Չեմպիոնների լիգան «վերադառնում» է. այսօր Փարիզում մրցելու են «ՊՍԺ»-ը եւ «Բարսելոնան»

Երկամսյա դադարից հետո ֆուտբոլի Չեմպիոնների լիգան «վերադառնում» է. այսօր եւ վաղը կայանալու են Լիգայի 1/8 եզրափակչի առաջին 4 հանդիպումները, ընդ որում, այդ հանդիպումներից առնվազն 2-ը կարող են զարդարել ցանկացած մրցաշարի եզրափակիչ: Այսօր մրցելու են հետեւյալ զույգերը՝ «Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) եւ «ՊՍԺ» (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա), իսկ վաղը Լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» հյուրընկալելու է իտալական «Նապոլիին», Մյունխենում տեղի «Բավարիան» էլ մրցելու է Լոնդոնի «Արսենալի» հետ (բոլոր հանդիպումների սկիզբը՝ Երեւանի ժամանակով 23:45-ին):

Ընդամենը 1 տարի առաջ Դորտմունդի «Բորուսիայի» մասնակցությամբ հանդիպումները հայ ֆուտբոլասերների համար կարեւորագույններն էին, հասկանալի է՝ Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ: «Բորուսիայի» հանդիպումները իներցիայով դեռ որոշակի հետաքրքրություն առաջացնում են նաեւ հիմա եւ «Բենֆիկայի» հետ Լիգայի փլեյ-օֆի հանդիպումը, բնականաբար, անչափ կարեւոր է: Սակայն այս խաղը ամբողջապես 2-րդ պլան է մղվելու, քանի որ նույն ժամին մրցելու են Լիգայի վերջին տարիների ֆավորիտներից «ՊՍԺ»-ն եւ «Բարսելոնան»:

Փարիզը պահանջում է

Կարծես արդեն ավանդույթ է դարձել, որ այս թիմերը կենտ տարիներին մրցում են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆում: 2012-13 եւ 2014-15 թթ. մրցաշրջանում «ՊՍԺ»-ն եւ «Բարսելոնան» հանդիպեցին լիգայի քառորդ եզրափակիչում. դիտարժան, գեղեցիկ եւ դրամատիկ այդ դիմակայություններում կատալոնյան ակումբը տոնեց 3 հաղթանակ, 1 խաղ էլ ավարտեց ոչ-ոքի եւ 2 դեպքում էլ կարողացավ առաջ անցնել: 2016-17թթ. մրցաշրջանում «ՊՍԺ» - ն եւ «Բարսելոնան» հանդիպում են մի փոքր ավելի շուտ՝ Լիգայի 1/8 եզրափակիչում եւ հիմա ամբողջ Ֆրանսիան, Փարիզը պահանջում են ռեւանշ նախորդ պարտությունների համար:

«Մրցելու ենք շատ ուժեղ թիմի հետ, բայց մենք էլ պակաս ուժեղ չենք: Մեզ դժվար խաղ է սպասվում, վստահեցնում եմ՝ «Բարսելոնային» էլ հեշտ խաղ չի սպասվում: Մենք այս խաղին նախապատրաստվելով՝ հսկայական աշխատանք են կատարել եւ ֆուտբոլիստները այն ցույց կտան խաղադաշտում», - հայտարարել է «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին: Հիշեցնեմ, որ իսպանացի այս մասնագետը նախկինում մարզել է իսպանական «Ալմերիան», «Վալենսիան», «Սեւիլիան» եւ այդ ընթացքում 23 անգամ մրցել է «Բարսելոնայի» հետ. Էմերիի գլխավորած թիմերը այդ խաղերում ընդամենը 1 անգամ են կարողացել հաղթել (2016 թվականին): Նշեմ, նաեւ, որ 2007 թվականից հետո եվրագավաթների խաղարկություններում սեփական հարկի տակ անցկացրած 42 հանդիպումներում «ՊՍԺ»-ը կրել է ընդամենը 1 պարտություն, եւ փարիզյան ակումբին այդ «դառնությունը» պատճառել է հենց «Բարսելոնան»՝ 2 տարի առաջ:

Եվս մեկ հետաքրքիր փաստ: Վերջին 4 տարիների ընթացքում «ՊՍԺ» -ն հասել է մինչեւ լիգայի քառորդ եզրափակիչ, իսկ «Բարսելոնան» նման ցուցանիշ է ցույց տվել վերջին 9 մրցաշրջաններում: Բայց հիմա թիմերից մեկի համար այդ հրաշալի շարքը ընդհատվելու է: Ի դեպ, «ՊՍԺ» - ի եւ «Բարսելոնայի» լավագույն ռմբարկուներ Էդիսոն Կավանին եւ Լուիս Սուարեսը ծնվել են նույն՝ Ուրուգվայի Սալտո քաղաքում:

Լոնդոնը սպասում է

Անգլիական «Արսենալի» մասին ամենահայտնի կատակը կապված է «4» թվի հետ. «Արսենալը» հաղթում է, գեղեցիկ, դիտարժան ֆուտբոլ է ցուցադրում, իր խաղով գերում է շատերին, բայց ի վերջո Անգլիայի առաջնությունում զբաղեցնում է 4-րդ տեղը: Վերջին 12 մրցաշրջաններում «Արսենալը» 6 անգամ զբաղեցրել է 4-րդ տեղը: Բայց էլ ավելի զարմանալի «կայուն» են լոնդոնյան ակումբի ելույթները Չեմպիոնների լիգայում. վերջին 6 մրցաշրջաններում «Արսենալը» դուրս է մնացել 1/8 եզրափակիչից: Ընթացիկ խաղարկությունում էլ այդ չարաբաստիկ, անհաղթահարելի 1/8-ում «Արսենալը» մրցելու է Մյունխենի «Բավարիայի» հետ, որին պարտվել է 21-րդ դարում կայացած բոլոր 5 դիմակայություններում:

Բայց յուրաքանչյուր շարք ի վերջո ավարտվում է, եւ լոնդոնյան թիմի երկրպագուները հույս ունեն, որ հենց այս մրցաշրջանում ի վերջո «Արսենալը» կկարողանա հաղթել «Բավարիային» եւ վերջապես դուրս գալ քառորդ եզրափակիչ:  21 տարի շարունակ «Արսենալը» գլխավորող Արսեն Վենգերը, համաձայն անգլիական մամուլի տեղեկությունների, առաջիկա ամռանը ավարտելու է մարզչական կարիերան, եւ ընթացիկ մրցաշրջանը միգուցե նրա վերջին շանսն է վերջապես նվաճելու Չեմպիոնների լիգայի գավաթը, ինչի համար անհրաժեշտ է հաղթել որպես ֆուտբոլիստ եւ որպես մարզիչ Լիգայի գավաթը նվաճած իտալացի մասնագետ Կառլո Անչելոտիին, որն այժմ գլխավորում է «Բավարիան»:

Տպել
4031 դիտում

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին