Պաշտպանին թույլ չեն տվել տեսակցել Վահան Շիրխանյանին

13/02/2017 schedule18:30

2015 թ.-ին Նորքում ԱԱԾ-ի կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով մեղադրյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանին շաբաթ օրը՝ փետրվարի 11-ին, թույլ չեն տվել տեսակցել պաշտպանյալի հետ:

Այս մասին մեր զրույցում ասաց ինքը՝ Ալումյանը: Վերջինս ասաց, որ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ պետն իրեն գրել է, որ Վահան Շիրխանյանը չի ցանկանում դուրս գալ իր խցից եւ ներկայանալ տեսակցությունների համար նախատեսված սենյակ՝ հայտարարելով, որ չի կարող գնալ, քանի որ առողջական վիճակը դա թույլ չի տալիս:

«Հիմա երկու տարբերակ գոյություն ունի. կա՛մ Վահան Շիրխանյանն ավելի է վատացել, կա՛մ իրեն ՔԿՀ աշխատակիցները, որ մինչեւ այդ օգնում էին, բերում հասցնում էին սենյակ, հրաժարվել են օգնել»,- ասաց Ալումյանը: Պաշտպանը գրավոր դիմում է ներկայացրել` խնդրելով հնարավորություն տալ իրեն տեսակցել պաշտպանյալի հետ նրա խցում, սակայն խնդրանքը բանավոր մերժվել է:

Ալումյանն ասաց, որ արդեն բողոք է ներկայացրել Արդարադատության նախարարությանն ու Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաեւ ՔԿՎ-ն, որպեսզի գոնե այսօր կարողանա տեսակցել իր պաշտպանյալին: «Ես այդ օրը ՄԻԵԴ-ից կարեւր փաստաթուղթ պետք է փոխանցեցի Վահան Շիրխանյանին եւ քանի որ թույլ չտվեցին, աշխատակիցներին խնդրեցի, իրենք փոխանցեն, քանի որ այդ փաստաթղթին Շիրխանյանը շատ է սպասել: Ձեռ առնելու համար նրանք ասացին, որ տանեմ ընդունարան հանձնեմ, լավ իմանալով, որ շաբաթ օրը ընդունարանը փակ է»,- ասաց Ալումյանը:

Մեր հարցին, թե ՄԻԵԴ-ից ի՞նչ կարեւոր փաստաթուղթ է ստացվել, պաշտպանը պատասխանեց, որ ՄԻԵԴ-ը Վահան Շիրխանյանի առողջական վիճակի հետ կապված 5 տարբեր հարցեր է ուղղել կառավարությանը, որոնց մինչեւ փետրվարի 22-ը պետք է պատասխաններ տրվեն: Դրված է նաեւ այն հարցը, թե ի՞նչ հիմքերով է պետությունը նրանց ցանկանում տեղափոխել Արմավիր ՔԿՀ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը մեր զրույցում վերը նշվածի հետ կապված նշեց, որ Վահան Շիրխանյանն ինքը չի ցանկացել հանդիպել պաշտպանի հետ: Ղլեչյանը նշեց, որ պաշտպանին թույլ չեն տվել գնալ իր պաշտպանյալի խուց, քանի որ դա հնարավոր չի եղել իրականացնել քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգի` տեսակցությունների տրամադրման կարգի համապատասխան դրույթի համաձայն, ըստ որի` փաստաբանի կամ պաշտպանի հետ տեսակցություններն անցկացվում են կալանավորվածներին պահելու վայրի տեսակցության կամ քննչական գործողություններ կատարելու համար նախատեսված սենյակներում:

Տպել
1426 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին