ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կիրականացվեն կաբոտաժային բեռնափոխադրումներ(Տեսանյութ)

11/02/2017 schedule17:36

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների տրանսպորտի
բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությունն այս տարի
անցկացվեց Հայաստանում: Փետրվարի 11-ին` աշխատանքային քննարկումից հետո,
մասնակից նախարարները լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ներկայացրին
խորհրդակցության ժամանակ քննարկված հարցերն ու ձեռք բերված
պայմանավորվածությունները, փոխանցում է ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն:

ԵԱՏՄ էներգետիկայի և ենթակառուցվածքների կոլեգիայի անդամ (նախարար)
Ադամկուլ Ժունուսովը հանդիպումը շատ արդյունավետ գնահատեց: Նրա խոսքով`
ձեռք բերվեցին պայմանավորվածություններ օրակարգի բոլոր հարցերի շուրջ:
Մշակվեց «Ճանապարհային քարտեզի» պատրաստման աշխատանքի հայեցակարգը: Դրանով
կզբաղվի աշխատանքային խումբը, որը կգլխավորեն անդամ երկրների
փոխնախարարները: Այդպիսի մոտեցումը թույլ կտա միության տարածքում մինչև
2025 թվականը հանել տրանսպորտային բոլոր տեսակի փոխադրումների
սահմանափակումները և արգելքները:

«Կգործարկվի տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկա: Դրանից
ակնկալում ենք մեր երկրների տնտեսությունների որակական փոփոխություն և
բնակչության կենսամակարդակի բարձրացում»,- նշեց Ադամկուլ Ժունուսովը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան
Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով խորհրդակցության մասնակիցներին,
նշեց, որ ձեռք են բերվել մի շարք կարևոր համաձայնություններ, ստորագրվել են
փաստաթղթեր, մասնավորապես, ԵԱՏՄ տարածքում ավտոմոբիլային կաբոտաժային
փոխադրումներն ազատականացնելու շուրջ: «Սա նշանակում է, որ ԵԱՏՄ անդամ մի
երկրի բեռնափոխադրող ընկերությունը կարող է միջազգային փոխադրումների
ճանապարհին բեռներ փոխադրել մի կետից մյուսը միության անդամ մեկ այլ
պետության տարածքում»,- պարզաբանեց Վահան Մարտիրոսյանը:

ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն ընդգծեց, որ սա կնվազեցնի
բեռնափոխադրման ծախսերը, ինչն էլ կհանգեցնի փոխադրվող ապրանքների գների
նվազման:

Մ. Սոկոլովը նաև նշեց, որ կաբոտաժային բեռնափոխադրումների
սահմանափակումներ կան ամբողջ աշխարհում: «Նույնիսկ Եվրոպական միությունում,
որը բավական երկար ինտեգրման ճանապարհ է անցել, կաբոտաժային փոխադրումները
շատ մտահոգիչ թեմա են, և հիմնականում երկրները դա թույլ չեն տալիս իրենց
տարածքում: Մենք այս հարցի շուրջ կարողացանք փոխհամաձայնության գալ, իսկ դա
նշանակում է, որ նպատակ ունենք խորացնելու տնտեսությունների ինտեգրումը
տրանսպորտային ծառայությունների ոլորտում»,- ընդգծեց Մաքսիմ Սոկոլովը:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խոսքով` հաշվի առնելով Հայաստանի
աշխարհագրական դիրքը և այն, որ ուղիղ տրանսպորտային կապեր (բացառությամբ
օդային) չունի ԵԱՏՄ անդամ պետությունների հետ, իրենք հակված են
համագործակցության տարբեր ձևաչափերի, այդ թվում՝ երրորդ երկրների հետ
բանակցությունների, որպեսզի մեղմվեն Հայաստանի համար առկա տրանսպորտային
անհարմարությունները:

Խորհրդակցության մասնակիցները անդրադարձել են նաև ԵԱՏՄ անդամ
պետությունների մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթների անհրաժեշտությանը:

Տպել
1800 դիտում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան