Քաղաքականության թաղումը. հեռուստաշաբաթը Ռուզան Ազիզյանի հետ

11/02/2017 schedule14:45

Սկզբում Սերժ Սարգսյանը թեթեւակի բարոյազրկեց ու վարկաբեկեց Հայաստանի քաղաքական ուժերին։ Հետո ՀՅԴ աջակցությամբ ընդունել տվեց Սահմանադրությունը, որի համաձայն՝ իշխանությունը երկրում ստանձնում են այդ նույն քաղաքական ուժերը։ Հետո ընդունվեց նոր Ընտրական օրենսգիրքը, որով ընտրություններն անցկացվելու են ռեյտինգային ընտրակարգով։ Հետո Սերժ Սարգսյանը մի քիչ էլ վարկաբեկեց քաղաքական ուժերին ու տվեց քաղաքական գործընթացն սկսելու ազդանշանը։ Ու ներքին զգացողությունս ինձ հուշում է, որ շուտով, արդեն շուտով, ապրիլի 3-ին, մենք ունենալու ենք «ազգընտիրների» մի խումբ, որը ստիպելու է մեզ երանությամբ հիշել Գալուստ Սահակյանի նախագահած խորհրդարանը։

Ինչո՞վ այս ամենը կվերջանա

Պրոցեսները, որ ընտրություններին ընդառաջ տեղի են ունենում հայաստանյան քաղաքական ուժերի մեծ մասի հետ, ամենամեծ ցանկության դեպքում էլ դժվար է քաղաքական կոչել։ Պայքարը դեռեւս ներդաշինքային-ներկուսակցական է։ Կոնկրետ միավորների ներսում անձինք պայքարում են ցուցակների համապատասխան տեղերում հայտնվելու համար։ Պայքարն ընթանում է հարաբերական հաջողություններով։ Ուժերի հատվածները պարբերաբար ասուլիսներ են տալիս կամ գնում հարցազրույցների, որտեղ պնդում են, որ պատրաստվում են լքել դաշինքը, եթե տեղերի համար «գզվռտոցը» շարունակվի,  ընդ որում, յուրաքանչյուրը պնդում է, որ այդ գզվռտոցին ինքը չի մասնակցում եւ պատրաստ է լինել ցուցակում անգամ վերջինը։

Ուժեր ու դեմքեր, որոնց հասարակությունը հասցրել էր մոռանալ տարիների ընթացքում, երբ ընտրություններ չկային, նորից հայտնվում ու ազգը եւս մի անգամ, վերստին, վճռականորեն փրկելու հայտ են ներկայացնում։ Նախկին քաղաքական ուժերը մետամորֆոզների են ենթարկվում, խոշորանում են, բաժանվում են մասերի, մասերը միանում են այլ ուժերի, հետո նորից են բաժանվում, դեմքեր, որոնք նախկինում երդվում էին, թե արեւմտյան ուղղության կողմնակից են, միանում են ԵՏՄ-ի կողմնակիցներին, ուժերը փորձում են միավորվել այլ ուժերի հետ, որոնց դեմ նախկինում ամենայն ջանասիրությամբ պայքարում էին։ Ու ընդունված նոր Սահմանադրությամբ մենք շուտով պատրաստվում ենք երկրում բարձրագույն իշխանությունը փոխանցել քաղաքական ուժերին ու կուսակցություններին։

Այն ամենը, ինչ իշխանության տասը տարիների ընթացքում ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն արել էին Հայաստանի հետ՝ տնտեսության փաստացի ոչնչացումը, կոռուպցիան ու հովանավորչությունը, մենաշնորհներն ու տարածքային կորուստները, որ ունեցանք 2016-ի սկզբին, շուտով կարող են ոչինչ թվալ իրականության առջեւ, որի մեջ կարող ենք հայտնվել։ Ընդ որում, ներքին գզվռտոցներով զբաղված կուսակցություններն այլեւս չեն էլ փորձում քննարկել նոր ընտրակարգը, իսկ լրագրողներին ծիծաղելի է թվում, երբ քաղաքական գործիչ հյուրը սկսում է պնդել, որ ընտրություններում հաղթելուց հետո իրականացնելու կոնկրետ ծրագիր ու նպատակ ունի։ Պայքարը քաղաքականից դարձել է ուրիշ մի երեւույթ, նոր մի սուբստանց, որի մեջ քաղաքական ուժերն ու գործիչները պետք է փորձեն ինքնադրսեւորվել ու լողալ։ Այն, ինչ կատարվելու է դրանից հետո, կարող է լինել հուզիչ, բայց չեն բացառվում նաեւ ավելի կործանարար տարբերակներ։

Լապշինի դեպքով

Ընտրությունների թեմայով մեր քաղաքական ուժերը ճիշտ է, չեն հրաժարվում խոսել, բայց նրանց համար շատ ավելի անվնաս, շատ ավելի տանելի, բարձրագոչ հայտարարությունների հնարավորություն տվող թեմա է այն, ինչ տեղի ունեցավ շաբաթվա սկզբին ռուս բլոգեր Լապշինի հետ։ Այդ պատճառով անգամ 6 օրվա մեջ 2 «Հայկական ուրբաթ» ունեցանք, մեկը հատուկ ռուս բլոգերին ու Բելառուս-Ադրբեջան սիրախաղին նվիրված։ Զրույցը այնքան ճղճիմացավ, որ Գառնիկ Իսագուլյանը սկսեց պնդել, որ Մեհրիբան Ալիեւան Լուկաշենկոյին ամեն ինչ կարող է համոզել, ու Հայաստանը ոչնչի չի հասնի, քանի դեռ մեհրիբաններ չի բուծել ու Ադրբեջան ուղարկել։ Եթերում հրապարակային խոսքի բարոյական նորմերի տարրական չափաքանակի սպասումով փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։

Համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ Մարիա Զախարովան փորձում է կծել հայ լրագրողին՝ պնդելով, որ շատ շնորհակալ է հայերից Ռուսաստանի քաղաքացու ճակատագրի նկատմամբ այդքան մեծ հոգածություն ցուցաբերելու համար։ Իրոք, հոգածությունը մի փոքր չափազանցված էր։ Լապշինը որպես ճանապարհորդ եղել է հարյուրից ավելի երկրում ու ճանապարհորդական նոթեր ու լուսանկարներ է հրապարակել իր բլոգում։ Հայերի մասին նա պատմել է այն, ինչ տեսել է՝ լավին լավ, վատին վատ է ասել, Դուլյանը պեղել էր անգամ, որ հայ սահմանապահներից բողոք է գրել իր բլոգում։ Լապշինին՝ Ադրբեջանին արտահանձնելու փաստը Հայաստանին վերաբերում է ճիշտ այնքան, որ կարող է նախադեպային լինել Արցախ այցելողների նկատմամբ Բելառուսում բռնություններ կիրառելու պահով։

Որովհետեւ, ինչքան էլ մեր արտգործնախարարության պաշտոնյաներն իրենց անմեղսունակի նման պահեն՝ հայտարարելով, որ դեպքը ոչ միայն չի նվազեցնի, այլեւ կավելացնի Արցախ այցելել ցանկացողների թիվը (արգելված պտուղը քաղցր է, մարդկանց մեջ հետաքրքրություն կխթանի եւ այլն), բոլորն էլ հասկանում են, որ աշխարհում շատ քիչ են այն մարդիկ, որոնք հետաքրքրասիրությունը սեփական անվտանգությունից բարձր են գնահատում։ Լապշինի պահով հայերիս պետք է անհանգստացնի այսքանը, ո՛չ ավելին։ Մնացածը այն երկրների գործն է, որոնց քաղաքացի է հանդիսանում բլոգերը։ Մի քիչ կոպիտ է հնչում, բայց իրականությունը սա է։ Սակայն այս դեպքը եւս մի անգամ բացահայտեց ՀՀԿ-ական գործիչների էությունը։ Երբ պատգամավորները առաջարկեցին դեպքը պատճառ դարձնել եւ ՀԱՊԿ-ից դուրս գալ, Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ «թող Բելառուսը ՀԱՊԿ-ից դուրս գա»։ Սա իրենց բնույթն է. հայտնվելով ՀՀ իշխանական բուրգի վերեւում՝ իրենք ավելի շուտ բոլոր հայերին Հայաստանից կքշեն, քան իրենք կհեռանան։ Համենայն դեպս՝ սեփական կամքով։

Նույն գետը՝ հազար անգամ

Հեռուստացույցի առաջ երբեմն դեժավյուի զգացողություն եմ ունենում։ ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը պնդում է, որ ինքը պայքարելու է ընտրակեղծիքների դեմ, Նաիրա Զոհրաբյանը էլի վերագտել է ձայնի նախընտրական հնչեղությունը, Սեյրան Օհանյանը հանկարծ ինքն իր համար պարզել է, որ այսպես այլեւս հնարավոր չէ, հասարակության մեջ բեւեռացումը հասել է անասելի չափերի։

Տպավորություն է, որ քաղաքական դաշտը մի կայուն երեւույթ է, որը ոչ մի տեղից չի առաջանում ու ոչ մի տեղ չի անհետանում՝ պահպանվում է՝ էներգիայի նման, այլ ձեւափոխվում է մի տեսակից մյուսին՝ ընդդիմադիրը իշխանության, իշխանամետը ընդդիմադիրի ու այդպես շարունակ։ Բայց, երբ քաղաքական գործիչների այս մետամորֆոզներին կարծես թե արդեն պիտի սովորած լինեինք, պարզվեց, որ ռեսուրսները բավական չեն նաեւ այլ տեղերում, օրինակ, հեռուստաստուդիաներում երկու տարբեր հաղորդումների ժամանակ լրիվ նույն դեմքերն են նստած, նույն հագուստով ու դեմքի նույն՝ բացակա արտահայտությամբ։ «Չափ ու սահման» եւ «Բարձրաձայն» հաղորդումները «Յուքոմի» շնորհիվ իրարից անմիջապես հետո էի դիտում, երբ այդ բանը նկատեցի։

Թվում է՝ մանրուք է, բայց երբ հյուրը միանգամից մի քանի նման հաղորդման է մասնակցում, նա՝ այդ հյուրը, սկսում է հոգնել, նրա աչքերը սկսում են կուլ գնալ, եւ հեռուստացույցի առաջ նստած մարդը այլեւս նույն հետաքրքրությամբ չի կարողանում հետեւել կարեւոր քննարկմանը, երբ հետեւում նստած անձի աչքերը կուլ են գնում ու դեմքը բացառիկ անտարբերություն է արտահայտում տաղավարում տեղի ունեցողի նկատմամբ։ Ի՞նչ ասել քաղաքական դաշտում դեմքերի անընդհատ շրջապտույտի մասին, եթե անգամ տաղավարներում դժվարանում են նոր դեմքեր գտնել։ Իսկ այն, որ երկու դեպքում էլ վարողները նույն կերպ են արձագանքում նմանատիպ իրավիճակում, դա արդեն, կարծում ենք, ռեսուրսի հետ կապ չունի եւ լրիվ այլ բան է խորհրդանշում։ Երբ զրույցը եկավ հասավ նոր ԸՕ-ին, ե՛ւ Վարդան Օնանյանը, ե՛ւ Գեղամ Մանուկյանը նույն կերպ ընդհատեցին անցանկալի թեման. «Օրենսգիրքը թողնենք մի կողմ, այն արդեն ընդունված է, եւ ունենք այն, ինչ ունենք»։ Այսինքն՝ գլխի ենք, որ լավ բան չի ստացվել, բայց դե հիմա էդ է։ Շատ մխիթարական եզրահանգում է ընտրությունից անմիջապես առաջ։ Հո դեմ չե՞ք։

Ռուզան Ազիզյան

Տպել
3235 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին