Ձյուդոիստ Հովհաննես Դավթյան. ստացվում է համատեղել մարզիկի ու մարզչի աշխատանքները

10/02/2017 schedule19:59

Եվրոպայի բրոնզե մեդալակիր ձյուդոիստ Հովհաննես Դավթյանն իր սաներին նախապատրաստում է փետրվարի 19-ին կայանալիք Հայաստանի 2017 թ. առաջնությանը: Այս տարվա ընթացքում Դավթյանը համատեղելու է մարզիկի ու մարզչի աշխատանքները: Armtimes.com-ի հետ զրույցում նա պատմեց՝ ինչու է որոշել եւս 1 տարի մնալ մեծ սպորտում:

«Եվրոպայի առաջնություններից բոլոր մեդալներն ունեմ՝ 2 բրոնզ ու 2 արծաթ: Նպատակը մեկն է, որ ոսկի նվաճեմ: Այս տարի մեծ սպորտում մնալուս հիմնական նպատակը դա է: Մարզական կարիերայիս վերջին տարին է, ու ողջ ուժերս ներդնելու եմ, որպեսզի կարողանամ իրականացնել նպատակս»,- ասաց նա:

Երիտասարդական թիմին մարզելու հարցում Հովհաննես Դավթյանին աջակցում է մեծահասակների գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը, եւ Դավթյանը հեշտությամբ է համատեղում 2 աշխատանքը: Հաջորդ տարի, սակայն նա այլեւս չի շարունակի մարզական կարիերան, անգամ եթե չկարողանա նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

«Ստացվում է համատեղել, նորմալ է: Քանի որ հիմնականում մեծահասակների հետ ենք մարզումներն անցկացնում, Արմեն Նազարյանն ինձ օգնում է, խնդիրներ չեն առաջանում: Բայց եթե նույնիսկ չհաղթեմ Եվրոպայի առաջնությունում, դժվար թե շարունակեմ մարզական կարիերաս: Ներկա պահին Նազարյանն ինձ օգնում է, բայց հետագայում, հաջորդ տարի հիմնական ծանրաբեռնվածությունն ինձ վրա է լինելու, արդեն նպատակահարմար կլինի, որ միայն մարզչական աշխատանքով զբաղվեմ, որպեսզի մեկը մյուսին չխանգարի»,- ասաց նա:

Դավթյանը նշեց, որ Հայաստանի երիտասարդական առաջնության արդյունքների հիման վրա ձեւավորվելու է հավաքականի վերջնական կազմը, որից հետո նոր մարզիչները կորոշեն, թե տարվա ընթացքում ովքեր որ մրցաշարերում հանդես կգան: Թե քանի մարզիկ կմասնակցի ՀՀ երիտասարդական առաջնությանը դեռ հստակ չէ: Ըստ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանի՝ նրանց թիվը կարող է մոտավորապես 80-ը լինել:

Ինչ վերաբերվում է մեծահասակներին, ապա նրանք փետրվարի 9-ին վերադարձել են Վրաստանում անցկացրած հավաքից: Հերթական՝ Աբովյանում նախատեսված, հավաքը սկսվելու է փետրվարի 18-ին, տեւելու է 12 օր: Դրանից հետո մարզիկները կմասնակցեն մարտի 4-5-ը Լեհաստանում (հավաքականի 1-ին համարները) եւ ապրիլի 1-2-ը Խորվաթիայում (2-րդ համարները) կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկություններին: Ապրիլի 20-23-ը Լեհաստանում հանդես կգան Եվրոպայի առաջնությունում:

Տպել
2538 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ