24-ամյա կնոջ հիվանդությունը հանդիպում է 1 մլն մարդուց 10-ի մոտ. հեքիմի դեղը` որդերի պատճառ

Երեւանի բնակիչ 24-ամյա Աստղիկ Մելքումյանի մոտ ախտորոշվել է հազվադեպ հիվանդություն, որը հանդիպում է միլիոնից տասը-տասներկու մարդու դեպքում:  

Հիվանդությունը կոչվում է համակարգային սկլերոդերմիա, որն ախտահարում է շարակցական հյուսվածքը` վնասելով նաեւ մաշկը, հենաշարժիչ համակարգը եւ ներքին օրգանները: Երիտասարդ կնոջ կմախքացած վերջույթներն ամբողջովին վերքերի մեջ են, չորացած ու թարախոտված մաշկով: Նա արդեն մեկ տարի գամված է անկողնուն եւ ինքնուրույն տեղաշարժվել բոլորովին չի կարողանում: Աստղիկի մասին մամուլի հրապարակումներից հետո առողջապահության նախարարության միջամտությամբ նա տեղափոխվել է ԱՆ մաշկաբանության եւ սեռավարակների բժշկագիտական կենտրոն:

Իսկ վիճակը սահմռկեցնելու աստիճան վատթարացել է, երբ Աստղիկը դիմել է հեքիմի օգնությանը: Ինչպես ասում է` իր ոտքով է գնացել Աբովյանում ապրող հեքիմ Ռազմիկի մոտ (ազգանունը չգիտի), բայց ահա նրա տրամադրած անհասկանալի դեղերն օգտագործելուց հետո դարձել է անօգնական:

Աստղիկի հիվանդությունը գլուխ է բարձրացրել ծննդաբերությունից հետո` 2012 թվականի կեսերից:

«Մաշկս սկսեց ձգվել, հետո ճաքճքել, հետո ոնց որ ձեռքերս վառված լինեին, հետո կամաց-կամաց վերքեր առաջացան: Բուժման համար ամեն տեղ դիմել եմ, այնպես չէ, որ ձեռքերս ծալած նստել եմ: Այն ժամանակ հաշմանդամության կարգ չունեի, որտեղ դիմում էի, ամեն մի պոլիկլինիկա եւ այլն, լրիվ վճարովի էր: Հետո որ կարգը հանեցինք, հիվանդանոց պառկեցի: «Սիստեմաները» ստանում էի, տասը օր լավ էի զգում, հետո նորից սկսվում էր ամեն ինչ: Վիճակս ավելի էր բարդանում: Դիմեցինք մի հեքիմի: Այդ հեքիմը 3 հազար դոլար փող ուզեց, ասաց` մի ամսվա ընթացքում քեզ էնպես բուժեմ, որ ինձ հետ «կլասս» խաղաս: Փոքր քույրիկիս ամուսինը մեքենան դրեց լոմբարդ, որ գումարի գոնե կեսը կարողանամ տալ: 1 000 դոլար, մեկ էլ 200 հազար դրամ տվել ենք իրեն, ինքն իր պատրաստած դեղերը տվեց, սկսեցի օգտագործել: Նաեւ գնում էի իր մոտ, սրսկում էր: Հետո մի հատ այնպիսի դեղ էր տվել, որ քսում էի, մաման պատուհանները, դռները փակում էր, երաժշտության ձայնը բարձրացնում էր, որ հանկարծ ոչ ոք իմ ձայնը չլսի: Այդ դեղը դրել էի կաշվե բազմոցի վրա, բազմոցը վառվել էր, բաժակի տեղը մնացել էր: Մի օր ոտքերիս մատների արանքը քոր էր գալիս, բացեցի տեսնեմ որդեր են դուրս գալիս: Իր տված դեղերից: Որովհետեւ այդքան ժամանակ ես հիվանդ եմ եղել, այդպիսի բան չի եղել, որ իմ ոտքից որդեր դուրս գան կամ ես ինձ այդքան վատ զգամ»,- մեր զրույցում պատմեց երիտասարդ կինը, որը միայնակ մայր է, ունի 5 տարեկան աղջիկ:  

Աստղիկ Մելքումյանը շարունակեց, որ հետագայում չեն կարողացել հեքիմին վճարել եւ նա էլ դեղերն է կրճատել: «Ինքն անընդհատ պնդում էր, գումարը ուզում էր, չէինք կարողանում վճարել: Մեզ արդեն ուշ-ուշ էր կանչում, դեղերը տալիս: Ու որ ոտքս դնում էի գետնին, արյուն էր գալիս: Մի օր այնքան էր արյուն եկել, որ հեմոգլոբինս իջել էր, շրթունքներս կապտել էին, աչքերս փակվել էին, ես ինքս կապտել էի: Մաման զանգել է իրեն, ասում է` ինչ անեմ, երեխան շատ վատ է, ասում է հանկարծ շտապօգնություն չկանչես: Բայց եթե կանչես էլ, իմ անունը չտաս»,- պատմեց Աստղիկը:

Որոշ ժամանակ առաջ նա հեքիմի դեմ բողոք է ներկայացրել իրավապահներին: Քրեական գործ, սակայն չի հարուցվել: «Պարզվեց` մեղավորը ոչ ես եմ, ոչ ինքը»,- ասաց նա: Հավելեց, որ հետաքննիչին նաեւ հեքիմի դեղերն է տրամադրել` փորձաքննության ենթարկելու համար. «Պատասխանը եկավ, որ ոչ մի արտառոց բան չկա դեղերի մեջ»: Իսկ թե ոչ արտառոց ինչ է պարունակել այդ զանգվածը, Աստղիկին չեն հայտնել:

ԱՆ մաշկաբանության եւ սեռավարակների բժշկագիտական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ Աստղիկի կյանքին ներկա դրությամբ վտանգ չի սպառնում, բայց նրա հիվանդությունն անբուժելի է, հետեւաբար մասնագետներն ընդամենը կարող են որոշ չափով բարելավել նրա վիճակը, որպեսզի գոնե կարողանա ինքնուրույն տեղաշարժվել:  «Հիվանդի վիճակը վերքերի առումով գնահատվում է կայուն ծանր, բայց այս պահի դրությամբ կյանքին սպառնացող վտանգ չկա, այսինքն` կենսական կարեւոր նշանակություն ունեցող օրգան-համակարգերի հետ կապված լուրջ շեղումներ չունենք»,- ասաց տնօրենը: Աստղիկն այս կենտրոն է ընդունվել ուրբաթ երեկոյան եւ բուժման ընթացքն արդեն իսկ լավատեսության հիմք է տալիս:

«Նրան ընդունելիս ամբողջ երկու վերջույթներն էլ թարախի մեջ էին, մաշկը` քայքայված, նաեւ աճուկային շրջաններում կան վերքեր: Համապատասխան միջոցառումներ ենք ձեռնարկել, մեր պրոֆեսորաբժշկական ամբողջ կազմը մի մարդու նման մոբիլիզացվել է, եւ, փառք Աստծո. այսօր արդեն ունենք բավականին դրական տեղաշարժ, գարշահոտությունը, որը թույլ չէր տալիս հիվանդասենյակ մտնել, այսօր արդեն կարելի է ասել չկա, մաշկի վերքերի վիճակը, թարախն անհամեմատ պակասել է, վերքի առումով կա բավականին դրական դինամիկա»,- նշեց Միքայել Սահակյանը:

Այսօր նախատեսված էր նաեւ կոնսիլիում` հարակից մասնագետների մասնակցությամբ, որոնք կներկայացնեն իրենց խորհուրդները: Տվյալ բուժկենտրոնի տնօրենը նկատեց, որ Աստղիկի հիվանդությունը ռեւմատոլոգիական խնդիր է, իսկ մաշկային դրսեւորումներն ավելի շատ երկրորդային բնույթ են կրում: Ուստի, որոշ ժամանակ անց հիվանդն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի ռեւմատոլոգների հսկողության տակ:

Հ.Գ. ՀՀ առողջապահության նախարարությունից պատասխանեցին, որ իրենք վիճակագրություն չունեն, թե համակարգային սկլերոդերմիա ախտորոշմամբ այլ հիվանդներ Հայաստանում կա՞ն: Միքայել Սահակյանի փոխանցմամբ, իր ճանաչած բժիշկների պրակտիկայում հանդիպել են սկլերոդերմիայի միայն օջախային, բայց ոչ այսպես տարածուն դեպքեր:

Տպել
13505 դիտում

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)