Իմ գրառումը հաղորդում է հանցագործության մասին, Նորքից էլ ահազանգեր կան. Ալեն Սիմոնյան

«Ելք» դաշինքի անդամ, «ՔՊ» կուսակցության վարչության անդամ՝ 
Ալեն Սիմոնյանը քիչ առաջ Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որի համաձայն Աբովյան 62 հասցեում գտնվող իրենց բնակարան է մտել շենքի լիազորը եւ դիմել իր մորը՝ փորձելով ստորագրություն վերցնել եւ քարոզ անել կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ Հակոբ Բեգլարյանի օգտին։

Ալեն Սիմոնյանի գրառման մեջ, մասնավորապես, նշված է.

«Նշեմ , որ լիազորի մոտ է լինում շենքի բնակիչների ցուցակները՝ անձնագրի տվյալներով։ Խոսակցության ընթացքում պարզվում է , որ շենքերի լիազորներին հրավիրել են ժեկեր (բշտ) եւ ցուցակներ բաժանել, ուղարկել բնակիչների մոտ։
Հիմա հարց Սերժ Սարգսյանին , սա՞ է այն հերթական անթերի , օրինական ընտրությունները , որի մասին դուք խոսում եք էկրաններից։ Ի՞նչ իրավունք ունեն մարդկանց կանչել ԲՇՏ-ը, ի՞նչ իրավունք ունեն անձնագրային տվյալներ տալ եւ ի՞նչ իրավունք ունեն քարոզարշավը չսկսված քարոզչություն անել։

Հ.Գ. Այսօր նաեւ ահազանգ ստացա , որ նույն գործով է զբաղված Թումանյան 38 հասցեում գտնվող Բեգլարյաններին պատկանող շենքի կեսում տեղակայված գրասենյակը, որը ընտրությունների ժամանակ վերածվում է ՀՀԿ շտաբի։ Այս պարագայում մարդկանց նաեւ 20.000 դրամի խոստում է տրվում»։

Փաստի առնչությամբ զրուցեցինք ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանի հետ, ով նշեց, որ կոնկրետ այս եւ նմանատիպ այլ դեպքերի մասին տեղեկություններ չունեն:

«Ինչո՞վ եք ապացուցում դա»,- հարց հնչեցրեց նա: Այս պահին՝ նշված անձի գրառմամբ, պատասխանեցինք: «Եթե միայն Ալեն Սիմոնյանի գրառումները եւ նմանատիպ կարծիքները Ձեզ համար բացարձակ ճշմարտություն են, ես տեղեկատվությանը չեմ տիրապետում: Դրա համար էլ ցանկություն չունեմ ուրիշների այսպես ասած ոչ հավաստի տվյալների հիման վրա կարծիք հայտնել»,- նշեց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, որ ընտրակաշառքի մասին բարձրաձայնում է ոչ պատահական մեկը, այլ ընտրական գործընթացների հետ ամենասերտ կապ ունեցող քաղաքացի, Ռուբեն Թադեւոսյանը պատասխանեց՝ կծանոթանան տեղեկատվությանը, կճշտեն եւ կպատասխանեն: «Ճշտեք, եթե նման բաներ կան, դիմեք իրավապահ մարմիններին, մենք իրոք ցանկանում ենք նորմալ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել»,- նշեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահը:

Այսինքն՝ բացառո՞ւմ են, որ Հանրապետական կուսակցությունը շենքերի լիազորներին հրահանգավորեն եւ ուղարկեն բնակիչների տներ՝ զբաղվելու ՀՀԿ թեկնածուների քարոզչությամբ, Ռուբեն Թադեւոսյանն ասաց. «Ես չգիտեմ՝ ովքեր են արջի ծառայություն մատուցում մեզ, մյուսներին, հանրությանը եւ ընտրական պրոցեսին: Երբ փաստեր կլինեն, թող իրավապահները զբաղվեն»:

Զրուցեցինք նաև «Ելք» դաշինքի անդամ, «ՔՊ» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի հետ՝ տեղեկանալու՝ արդյոք վերջինս պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին: «Գրառումն ինքնին հաղորդում է հանցագործության մասին: Այս պահին որևէ քայլի դիմել չեմ պատրաստվում: Այսօրինակ դեպքերն այնքան շատ են, որ իմ գրածը մեծ հաշվով արդեն հաղորդագրություն է հանցագործության մասին: Ես գրեցի, ինձ երկու տեղից էլ գրեցին, որ Մասիվում էլ են նման դեպքեր գրանցվել: Քրեական օրենսգրքում հստակ գրված է, որ մամուլում և սոցցանցերում տեղեկությունը կարող է հիմք հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Տպել
5076 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)