Դուբայ, երեւի բոլորդ էլ գնացել եք. Գագիկ Ծառուկյանը՝ համագումարի մասնակիցներին (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարի ժամանակ ԲՀԿ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո ծավալուն ելույթ ունեցավ՝ նախապես նշելով, որ շատ հուզված է իր նկատմամբ՝ ԲՀԿ-ի եւ հասարակության վստահության համար:

«Պարզ է՝ մեր լրատվական ծառայությունները միշտ էլ ցանկացել են խառնել. «Տեսեք՝ պայմանավորված են, տեսեք՝ այսպես»… ես ուզում եմ ասել, որ ամենակարեւորը՝ տեսեք 2015 թվականին ինչ կատարվեց, որ ոչ մի պայմանավորվածություն չկա, Ծառուկյան Գագիկը, եթե քայլ է կատարել, ո՛չ պաշտոնի համար, ո՛չ դիրքի, ո՛չ ունեցվածքի, Աստծո կամոք, ամեն ինչի հասել եմ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը նշելով, որ մարդը պետք է բարի լինի, կամեցող, գթասիրտ եւ դրա շնորհիվ Աստված բացում է փակ դռները:

Նա նշեց, որ այսօր հանպատրաստից է ելույթ ունենում: «Չեմ նախապատրաստվել, որ ինձ այսօր նյութեր ներկայացնեն, որ ես նայեմ` ինչը ոնց, որը փոխեմ, այլ անմիջապես տեսնելով ձեզ ու ինչ-որ մենք կարող ենք անել, ու ինչ-որ ես կարող եմ անել: Թող մեր հարգարժան լրագրողները դա լիարժեք գրանցեն, պահեն, պահպանեն եւ հաճախակի կարող են լրատվական ծառայություններով ցույց տալ»,- ասաց ԲՀԿ առաջնորդն ու անդրադարձավ իր հասցեին հնչած քննադատություններին:

Դրանցից մեկը, ըստ Գագիկ Ծառուկյանի, այն է, որ իրեն ասում են, թե նախորդ անգամ մինչեւ վերջ չգնաց: «Սիրելի լրագրողներ, այդ ասողները չար մարդիկ են: Ծառուկյանը չէր կարող իր ազգին, ժողովրդին տանել արյունահեղության: Ամենապարզը՝ վստահությունը կար, ժողովուրդը ծանր էր, ճարահատյալ էր, կարիքի մեջ էր, պրոբլեմ ու խնդիր, հարկեր ու վարկեր, աշխատավարձ, ծախսերը՝ մեծ, չէր կարողանում իր խնդիրը պահել, իր հոգսը հոգալ, ծնողին պահել, երեխային կերակրեր, տան վարձը վճարել, բանկի տոկոսը վճարեր… Ես նորից եմ ասում՝ դրանք չար մարդիկ են: Ես ամեն ինչ ինձ վրա վերցնելով` իմ ժողովրդին չէի կարող տանել հեղափոխության, դա արյունահեղություն էր, իմ թիմին էլ չեմ վնասել, սա իմ վրա վերցնելով, համապատասխան մեր երկու երկրների անվտանգությունն ապահովելու համար…  ցնցման դեպքում գիտեք, որ մեր թշնամին քայլ կարող էր կատարել եւ բոլորի մեղավորը լինելու էր Ծառուկյանը: Ծառուկյանի փոխարեն ով լիներ, այդ քայլից ետ չէր կանգնի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ ինքն իրեն չէր կարող ներել արյունահեղության համար, սակայն իր ժողովրդին չի մոռացել, շարունակել է զբաղվել նրանով, ինչով նախկինում էլ զբաղվել է:

Այնուհետեւ Գագիկ Ծառուկյանը սկսեց խոսել սպորտում ունեցած ձեռքբերումների, Օլիմպիական ձեռքբերումների մասին, ապա անցավ երկրի տնտեսական վիճակին, անդրադարձավ արտագաղթին, բանկերի տրամադրած վարկերի մեծ տոկոսադրույքներին, Հայաստանում ապրելու դժվարություններին:

Խոսելով Երեւան քաղաքում ավտոկայանատեղիների, արագաչափերի եւ տուգանքների մասին, նա ասաց. «Նայում ես՝ տաքսիստը քշում ա քո վրա, ընգեր ջան, ի՞նչ եղավ, վա՜յ, պարոն Ծառուկյան, կներեք, կներեք: Գիտե՞ս ինչ, ասում ա, մտքերի մեջ էի, չգիտեմ էսօր ինչ եմ անելու, առավոտից իրիկուն քշում եմ, միամիտ հեռախոսով խոսում էի, բայց ոնց որ տուգանքի տակ եմ»: Խոսելով Հայաստանում ներդրումների մասին ԲՀԿ նախագահն անդրադարձավ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքին ու դիմեց համագումարի մասնակիցներին. «Դուբայ, երեւի բոլորդ էլ գնացել եք, 25 տարի առաջ միայն անապատ էր: Պայման ու հնարավորություն ստեղծեցին, տվեցին, ամբողջ աշխարհը գումարներ ներդրեց, մենք էլ այդ պայմանները պետք է ստեղծենք»: 

«Մենք ասում ենք՝ պաշտոնի համար չենք պայքարում, գումարի համար չենք պայքարում: Մենք ուզում ենք լավ լինի, ես իրոք իմ ժողովրդին շատ եմ սիրում, իրոք՝ խոսքի մարդիկ են, հյուրասեր մարդիկ են, անկախ դրանից ոչ մի բան չունի, բայց համապատասխան իր հյուրասիրությունը կանի»,- ասաց Գագիկ Ծառուկյանն ու անդրադարձավ առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

«Ես իմ ժողովրդի առաջ պարտք եմ, եթե ինձ հնարավորություն ստեղծվեց իմ թիմով հաջողության հասնելու, իմացեք՝ օրեցօր ամեն մեկը դա իր վրա զգալու է: Ես չեմ եկել համոզելու, պարտադրելու: Անցած օրերին եղել եմ իմ թիմակիցների մոտ: Ասում եմ՝ դու գալիս ես քո գործին, քո գործը կատարու՞մ ես՝ քո ցավը տանեմ, գնա, դու ոնց կորոշես այնպես էլ գնա արա: Չես կարող մարդուն պարտադրես, որ գիտես ինչ կա, իմ մոտ ես աշխատում, եթե չէ.. ես գործից հանելու եմ: Դա գալիս է մարդու փոքրությունից»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսքով՝ ինքը բոլորին ասում է, որ վաղվա ընտրությունից է կատարված իրենց ապագան: «Թող ոչ մեկին չմեղադրեն, ասենք թե մի ամիս, վեց ամիս հետո պետք է իշխանափոխություն, եսիմ հեղափոխություն պետք է լիներ… հնարավորություն է տրվել, ամեն մարդու իրավունքն է, հանգիստ, խաղաղ գնացեք ընտրությունը կատարեք: Ես ասում եմ, որ թոշակները, աշխատավարձերը բարձրանան, ամեն մարդ ինքնըստինքյան 30-ից 40 հազար ամեն ամիս է ստանալու, ոչ թե 5 տարվա մեջ մի անգամ»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

Տպել
24902 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել