«Հսկիչ գները» կիրառվում են միայն «փոքր» ներկրողների համար. օլիգարխներին դա չի սպառնում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը Ազգային ժողովում ունեցած իր ելույթում հրաշալի բաներ է ասել:

ԱԺ-ում քննարկվող մի համաձայնագրում, որին միացել է նաեւ Հայաստանը, պետք է փոփոխություն կատարվի: Խոսքը Առեւտրի համաշխարհային կազմակերպության «Մարաքեշի համաձայնագրի» փոփոխության մասին է, որով նախատեսվում է պարզեցնել եւ արագացնել մաքսային ընթացակարգերը: Եվ ահա այս նախագիծը ներկայացնելիս Միրումյանը հայտարարել է, թե Հայաստան ներմուծվող ապրանքների 65-68 տոկոսը մաքսազերծվում է ամենապարզ միջոցով` գործարքի գնով: Սա մաքսազերծման այն մեխանիզմն է, երբ մաքսային ծառայությունը հիմք է ընդունում ներկրողի ներկայացրած փաստաթղթերը եւ ըստ այդմ գանձում հարկերը: 

«Այդուհանդերձ քիչ չեն ապրանքները, որոնք ուղեկցում են անհուսալի ինվոյսներով։ Նման դեպքերում հարկային մարմինները ոչ միայն կարող են, այլեւ պարտավոր են մաքսային արժեքը հաշվարկել ապրանքին համադրելի գներով, այսպես կոչված՝ վերահսկիչ գներ կամ 4-րդ մեթոդ։ Նման հաշիվ- ֆակտուրաներ ընդունելը նշանակում է խախտել օրենքը»,- ասել է Միրումյանը: Խոսքը մաքսազերծման այն մեխանիզմի մասին է, երբ մաքսայինը մի կողմ է դնում ներկրողի փաստաթղթերը եւ ինքն է գնահատում ապրանքի գինը ու ըստ իր գնահատածի էլ գանձում հարկերը:

Թվում է, թե ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ լավ է, բոլորը գոհ են ու երջանիկ: Բայց դա հեռու` շատ հեռու է իրականությունից: Իրականում ամեն ինչ սխալ է, ամեն ինչ շատ վատ է: Միրումյանի նշած ներկրվող ապրանքների 65-68 տոկոսի մեջ մտնում է, օրինակ, գազը, բենզինը, դիզվառելիքը, կարագը, ձեթը, բանանը, ալյուրը, սառեցված միսը եւ այլն, եւ այսպես շարունակ: Այսինքն, այն ապրանքները, որոնց ներկրումը կենտրոնացած է մի խումբ խոշոր ներկրողների ձեռքում: Այս ապրանքները, իրոք, մաքսազերծվում են գործարքի գնով, կամ այսպես ասած «ինվոյսի» գնով: Այս ապրանքների շուկայում այլ` ավելի «փոքր» տնտեսվարողների մուտքը, այսպես ասենք, «անցանկալի է»: Իհարկե, որոշ «փոքր» ներկրողներ պարբերաբար փորձեր անում են «քթները մտցնել» այս շուկաներ, բայց 1-2 փորձից հետո անվերադարձ հեռանում են: «Փոքրերի» ներկրած նույն ապրանքները մաքսայինը չի մաքսազերծում «ինվոյսով», ավելի շատ է մաքսավճար գանձում ու նրանք դառնում են անմրցունակ: Իսկ այն դեպքերում, երբ նույնիսկ «փոքրերի» ներկրած այդ ապրանքը բարձր մաքսավճարից հետո էլ մնում է մրցունակ, խաղի մեջ են մտնում համապատասխան կազմվածքով «բարեհամբույր» երիտասարդները, ինչպես անցած տարի եղավ բանան ներկրող մի գործարարի դեպքում: 

Ներկրվող ապրանքների մնացած 30-35 տոկոսանոց տիրույթում, որտեղ չեն «խաղում» խոշոր ներկրողները, գործում են  հազարավոր «փոքր» գործարարներ: Այ նրանց համար էլ հենց կիրառվում է այսպես կոչված հսկիչ գները: Մաքսայինի աշխատակիցները իրենք են որոշում, թե ինչ մաքսային արժեք ունի տվյալ ապրանքը: Ինչպես են որոշում՝ չկա ոչ մի հստակ մեթոդոլոգիա: ՊԵԿ-ը չունի հստակ ձեւակերպված ցանկ, թե, օրինակ, այսինչ աթոռի, սեղանի, գրիչի, հեռախոսի լիցքավորիչի, կրակայրիչի, տեսախցիկի, հիշողության քարտի... մաքսային արժեքը որքան է: Գինը որոշվում է տեղում` երբ ապրանքը արդեն մաքսային պահեստում է: Ու մաքսավորի տրամադրությունից է կախված՝ տվյալ աթոռը կարժենա 15 դոլար, թե 40 դոլար: Մաքսավորի տրամադրությունն էլ, շատ մեծ հավանականությամբ, կարող է փոփոխվել նրանից, թե ներկրողը ինչ «վերաբերմունք» ցույց կտա:

Եթե ասվածը համեմենք թվերով, ապա կստացվի մի այսպիսի շատ հետաքրքրիր պատկեր: Տարեկան Հայաստան է ներկրվում մոտ 3.3 միլիարդ դոլարի ապրանք: Դրա 30-35 տոկոսը կամ 1-1.3 միլիարդ դոլարի ապրանքները մաքսազերծվում են ոչ «ինվոյսային» գնով, կամ որ նույնն է՝ հսկիչ գնով: Այսինքն, մեկ տարվա ընթացքում մեր մաքսավորները իրենց հայեցողությամբ որոշում են մեկ միլիարդ դոլար ընդհանուր արժեք ունեցող ապրանքի գին: Այդ 1 միլիարդ դոլարի ապրանք ներկրող հազարավոր «փոքր» գործարարները կարող են «վերաբերմունք» ցույց տալ մաքսավորներին, որ վերջիններս պայմանական աթոռը գնահատեն ոչ թե 40, այլ 15 դոլար: Մեկ միլիարդ դոլարի ապրանք: Որքան կկազմի բոլոր «փոքր» ներկրողների` մաքսավորներին ցուցաբերած «վերաբերմունքի»,  ավելի կոնկրետ՝ տրված կաշառքների ընդհանուր գումարը:  Եթե, օրինակ, դա լինի 5 տոկոսը, ապա  կկազմի 50 մլն դոլար տարեկան:  

Հսկիչ գների այս աբսուրդի վերջը ոչ մի կերպ չի երեւում, այնինչ մարդկությունը վաղուց արդեն գտել է սրանից ազատվելու մեխանիզմները: Եթե ներկրվող ապրանքների ներքին շրջանառությունում ստվերը վերանա, ապա բոլորովին նշանակություն չունի, թե ինչ գնով է մաքսազերծվում վերը նշված պայմանական աթոռը: Կմաքսազերծվի 40 դոլարով, 15 դոլարով թե 15 ցենտով, միեւնույն է` պետբյուջեն դրանից ոչինչ չի կորցնի: Խնդիրն այն է, որ 15 ցենտով մաքսազերծված աթոռը ներքին շուկայում վաճառելուց հետո ներկրողի մոտ այնքան մեծ շահույթ կգոյանա, որ դրանից շահութահարկն էլ շատ բարձր կլինի` մոտավորապես այնքան, որքան պետք է վճարվեր մաքսատուրք: Եվ ՊԵԿ-ը տարիներ շարունակ իրական ստվերի դեմ պայքարելու փոխարեն բյուջեն լցնելու նպատակով «կատարելագործում է» միջնադարյան ստանդարտներին ավելի մոտ «հսկիչ գների» մեխանիզմները: 

Խոշոր ներկրողների ներմուծած ապրանքների նկատմամբ քաղաքակիրթ` «ինվոյսային» մեխանիզմ կիրառելը մաքսայինը բացատրում է նրանով, որ նրանց ներկայացրած փաստաթղթերը հավատ են ներշնչում: Լո՞ւրջ: Օրինակի համար վերցնենք ամենա-ամենախոշոր ներկրողին` Սամվել Ալեքսանյանին: 2015 թ. նա շաքար է ներկրել 1 կիլոգրամը 40 ցենտ ինվոյսային գնով, իսկ 2016 թ. նրա ներկրած շաքարի ինվոյսային արժեքը կազմել է 35 ցենտ, այսինքն էժանացել է: Նշենք, որ 2016 թ. համաշխարհային շուկայում շաքարը 2015 թ. համեմատ թանկացել է ուղիղ երկու անգամ: Հետաքրքիր է, ՊԵԿ նախագահի տեղակալ Միրումյանը չգիտի՞ այս մասին:

Տպել
5693 դիտում

Մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում եւ հանձնառություն. «Իմ Քայլը» հիմնադրամի Մոսկովյան այցի արդյունքները

Ներքին ճգնաժամ ՀԱՊԿ-ում. Բելառուսի սկանդալային դիվանագիտությունը

ԻՐԻՆԱ. քաղցկեղի դեմ պայքարի պատմություն

«Շերեմետեւո»-ում մահացած հայ տղամարդը փորձել էր մտնել ինքնաթիռի շասսիի մեջ

Եվրո 2020-ի վիճակահանությունից առաջ ՀՀ ֆուտբոլի հավաքականն ամենաթույլերի զամբյուղում չէ

Մերժվել է 23-ամյա արտիստի հրաժեշտը կազմակերպելու խնդրանքը. նախարարությունը դեռ չի կողմնորոշվել ընթացակարգի ժամկետներում

Լավագույն ժամանակն է, որ մենք՝ հայերս, եւս մեկ հեղափոխություն անենք. Արմեն Սարգսյան

ԵՄ-ն 850 000 եվրո է տրամադարում խորհրդարանական ընտրությունների վերահսկման համար

Որեւէ մեկը չփորձի ՀՀ քաղաքացուն նվաստացնել՝ 5 հազար դրամ առաջարկելով. վարչապետ

Ինչպե՞ս է հայ տղամարդը մահացել Մոսկվայի օդանավակայանում. ՌԴ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել

Լենա Նազարյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է «Իմ քայլը» դաշինքի բուկլետը

Բալետի 23-ամյա արտիստի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հայաստանում ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանալու է, այլ փոքրը դառնալու է միջին, միջինը՝ խոշոր. Փաշինյանը՝ գործարարներին

Ալիեւը Մինսկում էր. ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություն է հասունանում

Հայրս 5 տարի 8 ամիսը բանտում է, այժմ գամված է անվասայլակին. բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Քրեական հեղինակություն «Շալիկո»-ն տուժող է ճանաչվել

Հայաստանն այլեւս աղքատության երկիր չէ. Նիկոլ Փաշինյան

Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Արաբական պետությունների լիգայում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից

ԱՄՆ-ն տրամադրում է 8 մլն դոլար՝ ընտրություններում ՀՀ կառավարությանն օժանդակելու համար

Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի օրը դեռ որոշված չէ. նշել է նրա մայրը