Բայց ի՞նչ մեղք ունեմ. հարազատների կողմից նորածնի մահվան մեջ մեղադրվող բժիշկը հարցաքննվել է

«Արմավիր» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ Նշան Գեւորգյանը, ում «Մուրացան» հիվանդանոցային համալիրում հունվարի 28-ին մահացած նորածնի հարազատները մեղադրում են երեխայի մահվան մեջ, այսօր՝ փետրվարի 13-ին, պետք է վերադառնար աշխատանքի: Նա, սակայն աշխատանքի չի ներկայացել:

«Բյուլետենի մեջ եմ, մի քանի օրով երկարացրել են: Մեր՝ «Արմավիր» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի էնդոկրինոլոգը նայել է «Արմենիա» բժշկական կենտրոնից ինձ տրված հիվանդության պատմությունը եւ 5 օրով երկարացրել բյուլետենս: Այս պահին տանն եմ, շարունակում եմ բուժում ստանալ: Աշխատանքի կգնամ փետրվարի 15-ից»,- ասաց մեր զրուցակիցը:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք այս օրերին կանչվե՞լ է հարցաքննության: Նշան Գեւորգյանը դրական պատասխան հնչեցրեց՝ հավելելով, որ հարցաքննության ներկայացել է առանց փաստաբանի: «Փաստաբան չունեմ, ներկայացել եմ միայնակ: Պաշտպանի կարիք չեմ զգում: Բայց ի՞նչ մեղք ունեմ, որ մի բան էլ ապացուցվի կամ չապացուցվի: Հարցաքննության ժամանակ էլ պնդել եմ, որ նորածնի մահվան մեջ մեղք չունեմ»,- ընդգծեց մանկաբարձ-գինեկոլոգը՝ հավելելով, որ հաջորդ հարցաքննության օրվա մասին իրեն պետք է ծանուցեն հավելյալ:

Ճշտելու՝ ինչ կարգավիճակով է հարցաքննվել Նշան Գեւորգյանը, զրուցեցինք Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի հետ, ով տեղեկացրեց, որ արմավիրցի բժիշկը հարցաքննության ենթարկվել է վկայի կարգավիճակով:

«Հարցաքննվում են տարբեր անձինք, ձեռնարկվում են տարբեր քննչական գործողություններ, որոնց բովանդակությունը, քննության շահերից ելնելով, այս փուլում հրապարակման ենթակա չէ: Արդյունքում կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ Նշան Գեւորգյանը դեռեւս զբաղեցնում էր «Արմավիր» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի պաշտոնը, մեղադրվել է ծննդկանի հարազատից կաշառք պահանջելու մեջ: Համաձայն մեղադրական եզրակացության, նա հրաժարվել է հղի Ալինա Գ.-ին ծննդալուծել կեսարյան հատումով: Ըստ պաշտոնական տեղեկատվության, 2014 թվականի հունվարին` նշանակված օրը, Ալինա Գեւորգյանը սկեսրոջ եւ ամուսնու հետ բոլոր պարագաներով գնացել է Նշան Գեւորգյանի մոտ ու նրա կարգադրությամբ հղիին տարել են վիրահատական սրահ՝ պատրաստելու վիրահատության:

Այդ ընթացքում բժիշկ Նշան Գեւորգյանն իր աշխատասենյակ է հրավիրել Ալինայի սկեսրոջը եւ վիրահատության համար գումար պահանջել: Երբ վերջինս հայտնել է, որ իրենք գումար չունեն, նշված վիրահատությունն անվճար է, բժիշկ Գեւորգյանն ասել է, որ այդ դեպքում ինքն էլ վիրահատական թել եւ կատետր չունի, իսկ ապա անձամբ գնացել է վիրահատական սրահ ու կարգադրել դադարեցնել նախապատրաստական աշխատանքները՝ սրահից դուրս հրավիրելով հղի Ալինա Գ.-ին: Դրանից հետո հղիի հարազատները բողոքել են մարզպետարան եւ վիրահատությունն իրականացրել է մեկ այլ բժիշկ:

Այս քրեական գործով դատարանը նրան դատապարտել է ազատազրկման մեկ տարի վեց ամիս ժամկետով, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ բժշկի նկատմամբ սահմանվել է փորձաշրջան` երկու տարի ժամկետով:

Տպել
4331 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում