Սերժ Սարգսյանի օգնական Ավետիս Բերբերյանն ու Աղվան Վարդանյանը` «Բյուսովի» խորհրդի կազմում

08/02/2017 schedule19:51

Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում այսօր` փետրվարի 8-ին, կայացած խորհրդի նիստում նախագահ է ընտրվել ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը:

Մինչ այդ վարչապետի որոշմամբ խորհրդի կազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Բերբերյանն ընդգրկվել է ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանի փոխարեն: ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվական կենտրոնի տնօրեն Արման Սաղաթելյանին էլ փոխարինելու է եկել ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Բուհի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանից տեղեկացանք, որ խորհրդի նախագահի ընտրության ժամանակ նիստին ներկա անդամներից 22-ը քվեարկել են Ավետիս Բերբերյանի օգտին, 1-ը` ձեռնպահ:

Բրյուսովի անվան համալսարանում հրավիրված խորհրդի նիստը բացել է Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ վերոնշյալ փոփոխությունները կապ չունեն բուհի հետ կապվող կոռուպցիոն սկանդալի հետ:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հայտարարություն էր տարածել`  հաղորդելով Բրյուսովի անվան համալսարանում, ընդհանուր առմամբ մոտ 36 միլիոն դրամի պակասուրդի առթիվ քրեական գործ հարուցելու մասին:

«Խորհրդի նոր կազմի թեկնածություններն արդեն իսկ շաբաթներ առաջ են եղել: Ինչ վերաբերում է կոռուպցիոն սկանդալին, ասեմ, նախարարությունը մտել է աուդիտային ստուգման, որից հետո որոշակի ուղղություններով խախտումներ են արձանագրվել: Ուստի գտել ենք, որ անհրաժեշտ է նաեւ դատախազության միջամտությունը եւ խնդրել ենք դատախազությանը` ուսումնասիրություններ անցկացնել հետեւյալ ուղղություններով, եւ այդ ուսումնասիրության հենքի վրա արդեն հարուցվել է քրեական գործ»,- նշել է նախարարը:

Ի դեպ, Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ֆինանսատնտեսական հարցերով պրոռեկտորն է Արթուր Ավագյանը: Նա ՀՀԿ երիտթեւի նախագահ Կարեն Ավագյանի եղբայրն է: Բայց թե նա ինչ կապ ունի այս հնարավոր չարաշահումների հետ, մեզ չհաջողվեց պարզել: Արթուր Ավագյանի հետ կապ հաստատել հնարավոր չեղավ:

Ֆինանսատնտեսական հարցերով պրոռեկտորի պաշտոնում նա նշանակվել է 2013 թվականին: Դատախազության հաղորդագրության համաձայն, պակասուրդի մի մասը վերաբերում է 2016 թվականին: Մյուսների մասին չի նշվում: Բուհից նկատում են, որ պակասուրդը վերաբերում է տարբեր ժամանակահատվածների:    

Տպել
5393 դիտում

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից