Սիրիայում ռուսական օդուժի ավիահարվածի հետեւանքով 3 թուրք զինվոր է մահացել

Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, ըստ որի` ռուսական օդուժի ոչ կանխամտածված գրոհի հետեւանքով 3 թուրք զինվոր մահացել է, եւս 11-ը` վիրավորվել: Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ ռուսական ինքնաթիռները «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության` Սիրիայի հյուսիսում գտնվող օբյեկտների ուղղությամբ իրականացրած ավիահարվածի ժամանակ պատահաբար խոցել են այն շենքը, որում գտնվել են «Եփրատի վահան» գործողություններին մասնակցող թուրք զինվորականները:

Նաեւ հաղորդվում է, որ Մոսկվան եւ Անկարան համատեղ հետաքննելու են սույն միջադեպը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Հիշեցնենք, որ Թուրքիան նախորդ տարվա օգոստոսի 24-ից Սիրիայում անցկացնում է «Եփրատի վահան» ցամաքային գործողությունը՝ հարեւան երկրի հյուսիսային շրջաններն ահաբեկիչներից ազատելու պատճառաբանությամբ։ Պաշտոնական Դամասկոսը, սակայն քննադատում է սույն գործողությունը՝ այն համարելով հարված սիրիական պետության ինքնիշխանությանը։

Տպել
1898 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել