Սեւազգեստ մայրերի վրա ոստիկանների թքելու դեպքով ծառայողական քննություն է անցկացվում

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի վրա ոստիկանների թքելու դեպքի առնչությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է անցկացվում: Այս մասին armtimes.com-ին տեղեկացրեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:

Այլ մանրամասներ այնտեղից առայժմ չհայտնեցին:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 9-ին, կառավարության մոտ սեւազգեստ մայրերի եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել: Որդեկորույս մայրերին, ովքեր ցանկացել էին հանդիպել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, հրմշտել էին տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները: Նրանցից մեկը քաշքշուկի ժամանակ թքել էր սեւազգեստ մայրերից Նանա Մուրադյանի, մյուսը՝ Իրինա Ղազարյանի վրա՝ միաժամանակ անպարկեշտ արտահայտություններ նետելով վերջիններիս հասցեին: Ավելի ուշ, Նանա Մուրադյանի ինքնազգացողությունը վատացել էր, նա, սակայն չի համաձայնել տեղ հասած շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվել:

«Ոստիկանությունում մեզ ասացին, որ պետք է թքելու միջադեպի առնչությամբ դիմում գրենք, բայց մենք հրաժարվեցինք՝ ասելով, որ միջադեպը ֆիքսվել է տեսախցիկների կողմից, թող այդ տեսանյութերն ուսումնասիրեն»,- երեկ մեզ հետ զրույցում պատմել էր Իրինա Ղազարյանը:

Տպել
1763 դիտում

Խոջալու. ինչպես է դա եղել. ադրբեջանցիները տղամարդավարի պարտվել չգիտեն

Կոալիցիայի ընթացքը. ամեն ինչ էլ հնարավոր է

Ասողին լսող չկա. գրում են ընթերցողները

ԵԼՔ-ն անցկացրեց պատմական լսումներ, որի մասին ԱԺ միջանցքներում միայն շշուկներով էին խոսում

«Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկների ծեծկռտուքի գործով քրեական գործ է հարուցվել

Դանդաղ գործողության իշխանություն. Լիլիթ Ավագյանի հոդվածը

Երեւանը գրավելը զառանցանք չէր. քաղաքագետը՝ Սարգսյանի մյունխենյան բացթողումների մասին

Զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան նախնական պատճառը թունավորումն է

Սերժ Սարգսյանը չի կարող այս հարցին լուծում տալ․ Արագած Ախոյան

Կրթության տեսչության 12 աշխատակից ահազանգում է գործազուրկ դառնալու մասին

Ողբերգական դեպք Լոռիում. ձորն ընկած մեքենայի մոտ հայտնաբերվել է դի (լուսանկարներ)

Արտավազդ Փելեշյանը 80 տարեկան է. հոբելյանական երեկոյին ներկա է Ս. Սարգսյանը (լուսանկարներ)

«Աէրոֆլոտ օփեն»-ում Տիգրան Պետրոսյանը հարյուր տոկոսանոց արդյունք ունի

Երուսաղեմում ԱՄՆ-ի նոր դեսպանատունը կգործի այս մայիսից

Հայազգի Լիլիթ Խառատյանը հաղթել է «Ռուսաստանի տաղանդները» համառուսաստանյան մրցույթում

3 տարի անց Երեւանում հանդիպեցին ՀՀ եւ Մադագասկարի Արտաքին գործերի նախարարները

Հանրային այգու ծառերը կտրվել են եւ այն դարձել է ազդեցիկ հոր զավակի սեփականությունը

ՀՀԿ-ում խառն են, մոռացել են, որ այս տարի պիտի համագումար անեն

Սիրիայում գնդակոծության թիրախում Դամասկոսի հիվանդանոցներն են

Ներքաղաքական ակտիվ զարգացումներ կլինեն, ի՞նչ է սպասվում ապրիլին ընդառաջ