Աշխարհի լավագույն մարզիչ Կլաուդիո Ռանիերիի «Լեսթերը», կարող է կրկնել Անգլիայի հակառեկորդը

Աշխարհի 2016 թվականի լավագույն մարզիչ Կլաուդիո Ռանիերիի թիմը՝ Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերը», 2017 թվականի ընթացքում տոնել է առաջին հաղթանակը սեփական հարկի տակ եւ դուրս եկել Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ: Ֆուտբոլի պատմության ամենահին մրցաշարի՝ 146 տարվա պատմություն ունեցող Անգլիայի գավաթի խաղարկությունում 10 օր հետո կայանալու են 1/8 եզրափակիչ հանդիպումները եւ այս մրցաշարում հաջողությունը կարող է փրկության օղակ հանդիսանալ «Լեսթերի» եւ Կլաուդիո Ռանիերիի համար:

Անցյալ տարի գրեթե ամբողջ ֆուտբոլային աշխարհը հիանում էր Ռանիերիի եւ «Լեսթերի» հաջողություններով. համեստ իտալացի մասնագետի եւ սահմանափակ հնարավորություններ ունեցող «Լեսթերի» հաղթանակը Անգլիայի առաջնությունում պատմության մեջ մտավ «ֆուտբոլային Մոխրոտիկ» անունով:  Բայց հիմա՝ «Լեսթերի» այդ մեծ հաղթանակից ընդամենը կես տարի, իսկ Ռանիերիի՝ աշխարհի լավագույն մարզիչ հռչակվելուց ընդամենը մեկ ամիս անց, «Լեսթերը» շատ մոտ է Անգլիայի Պրեմիեր լիգային հրաժեշտ տալուն, իսկ Ռանիերիին սպառնում է հեռացում: Անգլիայի առաջնության ավարտից 14 տուր առաջ «Լեսթերը» հավաքել է 21 միավոր եւ ընդամենը 2 միավորով է գերազանցում վերջին տեղում ընթացող թիմին:

Ընդ որում, 2017 թվականի ընթացքում «Լեսթերը» Պրեմիեր լիգայում դեռ հաղթանակ չի տոնել. կայացած 5 խաղերում հավաքել է 1 միավոր գնդակների 0-10 տարբերությամբ: Ուղիղ 80 տարի առաջ՝ 1936-37 թվականների մրցաշրջանում Անգլիայի առաջնությունների պատմության մեջ արձանագրվել է առայժմ միակ դեպքը, երբ գործող չեմպիոնը («Մանչեսթեր Սիթի») դուրս է մնացել բարձրագույն խմբից: «Լեսթերը» կարող է կրկնել այդ տխուր արդյունքը: «Ակումբի սեփականատերը առաջադրանք է տվել հավաքել 40 միավոր եւ ապահովել մեր տեղը Պրեմիեր լիգայում», - ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ ասել էր Ռանիերին: «Խորամանկ»՝ դեռ այն ժամանակ այսպես բնորոշեցին Ռանիերիին անգլիական ԶԼՄ-ները: Հիմա արդեն ակնհայտ է, որ Ռանիերին չէր խորամանկում, այլ շատ ավելի իրատես էր:   

Ի տարբերություն Անգլիայի առաջնության՝ «Լեսթերը» բավական հաջող է հանդես գալիս Անգլիայի գավաթի եւ Չեմպիոնների լիգայի խաղարկություններում: Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Լեսթերը» նախօրեին 3-1 հաշվով հաղթել է «Դերբի Քաունթի» թիմին: «Այս հաղթանակը մաքուր օդ էր, որը պետք է օգնի թիմին», - հաղթանակից հետո հայտարարել է Ռանիերին: Հետաքրքիր է, որ իտալացի մասնագետը «Դերբիի» հետ խաղից առաջ փոխել էր ֆուտբոլիստների սննդակարգը՝ Անգլիայի համար ավանդական հավի մսով կոտլետները փոխարինվել են իտալական «ֆուտբոլային» ուտեստով՝ մակարոնով: Կարծես օգնել է:

Փետրվարի 18-ին Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Լեսթերը» մրցելու է 3-րդ դիվիզիոնը ներկայացնող Լոնդոնի «Միլուոլի» հետ, իսկ 4 օր անց՝ փետրվարի 22-ին, «Լեսթերը» Չեմպիոնների լիգայի մրցաշարի 1/8 եզրափակիչում առաջին խաղն է անցկացնելու հրաշալի մրցաշրջան անցկացնող իսպանական «Սեւիլիայի» հետ: «Չեմպիոնների լիգայում մենք փոքրիկ նպատակ ունենք», - հայտարարել է Ռանիերին: Պատմությունը ցույց է տալիս, որ Կլաուդիո Ռանիերին իրատես մարզիչ է եւ պատահական խոսքեր չի ասում:

Տպել
3964 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է