Ոչ մի բացատրություն. Բենզինի գնի հանելուկը

11/02/2017 schedule14:04

Բենզինի գնի բարձրացումը վերջին շրջանի ամենամեծ հանելուկներից է: Ոչ մի պաշտոնյա, ոչ մի ներկրող բառ անգամ չեն խոսում, թե այդ ինչ եղավ բենզինի գնի հետ: Ընդամենը մի 10 առաջ մեկ լիտր «Ռեգուլյարը» արժեր 330 դրամ, հիմա 360 դրամ է: 10 օրում բենզինի 9 տոկոս թանկացումը իրոք իրադարձություն է:

Եվ ուրեմն, ի՞նչ պատահեց: Բենզինի շուկան խիստ կենտրոնացած է, այսինքն այդ շուկայում գործում են գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողներ: Իսկ դա նշանակում է, որ բենզինի գինը գտնվում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեության տիրույթում: Հանձնաժողովից ասում են որ փաստաթղթեր են պահանջել շուկայում գործող տնտեսվարողներից ու վերջ` իրենք էլ չգիտեն, գոնե առայժմ, թե ինչու է թանկացել այն:

Հեղուկ վառելիքի շուկայում գործում են «Ֆլեշը», «Սի Փի Էս»-ը, «Մաքս Պետրոլը» եւ «Ռոսնեֆտ Արմենիան»: Թե այս ընկերություններից որը որքանով է ներգրավված շուկայում՝ անհայտ է: Ամեն տարի  շուկան ուսումնասիրելու խոստումներ տվող ՏՄՊՊՀ-ն այդպես էլ մինչեւ հիմա ոչ մի տեղեկություն չի հրապարակել: Իսկ դա նշանակում է, որ հեղուկ վառելիքի շուկան եղել եւ մնում է մութ «տարածքներից» մեկը:

Ու քանի որ ոչ ոք չի պարզաբանում, թե ինչու այդքան կտրուկ թանկացավ բենզինը, փորձենք որոշ տարբերակներ առաջարկել: Ինչ- որ շշուկներ են տարածվում, թե համաշխարհային շուկայում է բենզինը թանկացել, այդ իսկ պատճառով թանկացել է նաեւ մեզ մոտ: Սա բացարձակ սուտ է: Նախ, եթե բենզինի թանկացումը ունենար այնպիսի օբյեկտիվ պատճառ, ինչպիսին «համաշխարհային գների բարձրացումն է», ապա չկասկածեք, այս շուկայում ներգրավված տնտեսվարողները իրար հերթ չտալով՝ կհայտարարեին այդ մասին, եւ ոչ թե կանջատեին հեռախոսները ու լրագրողներից կփախչեին:

Բացի այդ, բենզինի այսպես կոչված համաշխարհային գնի տատանումների մասին 21-րդ դարում կարելի է իմանալ մի քանի րոպե համացանցը «քրքրելով»: Իսկ «քրքրված» համացանցը մեզ ասում է, որ անցած 1 ամսվա ընթացքում օրինակ Գերմանիայում բենզինը թանկացել է 0.14 տոկոսով, Բուլղարիայում չի թանկացել ընդհանրապես, Ավստրիայում էժանացել է 0.67 տոկոսով,  Ռուսաստանում թանկացել է 1.6 տոկոսով... Սա լրացուցիչ ապացույց է, որ բենզինի «համաշխարհային գինը» չի փոխվել:

Ընդհանրապես ասած, բենզինի «համաշխարհային գին», ըստ էության, գոյություն չունի: Մանավանդ Հայաստանի դեպքում այդ կատեգորիան ընդհանրապես չի գործում: Խնդիրն այն է, որ Հայաստան ներկրվող բենզինի մեծագույն մասը ունի ռուսական ծագում, եւ մենք միջպետական համաձայնագրով բենզինի մի որոշակի խմբաքանակ քվոտայով պետք է ստանանք Ռուսաստանի ներքին գներով, որոնք էականորեն ավելի ցածր են, քան Եվրոպայում: Դա, սակայն, տեսական պնդում է: Հայաստանին, իրոք, դեռ 2013 թվականի դեկտեմբերին կնքած համաձայնագրով բենզին է տրամադրվում ներռուսաստանյան գներով: Սակայն այդ բենզինը հատկացվում է ոչ թե Հայաստանին, այլ ռուսական պետական «Ռոսնեֆտ» ընկերության կողմից հիմնադրված «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությանը: Վերջինս էլ հայկական մյուս ընկերություններին բենզինը վերավաճառում է շատ ավելի բարձր գներով: Եթե այդ քվոտայով բենզինը ստանար հենց Հայաստանը եւ ոչ թե միջնորդ կազմակերպությունը` «Ռոսնեֆտ Արմենիան», ապա մեր բենզալցակայաններում 1 լիտր «Ռեգուլյարի» գինը կլիներ մոտավորապես այնքան, որքան  մոսկովյան բենզալցակայաններում: Իսկ մոսկովյան բենզալցակայաններում մեկ լիտրը արժե 290 դրամ:

Մի խոսքով, Հայաստանում բենզինի շուկան չափազանց մութ է: Այնպիսի խաղացողներ կան, որոնք ընդհանրապես չեն երեւում, եւ այդ պարագայում ասել, թե ինչու թանկացավ բենզինը՝ հնարավոր չէ: Նույն կերպ հնարավոր չէ տրամաբանության շրջանակներում բացատրել, թե ինչու բենզինը անցած տարվա հոկտեմբերին սկսեց էժանանալ: Ամենամութ խաղացողները, իհարկե, «Ռոսնեֆտ Արմենիան» եւ «Մաքս Պետրոլն» են: Առաջինը հայտնի չէ, թե ինչ մեխանիզմներով է հարաբերվում մյուս ընկերությունների հետ, ինչ գնով է գնում քվոտայով Հայաստանին հատկացված բենզինը, ինչ գնով է վաճառում, եւ առքի ու վաճառքի գների տարբերությունը ինչու է այդքան մեծ: «Մաքս պետրոլը» ընդհանրապես հայտնի չէ, թե որտեղից հայտնվեց: Հայտնի է միայն, որ այդ ընկերությունը գրանցվել է անցած տարվա սեպտեմբերի 8-ին` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի օրը: Ու չնայած դրան, այդ նորաթուխ ընկերությունը այնպիսի թափով է մտել շուկա, որ բենզինի գին է «գցել»: Այդ ընկերությունը չունի ոչ գրասենյակ, ոչ կոնտակտային տվյալներ, ոչ ոք չգիտի, թե ով է տնօրենը, ովքեր են սեփականատերերը....:    

Եվ հենց սա հաշվի առնելով՝ կարելի է առաջադրել բենզինի գնի փոփոխության մեկ այլ վարկած: «Մաքս Պետրոլի» հիմնական դերակատարումը այն էր, որ Կարեն Կարապետյանի` վարչապետ նշանակվելուց հետո բենզինի գին նվազեցնի ու նվազեցրեց: Ու դա պետք է տեւեր ավելի երկար ժամանակ, ասենք՝ մինչեւ խորհրդարանական ընտրությունները: Սակայն համեմատաբար ցածր գնով բենզին վաճառելը մեծ շահույթներ չի ապահովում սեփականատերերին, իսկ վերջիններս ուզում են շահույթ ունենալ: Եվ ահա որոշում են դադարեցնել «էժան բենզին» օպերացիան նախատեսված ժամանակից շուտ: Կամ էլ սկզբում շատ էին ոգեւորվել ու շատ էին իջեցրել բենզինի գինը, հետո փոշմանել են: Եթե բենզինի գնի տարօրինակ տատանումը ունի այսպիսի պատճառ, ապա սա բավականին լուրջ է: Քաղաքական տեսանկյունից սա սայթաքում է նշանակում` գրեթե ֆիասկո: Հիշեցնենք, որ Կարեն  Կարապետյանի` վարչապետ նշանակվելուց հետո որպես մեծ իրադարձություն մատնանշվում էին բենզինի եւ գազի գների նվազեցումը: Բենզինի պարագայում պատմությունը ունեցավ այսպիսի ավարտ: Ինչ կլինի գազի գնի հետ՝ դեռեւս դժվար է կանխագուշակել: Գազի էժանացումն էլ բավականին մութ պատմություն է եւ տնտեսագիտական տեսանկյունից, կարելի է ասել, ոչ մի բացատրություն չունի:

Տպել
6242 դիտում

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս