Լեւոն Պաչաջյանը՝ նոր թիմի մասին. սա ավելի լուրջ ու պատրաստված ակումբ է

09/02/2017 schedule15:05

Օրերս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը պայմանագիր կնքեց իր կարիերայի 12-րդ թիմի հետ: 33-ամյա ֆուտբոլիստը շվեդական 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Սոդերտելյե ՖԱ»-ից տեղափոխվեց 2-րդ դիվիզիոնում հանդես եկող «Լինշոպինգ»: Armtimes.com-ի հետ զրույցում մարզիկը պատմեց՝ ինչու է փոխել ակումբային գրանցումը:

«Որոշումս կայացրի նախկին թիմիս հետ ընդհանուր հայտարարի չգալու հետեւանքով: Նոր թիմ տեղափոխվելու նպատակ չունեի, ինձ լավ էի զգում այնտեղ, բայց ցավոք նոր ղեկավարություն եկավ, ինչ-ինչ պայմաններ փոխվեցին, եւ իմ կարգավիճակն անորոշ էր։ Հետո որոշեցի նոր թիմ փնտրել, եւ տարբերակներից, կարծում եմ, լավագույնը ստացվեց»,- պատմեց նա:

«Սոդերտելյեի» հետ Պաչաջյանը պայմանագիր էր կնքել 2016 թվականի փետրվարին: Այն ժամանակ նա շատ ոգեւորված էր, քանի որ ապագայի մեծ պլաններ էր կազմում այդ թիմի հետ: Ղեկավարության հետ երկարատեւ համագործակցության համաձայնություն էր ձեռք բերել: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո զբաղվելու էր մարզչությամբ կամ էլ ակումբի մենեջմենթով: Տպավորություն էր, որ «Սոդերտելյեն» նրա վերջին թիմը կլինի:

«Դրա համար արեցի հնարավորինս, խաղացի ուժերիս ներածին չափով եւ շատ անգամ անհատական գործողություններով թիմին օգնեցի դուրս գալ դժվարին իրավիճակից եւ իր տեղը պահպանել նույն դիվիզիոնում։ Ցավոք, ֆուտբոլում շատ է լինում, երբ նոր մարդիկ են գալիս ակումբ, եւ հին ու լավ պահերը մոռացվում են։ Խնդիր չէ: Մինչեւ հիմա այդ ակումբի մարզիչը կապի մեջ է ինձ հետ, եւ ինքն էլ չի հասկանում, թե ինչպես եղավ, որ ես չմնացի, որովհետեւ նրա ցուցակում առաջին անուններից մեկն իմն էր, եւ նա մեծ հույսեր էր կապում ինձ հետ։ Բայց սա ֆուտբոլ է, եւ ամեն ինչ հնարավոր է։ Պետք է պատրաստ լինել»,- ասաց նա:

«Լինշոպինգը» մեծ նպատակներ է դնում իր առջեւ: Ակումբի ղեկավարությունը ցանկանում է, որ թիմն առաջին դիվիզիոն բարձրանալու իրավունք ստանա: Դրա համար, Պաչաջյանի խոսքով, ստեղծված են բոլոր պայմանները: Ինքն էլ իր հերթին անելու է ամեն բան իրենից եղած սպասելիքներն արդարացնելու համար:

«Սա ավելի լուրջ ու պատրաստված ակումբ է՝ շատ լավ պայմաններով եւ հեռուն գնացող նպատակներով: Ակումբի առջեւ ավելի բարձր դիվիզիոն դուրս գալու առաջադրանք կա: Դրա համար ստեղծված են բոլոր պայմանները՝ թե ենթակառուցվածքների, եւ թե մրցունակ կազմի առումով: Բոլորն աշխատում են այդ նպատակի համար։ Ես էլ իմ հերթին ուզում եմ հնարավորինս հաջող հանդես գալ եւ օգուտ տալ ակումբին։ Անհատապես էլ աշխատելու եմ արդյունավետ գործել, այս ակումբում բարելավել անցած տարվա ցուցանիշներս (5 գոլ եւ 13 գոլային փոխանցում),- ասաց նա։

Պաչաջյանը խոստովանեց, որ երբեմն զգում է, որ կարիերայի ավարտը մոտ է, սակայն այդ մասին առայժմ լրջորեն չի մտածում: 2 տարվա պայմանագիր ունի նոր ակումբի հետ եւ առնվազն այդ 2 տարիների ընթացքում լինելու է մեծ ֆուտբոլում: Անկախ նրանից, որ մարզչությամբ կամ ֆուտբոլային մենեջմենթով զբաղվելու նրա պլանները կապված էին հիմնականում նախկին թիմի հետ՝ ապագայի հետ կապված նպատակները չեն փոխվել:

«Պարզապես, քանի որ նոր ակումբ է, եւ ես դեռ չգիտեմ՝ ինչպես կկարողանամ այդ ուղղությամբ գործել, դրանք առայժմ հետին պլան են մղված։ Մի քանի ամիս անց կաշխատեմ այդ ուղղությամբ եւ հուսով եմ՝ հաջողություններ կլինեն։ Դա ժամանակի հարց է։ Ես ինձ ֆուտբոլում եմ տեսնում։ Այնպես որ տեսնենք, ժամանակը ցույց կտա»,- ասաց նա:

Այս շրջանում «Լինշոպինգը» մրցաշրջանի մեկնարկի նախապատրաստության շրջանակներում ընկերական հանդիպումներ է անցկացնում: Երեկ՝ փետրվարի 8-ին, Պաչաջյանը նոր թիմի կազմում մասնակցել է իր 1-ին խաղին, եւ իր խոսքով՝ մարզիչը գոհ է եղել իր գործողություններից: Շվեդիայի 2-րդ դիվիզիոնի առաջնությունը մեկնարկելու է մոտ 2 ամսից: 2-րդ դիվիզիոնում ընդգրկված է 14 թիմ: Ապրիլի 9-ին կայանալիք 1-ին խաղում «Լինշոպինգի» մրցակիցը լինելու է «Վարգարդան»:

Տպել
1886 դիտում

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան