Պատգամավորի կողմից լրագրողին հարվածելու դեպքով հարուցված քրգործը կարճվեց

ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի եւ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Այս տեղեկությունն armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց լրագրող Վահե Մակարյանը՝ նշելով, որ գործի կարճման մասին իրեն նամակով են ծանուցել: Նախաքննական մարմնի որոշումը լրագրողը պատրաստվում է դատական կարգով բողոքարկել:

Հատուկ քննչական ծառայությունից armtimes.com-ի հարցի ի պատասխան տեղեկացրեցին, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման համաձայն` մեկ հարվածը, որը չի որակվում որպես ծեծ եւ, հետեւաբար, քրեաիրավական պատասխանատվության չի հանգեցնում, կարող է քաղաքացիաիրավական պատասխանատվություն առաջացնել, եթե դրանով նվաստացվի անձի պատիվն ու արժանապատվությունը: «Ուստի Ռուբիկ Հակոբյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ եւ 119-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերը: Նրա արարքում բացակայում է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով նախատեսված՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հանցակազմը, քանի որ քննությամբ հիմնավորվել է, որ միջադեպը կրել է զուտ անձնական բնույթ, այն կապված է եղել միջանձնային փոխհարաբերությունների հետ, եւ վիճաբանության պահին Վահե Մակարյանը  լրագրողական գործունեություն չի իրականացրել:

Ելնելով վերոգրյալից` 06.02.2017թ.-ին որոշում է կայացվել ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ, 119-րդ եւ 164-րդ հոդվածներով քրեական հետապնդում չիրականացնել եւ սույն քրեական գործով վարույթը կարճել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով»,- փոխանցեցին ՀՔԾ-ից:­

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը սպասելի է համարում ՀՔԾ-ի որոշումը: Armtimes.com-ի հետ զրույցում նա այս դեպքը համեմատեց 2015 թվականի ամռանը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների («էլեկտրիկ Երեւան») հետ, որի ժամանակ բազմաթիվ լրագրողներ բռնության ենթարկվեցին, սակայն ընդամենը մի քանի ոստիկանի մեղադրանք առաջադրվեց: «Այս պարագայում դժվար էր պատկերացնել, որ հատուկ քննչական ծառայությունը պատգամավորին քրեական մեղադրանք կառաջադրեր: Այս որոշումը մեծ հաշվով սպասելի է»,- ասաց Աշոտ Մելիքյանը՝ նշելով, որ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած անձինք պատասխանատվության հիմնականում չեն ենթարկվում եւ դա տխուր ավանդույթ է դառնում:

Հարցին՝ ի՞նչ հետեւանք կունենա այս փաստը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավարը պատասխանեց. «Ցավոք, սա եւս մեկ անգամ կարծես կանաչ լույս է վառում անպատժելիության մթնոլորտ հաստատելուն: Ցավոք սա կարող է եւս  մեկ նախադեպ դառնալ, որ պատգամավորը կարող է ձեռք բարձրացնել լրագրողի վրա եւ անպատիժ մնալ: Շատ տխուր իրավիճակ է»: Աշոտ Մելիքյանն, այսուհանդերձ կարծում է, որ նախաքննական մարմնի որոշումը բողոքարկելը ճիշտ քայլ կլինի:

Ավելի վաղ, Ռուբիկ Հակոբյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացվի Ազգային ժողով: Գլխավոր դատախազը, սակայն պատգամավորին պատասխանել էր, որ այս փուլում նման միջնորդության կարիք չկա:

2016 թվականի դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի եւ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի միջեւ: Լրագրողի պնդմամբ՝ հարցազրույցի ընթացքում պատգամավորը կոպիտ է խոսել իր հետ, ապա հրավիրել հաշիվ պարզելու: Հասնելով Ազգային ժողովի շենքի առաջին հարկ (լրատվական տանող ճանապարհին), որտեղ տեսախցիկ չկա, պատգամավորը բռունցքով հարվածել է լրագրողի դեմքին, ապա՝ հայհոյել: ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) հատկանիշներով:

Տպել
16628 դիտում

Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ (լուսանկարներ)

Ուզում ենք անել անհնարինը, որովհետև անհնարինն է մեզ համար հնարավոր դառնալու. Փաշինյանը՝ Աշտարակում և Ապարանում

Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Վազգեն Սաֆարյանը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը Արամ Ասատրյանի երգացանկից երգ է կատարում (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ից մեկնարկելու է մեծ երթ Երեւանի փողոցներով. Ն. Փաշինյան

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը՝ դեկտեմբերից. հայտնի են մրցույթում հաղթողների անունները

Դեռ 2015-ին 13% եկամտահարկ սահմանվեց դրսում աշխատողների համար, կողմ էր նաև Ա. Հովհաննիսյանը. Լ. Նազարյան

Սամվել Բաբայանի եւ մյուսների վերաբերյալ գործը վարույթ է ընդունվել. նիստի օրը հայտնի է

Լարսի խցանումները կապված էին ցորենի ներկրման շրջանի եւ եղանակային վատ պայմանների հետ․ Փամբուխչյան

Մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց. հանդիպում Արագածոտնում

«Մենք» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ցանկը

Դպրոցի տնօրենի քվեարկությունը կլինի բաց, ծնողների եւ մանկավարժների ձայնը՝ կարեւոր. նախագիծ

Երևանի դատախազը ոստիկանությանը պատվիրել է ստուգել Աշոտյանի հայտարարությունը սպառնալիքի մասին

Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին, ներկայացրել նախընտրական ընթացքը

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)

Մովսիսյանը Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուներից է. ՀՀ ընտրանին ամենաշատ հարվածներ կատարածը

Մշակույթի նախարարությունը Վահագն Մարգարյանի հիշատակին հուշ երեկո է կազմակերպելու

Արտակ Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեակատարողական ծառայության ղեկավարների հետ