Վտանգավոր երթեւեկություն. ներում չկա, միանգամից բետոն

08/02/2017 schedule14:36

Օրերս` փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Առավոտյան ժամը 07։40-ի սահմաններում Երեւան-Արարատ ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում «Ֆան» մակնիշի մարդատար ավտոբուսը (դեպի Երեւան ընթանալիս) բախվել է բետոնե արգելապատնեշներին եւ կողաշրջվել։ Վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր չկան: Յոթ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։ Վթարը տեղի է ունեցել Արտաշատի հատվածում՝ Հայաստանի ամենանոր եւ թանկ երկու ավտոմայրուղիներից մեկի վրա… Ու թեեւ վթարի պատճառները կարող են տարբեր լինել, ժամանակակից ավտոմայրուղու վրա պետք է հնարավոր չլինի բետոնե արգելապատնեշին բախվել:

Արգելապատնեշներ

Ժամանակակից ճանապարհը, առավելեւս ավտոմայրուղին, պետք է բավարարի անվտանգության շատ խիստ պայմաններին: Ըստ էության, դրանք այնպիսին են, որ մինչեւ 120 կմ/ժ արագությամբ համեմատաբար ժամանակակից մեքենայով վթարների մեծ մասի դեպքում ամրակապված ուղեւորների մահանալու հավանականությունը լինի չափազանց փոքր: Այդ նպատակով նախ բավականին ամուր են արվում հանդիպակաց երթեւեկելի ճանապարհահատվածներն իրարից բաժանող կողային (եզրային) ամրակները: Դրանք պետք է այնքան պինդ լինեն, որ անգամ 130-150 կմ/ժ արագությամբ շարժվող եւ կառավարումը կորցրած մեքենայի քսող հարվածի դեպքում ոչ միայն կանխեն մեքենայի հանդիպակաց գոտի դուրս գալը, այլեւ բաժանարար գոտում գտնվող սյուներին ու այլ առարկաներին բախվելը:

Այդ կողնակների վրա գումար խնայելու դեպքում դրանք հաճախ պոկվում են, ինչի արդյունքում հենց իրենք են դառնում վթարը ծանրացնող ու անգամ մահաբեր հանգամանք: Մասնավորապես, երբեմն դրանք հարվածից քանդվում են եւ սուր դանակի պես մտնում մեքենայի մեջ ու սպանում ուղեւորներին... Կամ, քանդվում են եւ մեքենան բախվում է հենց այդ կողնակներին պահող բետոնե կամ մետաղյա սյուներին, ինչը եւս շատ վտանգավոր է:

Այնինչ, որակյալ ամրացումներով արված կողնակները բավականին ամուր են ու հուսալի եւ անգամ 150-170 կմ/ժ արագությամբ քսող հարվածի պարագայում չեն կարող մահաբեր լինել: Հայաստանում կողնակների վրա խնայում են: Արդյունքում, այդ կողնակները ոչ միայն չեն կանխում երթեւեկելի հատվածից մեքենայի դուրս թռչելը, այլեւ, ինչպես նշեցինք, երբեմն իրենք են դառնում վթարը առավել ծանրացնող հանգամանք:

Բետոնե սյուներ

Բոլորս տեսել ենք միջքաղաքային ճանապարհների եզրերին (կողնակում) կանգնեցված մոտ մեկ մետր բարձրությամբ բետոնե սպիտակ սյուները: Դրանք նախատեսված են վատ տեսանելիության պայմաններում վարորդին ուղղորդելու համար: Ու քանի դեռ ամբողջ զարգացած աշխարհում այդ սյուները պլաստմասից են, Հայաստանում դրանք շարունակում են լինել բետոնից:

Բանն այն է, որ ճանապարհի եզրին կանգնեցված բետոնի սյունը կարող է մահացու լինել կառավարումը կորցրած մեքենայի մեջ գտնվողների համար, այնինչ պլաստմասը՝ ոչ: Այլ կերպ ասած, եթե կառավարումը կորցրած մեքենան անգամ 70-80 կմ/ժ արագությամբ ճանապարհից կողքանց դուրս թռչելիս հարվածի բետոնե սյանը, դա կարող է սպանել անգամ ամրակապված ուղեւորին (կամ վարորդին), քանի որ մեքենաների մեծ մասը նախատեսված չեն այդպիսի հարվածին դիմանալու համար... Մեքենան, միեւնույն է, դուրս կթռչի, բայց նախապես մի լավ հարված կստանա:

Այնինչ, եթե անգամ 20-25 տարեկան արեւմտյան արտադրության մեքենան ճանապարհից դուրս թռչի եւ չբախվի բետոնե սյան կամ ծառի, ապա դրանում ամրակապված ուղեւորի մահանալու հավանականությունը շատ փոքր է... Ժամանակակից մեքենայում, անգամ կողաշրջվելու դեպքում, ամրակապված ուղեւորի (կամ վարորդի) մահանալու հավանականությունը չի գերազանցում 5-10 տոկոսը:

Ներում չկա

Սակայն Արարատի մարզում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավտոբուսի վթարի պատճառը ոչ ճանապարհի եզրի սյուներն են, ոչ էլ վատ կողակ-արգելապատնեշները: Այն, իրականում, շատ ավելի մտահոգիչ է: Երեւան-Արտաշատ եւ Երեւան-Աշտարակ ավտոճանապարհները վերակառուցվել են միջազգային ֆոնդերի ու դոնորների աջակցությամբ (հիմնականում՝ արտոնյալ վարկով): Հայաստանում առաջին անգամ կառուցվեց այդ որակի ծածկույթով ճանապարհ: Սակայն այդ ճանապարհը կառուցվեց ոչ առանց լրջագույն «կիքսերի»:

Այդպես, օրինակ, նախապես չէր հաշվարկվել, որ վերակառուցման արդյունքում ճանապարհի մակարդակը բարձրանալու է եւ դրա վրայով անցնող կամուրջները կդառնան ստանդարտից ցածր: Արդյունքում, կառուցելուց հետո հայտնաբերվեց խնդիրը, ինչի լուծման համար համարյա բոլոր կամուրջները քանդվեցին, որ փոխարենը կառուցվեն նորերը: Պատկերացնու՞մ եք` նախագծային սխալի արդյունքում սարքին կամուրջները, որոնք դեռ երկար կծառայեին, ապամոնտաժվեցին: Սակայն կամուրջների ապամոնտաժման ժամանակ ավտոմայրուղու փակ հատվածների առջեւ լցված են ավազե կույտեր եւ դրված են բետոնե մեծ բլոկներ... Այո, Հայաստանի ամենաարդիական ավտոմայրուղու վրա՝ ճանապարհի հենց մեջտեղում, տեղադրված են բետոնե բլոկներ:

Ու թեեւ բետոնից առաջ կան տեղադրված նշաններ, բետոնի բլոկը, մեղմ ասած, լավագույն միջոցը չէ ժամանակին չարգելակած մեքենային կանգնեցնելու համար: Այդ ճանապարհին երբեմն վարորդները բացում են 180-200 կմ/ժ արագություն... Ու թեեւ դա երթեւեկության կանոնների կոպիտ խախտում է, չի նշանակում, որ դրա համար վարորդին պետք է սպանել բետոնե բլոկով:

Այդպիսի դեպքերում զարգացած երկրներում մի քանի հարյուր մետր առաջ դնում են դեղին առկայծող լապտերով պլաստմասե արգելապատնեշներ, հետո գալիս են անվադողերը (մոտ 50-60 հատ), հետո չկանգնած մեքենայի ճանապարհին գալիս են ջրով լի պլաստմասե տակառները (հարվածը փափկացնելու համար) եւ ամենավերջում նոր բետոնե բլոկները, որոնք պետք է կանգնեցնեն չարգելակած բեռնատարներին (որ բեռնատարները չմխրճվեն ճանապարհային շինարարների մեջ): Իսկ Հայաստանում միանգամից բետոնե արգելապատնեշ, որ սխալված վարորդը ներում-բեկում չունենա:

Դանիել Իոաննիսյան

Տպել
3348 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում