Էրիկ Բարսեղյանը՝ 2017 թ. «Արտֆեստի» նորությունների մասին

09/02/2017 schedule13:28

«Արտֆեստ» երիտասարդական միջազգային 5-րդ փառատոնը տարբերվելու է նախորդներից: Այս տարի ավելի շատ ստեղծագործող երիտասարդների ինքնադրսեւորվելու հնարավորություն տալու նպատակով ավելացել են ոլորտները, որոնցում նրանք կարող են մասնակցել: Armtimes.com-ի հետ զրույցում փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը պատմեց միջոցառման այս տարվա ծրագրերից:

«Նորություններից մեկն այն է, որ եղած ճյուղերին՝ թատրոն, կինո, կերպարվեստ, հագուստի մոդելավորում, երգարվեստ, դիզայն, դեկորատիվ եւ կիրառական արվեստ, ավելացավ նաեւ գրականությունը, մասանվորապես՝ դրամատուրգիա եւ կինոսցենար: Այս տարի գրականության ճյուղը՝ դրամատուրգիան եւ կինոսցենարը, նվիրվում է արձակագիր եւ սցենարիստ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին, որը մահացավ 2016 թվականին»,- ասաց նա:

2016 թվականից փառատոնը միջազգային է: Անցած տարի մասնակիցների թվում են եղել Չեխիայից, Շվեդիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից ժամանած երիտասարդներ: Ցանկություն կա նաեւ ժյուրիի կազմում ընդգրկելու արտասահմանցի մասնագետների: Այդ նպատակով փառատոնի կազմակերպիչներն այս շրջանում բանակցությունն են վարում, եւ ըստ Էրիկ Բարսեղյանի՝ մեծ է հավանականությունը, որը կկարողանան համաձայնություններ ձեռք բերել:

2017 թվականի «Արտֆեստի» մասնակցության հայտերն ընդունվում են փետրվարի 3-ից: Վերջնաժամկետն է մարտի 5-ը ներառյալ: Ընտրությունը կատարվելու է 2 փուլով: Մինչեւ փառատոնին մասնակցելը ստեղծագործողների աշխատանքները նախնական ընտրություն են անցնելու: Սա, սակայն, ինչպես Էրիկ Բարսեղյանն է նշում, չպետք է լարվածության առիթ դառնա, քանի որ նախ՝ շատ խիստ ընտրություն չի լինելու: Երկրորդ, հազվադեպ են վատ աշխատանքներ հանդիպում:

«Իհարկե, խիստ ընտրություն չի լինելու: Պարզապես նրա համար է, որ այն մասնակիցները, որոնց ստեղծագործությունները քիչ մրցունակ են, որոշակի հղկման աշխատանք տանելուց հետո հաջորդ տարի ներկայանան փառատոնին: Ամեն դեպքում, նախորդ տարիների փորձը ցույց տվեց, որ քիչ են ստեղծագործությունները, որոնք շատ հում են։ Օրինակ, նախորդ տարիներին կերպարվեստում, գրեթե թույլ ստեղծագործություններ չեն եղել, ինչպես կերպարվեստի ժյուրիի անդամներն են ասում, տարեցտարի աճն ակնհայտ է»,- ասաց նա:

«Արտֆեստը» երիտասարդներին ոչ միայն իրենց աշխատանքները ներկայացնելու հնարավորություն է տալիս, այլեւ փորձում է օգնել գործունեություն ծավալել: 2016 թվականին փառատոնի համակազմակերպիչ «Երիտասարդ ստեղծագործողների միությունը» մասնագիտական աջակցության ծրագիր է իրականացրել:

«Օրինակ, լավագույն ռեժիսորական աշխատանքի հեղինակին նոր ֆիլմ նկարահանելու համար տեխնիկական աջակցություն տրվեց, կերպարվեստի մրցանակակիրների համար Նկարիչների միությունում նոյեմբերին եռօրյա ցուցահանդես կազմակերպեցինք՝ նվիրված ուսանողների միջազգային օրվան: Ես կարծում եմ՝ 2017-ին նույնպես այդ ծրագիրը կլինի»,- ասաց Էրիկ Բարսեղյանը:  

Իր ստեղծման տարում՝ 2013-ին, «Արտֆեստին» մասնակցել է 130, 2014-ին՝ 200, 2015-ին՝ շուրջ 350, իսկ 2016-ին՝ 430 հոգի: Էրիկ Բարասեղյանն ընդգծում է, որ փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է: Կան շատ երիտասարդներ, որոնք մեծ սիրով ամեն տարի մասնակցում են նույնիսկ այն դեպքում, երբ մրցանակային տեղեր չեն զբաղեցնում:

«Օրինակ, լուսանկարչական ոլորտում ունեինք մի մասնակից՝ Բերտա Մարտիրոսյանը: Նա 3 տարի մասնակցեց «Արտֆեստին», ոչ մի անգամ մրցանակակիր չդարձավ, բայց ամեն անգամ հաճույքով կրկին մասնակցում էր, ու մենք մասնագիտական աջակցության ծրագրից դուրս փորձեցինք օգնել, որ ցուցահանդեսներ ունենա: Մասնակիցների վերաբերմունքը փառատոնի նկատմամբ շատ դրական է, նրանք տեսնում են, որ ժյուրին անաչառ է»,- ասաց նա:

5-րդ հոբելյանական «Արտֆեստը» կկայանա հունիս ամսվա սկզբին: Մասնակցության հայտեր կարող են ներկայացնել 16-30, գրականության մրցույթների համար՝ մինչեւ 35 տարեկան երիտասարդները:

Տպել
2070 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա