՝ Գերմանիայում խաղալու եւ ՀՀ հավաքական հրավիրվելու նպատակի մասին

07/02/2017 schedule19:43

Պաշտպան Դավիթ Մարիկյանն արդեն տարիուկես է, ինչ հեռացել է Գյումրիի «Շիրակից»: 23-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է Գերմանիա՝ ընտանիքի մոտ, եւ սկսել է կարիերան շարունակելու տարբերակներ փնտրրել արդեն այնտեղ: 2016 թ. օգոստոսին հաջողությամբ փորձաշրջան է անցել շվեյցարական 3-րդ լիգան ներկայացնող «Օլդ բոյզ Բազել»-ում, սակայն պայմանագիր չի կարողացել կնքել, քանի որ որպես գերմանացի լեգեոներ է համարվել, իսկ թիմում առաջնությունում քանակի սահմանափակում է եղել:

Մի քանի ամիս անց նրան նկատել է մի ֆուտբոլային գործակալ, մարզում կազմակերպել նրա համար Ռեգիոնալ լիգայի հարավարեւմտյան հատվածի «Էլվերսբերգ» թիմում, նրան հավանել են եւ 6 ամսվա պայմանագիր կնքել: Armtimes.com-ի հետ զրույցում մարզիկը նշեց, որ շատ ոգեւորված է:

«Կարողացա ապացուցել, որ լավ ֆուտբոլիստ եմ: Պայմանագիր եմ ստորագրել մինչեւ մրցաշրջանի վերջը: Մարզվում ու խաղում եմ երկրորդ թիմում, որպեսզի խաղային պրակտիկա ձեռք բերեմ, մարզավիճակս վերականգնեմ, ցուցադրեմ իմ ունակությունները եւ առաջին թիմ տեղափոխվեմ: Ավելի ուժեղ թիմ տեղափոխվելու եւ հետագայում Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու նպատակ ունեմ: Ամեն ինչ կանեմ դրա համար»,- ասաց նա:

Դավիթ Մարիկյանն արդեն հասցրել է 1 ընկերական խաղի մասնակցել նոր թիմի կազմում: «Գրոսռոսելի» հետ ընկերական խաղում նա դարձել է 1 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ, իսկ իր թիմը հաղթել է 7:1 հաշվով: Այդ խաղում արդյունավետ գործողություններով է աչքի ընկել եւս մեկ հայազգի ֆուտբոլիստ՝ հարձակվող Դավիթ Ղազարյանը: Ղազարյանը Մոսկվայից է, նախկինում խաղացել է «Հոֆենհայմում»:

«Խաղադաշտում իրար շատ լավ ենք հասկանում ու լավ ֆուտբոլ ենք խաղում: «Գրոսռոսելի» հետ ընկերական խաղում 2 գոլ խփեց, որոնցից 2-ի դեպքում ես եմ գոլային փոխանցում կատարել: Հուսով եմ՝ կկարողանանք միասին տեղափոխվել առաջին թիմ ու լավ ֆուտբոլ խաղալ»,- ասաց նա:

Ֆուտբոլիստը խոսեց նաեւ 2015 թ. հուլիսին «Շիրակից» հեռանալու մասին: Նա նշեց, որ որեւէ խնդիր ակումբի կամ թիմակիցների հետ չի ունեցել: Պարզապես, ժամանակի ընթացքում Հայաստանում խաղալու ցանկությունը վերացել է: Որոշել է իրեն փորձել այլ առաջնություններում: Սակայն մինչեւ այսօր հարազատ ակումբը եւ ընկերներին չի մոռանում:

«Մինչեւ այսօր շփվում եմ թիմակիցներիս հետ, ընկերներիս ես ուղղակի մոռանալ չեմ կարող: Հետեւում եմ «Շիրակի» խաղերին: Հուսով եմ, որ չեմպիոն կդառնա: Գյումրին տարբերվում է բոլոր քաղաքներից: Գյումրին չեմպիոնների քաղաք է ու միշտ այդպիսինը կմնա»,- ասաց նա:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության Դավիթ Մարիկյանը «Շիրակի» կազմում 48 հանդիպման է մասնակցել եւ խփել 3 գոլ: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում 5 խաղի է մասնակցել:

Տպել
3446 դիտում

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին