Ինձ «Ալֆա» ջոկատը ԱԱԾ բերման ենթարկեց այնպես, ինչպես Լապշինին. Արարատ Խանդոյան

09/02/2017 schedule20:34

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (մականունը՝ Միայնակ գայլ) եղբոր՝ Արարատի գործով այսօր տեղի ունեցած դատական նիստն անցավ լարված մթնոլորտում. պատճառը գործով վկա, ոստիկանության մայոր,Վահե Չախմախչյանի ցուցմունքներն էին:

Խանդոյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ 2016 թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու, ոստիկանի վահանը քաշելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Գործով տուժող է ճանաչվել 46 ոստիկան:

Այս փուլում հարցաքննվում են գործով վկաները, որոնք հիմնականում ոստիկանության աշխատակիցներ են: Մասնավորապես, այսօր հարցաքննվեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից, ավագ օպերլիազոր, կոչումով մայոր Վահե Չախմախչյանը, որը մի քանի հոգու հետ հուլիսի 20-ին բերման է ենթարկել Արարատ Խանդոյանին: Չախմախչյանը դատարանին հայտնեց, որ այդ օրը ինքը օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականցրել Խորենացի փողոցում, եղել է քաղաքացիական հագուստով: Նրա պատմելով՝ զանգվածային անկարգությունների ժամանակ իր տեսադաշտում է հայտնվել «ագրեսիվ հայացքով» Արարատ Խանդոյանը: Նա ցուցմունք տվեց, թե տեսել է՝ ինչպես է Արարատ Խանդոյանը ձեռքերով եւ ոտքերով հարվածում առաջին շարքում կանգնած ոստիկաններին:

Հարցին, թե ինչո՞ւ հենց այդ ժամանակ չեն բերման ենթարկել Խանդոյանին, այլ մի քանի ժամ անց, վկան պատասխանեց, որ եթե այդ ժամանակ բերման ենթարկեին, իրավիճակը էլ ավելի կսրվեր: Խանդոյանը մինչ հարց տալը, ոստիկանության մայորից հետաքրքրվեց, թե հիշողության հետ կապված խնդիրներ ունի՞, վկան ասաց՝ ոչ: Այս պատասխանից շատ չանցած վկան Խանդոյանի գրեթե բոլոր հարցերին պատասխանեց. «չեմ հիշում», ինչը զայրացրեց Խանդոյանին: Վերջինիս հարցին, թե որտե՞ղից են իրեն բերման ենթարկել, վկան ասաց՝ Օպերայի սրճարաններից մեկից՝ այդպես էլ չհիշելով բերման ենթարկելիս ներկայացե՞լ են, թե՝ ոչ, կամ ասել են՝ ի՞նչ կասկածանքով են բերման ենթարկում, թե՝ ոչ:

Արարատ Խանդոյանին զայրացրեց վկայի այն պատասխանը, ըստ որի՝ նրան ոչ թե ԱԱԾ են բերման ենթարկել, այլ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: «Ինչի՞ եք սուտ խոսում», - գոռաց Խանդոյանը եւ ոստիկանների ուղեկցությամբ դուրս եկավ դահլիճից: Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրա նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով, սպառնալով, որ կրկնվելու դեպքում կարող է ժամերով հեռացվել դատական նիստերից: Այնուհետեւ հայտարարվեց 10 րոպե ընդմիջում: Ընդմիջումից հետո Խանդոյանը վերադարձավ եւ սկսեց հարցեր ուղղել վկային, սակայն Վահե Չախմախչյանը կրկին «չեմ հիշում» պատասխաններն էր պարբերաբար տալիս, ինչը նյարդայնացնում էր Խանդոյանին: «Ինձ էլ Լապշինի պես արտահանձնեք Ադրբեջանին, պրծնեմ»,- վրդովված ասաց նա:

Խանդոյանը դատարանում հայտարարեց, որ վկան կեղծ եւ սուտ ցուցմունքներ է տալիս: Նա պնդեց, որ իրեն «Մեղեդի» սրճարանից ԱԱԾ է բերման ենթարկել «Ալֆա» ջոկատը, այլ ոչ թե ոստիկան Վահե Չախմախչյանը. «Տարել են ԱԱԾ դարպասների մոտ, մեզ սպասեցնել են տվել 30 րոպե, 30 րոպեից հետո մեզ տեղափոխել են 6-րդ վարչություն: Չախմախչյանը իր սեփական Մերսեդեսով եկել է եւ դարպասներից ներս չի մտել: Մեզ նստացրել են Չախմախչյանի արծաթագույն Մերսեդեսը եւ տեղափոխել Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժին»,- ասաց Խանդոյանը՝ հավելելով, որ իրեն բերման են ենթարկել այնպես, ինչպես նախօրեին ադրբեջանցիները՝ հայնտի բլոգեր Լապշինին: «Մտածում են՝ մի աստղ բարձրացնեն, մի աստղ ավել ստանան, բայց չեն մտածում՝ մարդու դեմ կեղծ ցուցմունք տալով, մարդուն մեղադրեն այնպիսի հանցանքի մեջ, որը նա չի արել: Դա ուղղակի աբսուրդ է», - ավելացրեց Արարատ Խանդոյանը:

Դատարանում այսօր հարցաքննվեցին նաեւ ամբաստանյալի համագյուղացիներ Երվանդ Խաչատրյանը եւ Լեւոն Հակոբյանը։ Ծաղկահովիտի նախկին համայնքապետ Երվանդ Խաչատրյանը հայտնեց, որ ինքը ճանաչում է Արարատ Խանդոյանին եւ նրա ընտանիքին․ «Հայրենասիրական ոգով լի ընտանիք են, հինգ եղբայրներից չորսը մասնակցել են Արցախյան հերոսամարտին։ Կարող եմ ասել, որ Արարատը հայրենասեր, աշխատող, կարգին տղա է»,- հավելեց նա։

Ցուցմունքից պարզ դարձավ, որ վկային ոստիկանության Արագածոտնի բաժին են հրավիրել ամբաստանյալին տեսանյութի մեջ ճանաչելու համար․ «Ասացին՝ վկայի կարգավիճակում չե՞ս լինի։ Ինձ ասացին՝ ճանաչեք ձեր համագյուղացուն։ 45 վայրկյանանոց տեսանյութում, մոտ 15 վայրկյանանոց երեւում էր Խանդոյանը»,-ներկայացրեց վկան, հավելելով, որ ամբաստանյալը կանգնած է եղել ոստիկանների առաջ, փորձել է վահան քաշել, սակայն չի ստացվել։ Ըստ նրա՝ Արարատ Խանդոյանը եղել է նաեւ հաշտարարի դերում։

Ցուցմունքն ավարտելուց հետո վկան, դիմելով դատարանին, ասաց․ «Ես մի բան կարող եմ ասել, հիշելով Արարատի անցած ճանապարհը, խնդրում եմ մեղմ վարվել նրա հետ»։

Դատարանում ցուցմունքով հանդես եկավ նաեւ Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակից, համայնքի նախկին ղեկավար Լեւոն Հակոբյանը, որը նշեց, որ 1980-ականներից ճանաչել է Խանդոյանին, սակայն ինքը դեպքին ականատես չի եղել։

«Քննչական կոմիտեում ցույց են տվել 15 վայրկյանանոց տեսաերիզ, հարցրել են ՝ ճանաչու՞մ եք, ասել եմ ՝ ճանաչում եմ։ Երեւում է, որ Արարատը ձեռքը մեկնեց, բայց չի երեւում դեպի ո՞ր կողմ գնաց, երեւում է նաեւ ոտքը։ Ձեռքը մեկնեց, բայց վահան չի խլել»։

Վկայությամբ հանդես եկավ ոստիկանության ներքին զորքերի աշխատակից Նազարեթ Գեւորգյանը, որը նշեց, թե իր պատասխանատվության տակ գտնվող անձնակազմից հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տուժել են երեք հոգի, այդ թվում եւ ինքը, սակայն չի տեսել՝ ովքեր են հարվածում, չի ճանաչում նաև Արարատ Խանդոյանին, նրան տեսել է միայն հեռուստացույցով։ Վկան կրկնեց, որ իրենք ժողովրդին զգուշացրել են, փորձել հանդարտեցնել, երբ նկատել են, որ ժողովուրդն առաջ է գալիս, հրաման են ստացել չորս քայլ առաջ գնալ, հետո քսան քայլ։

Այս գործով հաջորդ նիստին կհարցաքննվեն տուժողները: Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 16-ին, ժամը 12:00-ին:

Տպել
7992 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում