Ո՞վ է առաջարկել Դավիթ Տոնոյանի թեկնածությունը եւ դեռ որքա՞ն կդիմանան վարչապետի նյարդերը

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: Վերջինս ԱԻՆ տեղափոխվեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Սույն նշանակումից հետո պարզվեց, որ պաշտպանության նախարարությունում ամենաբարձր պաշտոններից մեկում տարիներ շարունակ աշխատել է պրոֆեսիոնալ եւ մարդկային լավագույն որակներով օժտված անձնավորություն: Սա արձանագրվեց բանակի խնդիրներով զբաղվող տարբեր իրավապաշտպանների մեկնաբանություններում, որոնցով նրանք մտահոգություն էին հայտնում, թե արդյո՞ք ճիշտ էր պաշտպանական գերատեսչությունը զրկել Դավիթ Տոնոյանի նման կադրից:

Նույն կերպ, ԱԻ նախարար Արմեն Երիցյանի վախճանից հետո պարզվեց, որ Հայաստանում երկար տարիներ պաշտոնավարել է լավ մարդ-նախարար, որի մասին հատկապես ջերմ էին արտահայտվում լրագրողները: Եւ այս իմաստով Տոնոյանի նշանակումը շատերը նաեւ արդարացված են համարում, որովհետեւ լավ մարդուն եւ պրոֆեսիոնալին եկավ փոխարինելու նույն որակներով մեկը:

Սույն բանավեճը, ինչպես նաեւ ավելի խորքային վերլուծությունները, թե Տոնոյանի նշանակումն ինչպիսի շրջադարձեր կբերի ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում, թողնում ենք մասնագետներին: Մեզ ավելի պարզ հարց է հետաքրքրում, օրինակ` ո՞վ է Տոնոյանին ԱԻ նախարար նշանակելու գաղափարի հեղինակը: Եթե վարչապետ Կարեն Կարապետյանն ամբողջությամբ կատարում է իր գործառույթներն, ապա պետք է որ Տոնոյանի թեկնածությունը նա առաջարկած լինի, քանի որ սահմանադրությամբ նախարար նշանակում է նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Թվում է, սակայն, որ Կարեն Կարապետյանի կապը սույն նշանակման հետ սկսվում եւ ավարտվում է նախարարության աշխատակազմին ներկայացնելու արարողությամբ:

Եթե Կարեն Կարապետյանին ԱԻ նախարար առաջարկելու հնարավորություն տրվեր, դժվար թե նրա մտահորիզոնում Դավիթ Տոնոյանը հայտնվեր: Ավելի հավանական է, որ նրա ընտրությունը կկանգներ տեխնոկրատների իր շրջապատից եւս մեկի վրա, կամ գուցե իր հետ ՀՀԿ-ին անդամագրված 7000 հոգու մեջ գտնվեր որեւէ արժանավոր:

Կարապետյանն անցյալ տարեվերջին ասուլիսներից մեկում խոսում էր Սերժ Սարգսյանի հետ իրենց աշխատանքի կառուցման եւ իր ունեցած ազատության որոշակի աստիճանի մասին: Որքան ժամանակն անցնում է, այնքան վարչապետի ազատություններն ավելի ու ավելի են սահմանափակվում եւ որոշումներ կայացնելու նրա շրջանակը գնալով սեղմվում է:

Ճիշտ է ժամանակ առ ժամանակ Կարեն Կարապետյանը ընդդիմանում է այս իրավիճակին, փորձում է բնավորություն ցույց տալ, բայց առայժմ նա մեծ հաջողություններ այս առումով չի գրանցել: Նման մի փորձ էր հունվարի 28-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին ուղղված հայտնի հանձնարարականը՝ անբարեխիղճ պետական կառավարիչների ողնաշարը ջարդելու մասին:

Վարչապետի սույն հանձնարարականն, իհարկե խրոխտ էր, եւ տպավորել էր հանրությանը: Բայց դրանից հետո առաջին իսկ աշխատանքային օրը հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյանն իր ձեռքով ստորագրել է Արման Սահակյանին մինչեւ ապրիլի 3-ն արձակուրդ տրամադրելու որոշումը: Մամուլում գրվեց, որ Սահակյանն արձակուրդ է գնում ընտրությունների նախապատրաստական աշխատանքների նպատակով: Սա տարօրինակ էր, որովհետեւ որեւէ այլ ՀՀԿ-ական պաշտոնյա առայժմ արձակուրդ չի մեկնել եւ թերեւս մինչեւ քարոզարշավի սկիզբ չմեկնի էլ: Էլ չենք խոսում, որ ՀՀԿ-ական պաշտոնյաները, որպես կանոն, հաջողությամբ համատեղում են քարոզարշավն իրենց պաշտոնեական պարտականությունների հետ, որովհետեւ միեւնույնն է ընտրությունների շրջանում իրենց պաշտոններն ու վարչական բոլոր լծակներն օգտագործվում են միմիայն սեփական կուսակցության քարոզչության նպատակներով:

Այնպես որ, Արման Սահակյանի արձակուրդը որեւէ այլ նպատակ չուներ, քան Կարեն Կարապետյանին ծիծաղելի վիճակի մեջ դնելը եւ, դատելով այդ թեմայով մամուլի հրապարակումների վերնագրերից, այն լիովին ծառայեց իր նպատակին:

Ստացվում է, Սերժ Սարգսյանի հետ աշխատանքի կազմակերպման արդյունքում Կարեն Կարապետյանը չի կարող նախարար առաջարկել, չի կարող նույնիսկ վարչության պետին ուզած հանձնարարականը տալ: Չի կարող նաեւ տնտեսական մոնոպոլիաների դեմ պայքարել: Այդ դեպքում` ինչ է կարող նա, ինչ ֆունկցիա է դրվել նրա վրա:

Կարեն Կարապետյանի վերջին գործողություններին հետեւելով կարելի է վստահաբար պնդել, որ նա կարող է ներդրումներ բերել Հայաստան: Այստեղ վարչապետին անսահմանափակ ազատություն է տրված. նա կարող է ներդրումների խոստումներ ստանալ ՌԴ կառավարությունից, ռուսաստանաբնակ հայ գործարարներից, կարող է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում աջակցություններ ստանալ ԵՄ-ից, ԱՄՆ ՄԶԳ-ից, կարող է իր ընտանեկան միջոցներից ներդրումներ անել: Մի խոսքով, վարչապետից ակնկալիքը մեկն է` ներդրումային բում, իսկ մնացած բոլոր հարցերը Սերժ Սարգսյանն անձամբ կկարգավորի:

Ամբողջ խնդիրը, սակայն այն է, որ Կարեն Կարապետյանը բավական ցավագին է տանում, երբ իրեն զրկում են որոշումներ կայացնելու իր օրինական իրավունքից: Հայտնի է, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնից նա հեռացավ, քանի որ չուներ գործելու եւ որոշումներ կայացնելու ազատություն: Ասում են, վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ հատուկ հավաստիացել է, որ այս անգամ որոշակի ազատություններ է ունենալու, այսինքն՝ քաղաքապետ եղած ժամանակվա պատմությունը չի կրկնվելու:

Հիմա  այդպես էլ կա, նա որոշակի ազատություններ ունի, պարզապես որոշակին լայն հասկացություն է եւ, ըստ իրավիճակի եւ անհրաժեշտության կարող է ավելանալ կամ պակասել: Չի բացառվում, որ 2017-ի ընտրություններից հետո այդ շրջանակն այնքան սեղմվի, որ Կարեն Կարապետյանի ինքնասիրությունը թույլ չտա նրան շարունակել մնալ վարչապետի պաշտոնում: Կարծում ենք հիմա արդեն այս առումով վարչապետը սահմանային վիճակում է գտնվում:

Ինչ վերաբերում է ներդրումային բումին, ապա եթե մինչեւ այդ դա իրականություն դառնա,  շատ լավ, դրանից օգուտ քաղողները շատ կլինեն: Եթե ոչինչ չստացվի եւ վարչապետը տապալվի, ապա հոգ չէ, ամեն ինչ կընթանա իր սովորական հունով, եւ առավելագույն կորուստը, որ կունենանք՝ Կարեն Կարապետյանի բարձր ռեյտինգը կլինի:

Տպել
10174 դիտում

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ