Ինչո՞ւ են Սարգսյանն ու Դալլաքյանը հապաղում մուտք գործել «Ծառուկյան դաշինք»

Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը դեռեւս հստակ չգիտի՝ մասնակցելո՞ւ է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ: Մինչ այդ՝ նա անհեթեթություն եւ հիմարություն է որակում մամուլի այն հրապարակումները, որոնց համաձայն Դեմկուսը մասնակցելու է ընտրություններին եւ, ամենայն հավանականությամբ, դաշինք է կազմելու Գագիկ Ծառուկյանի հետ։

«Եթե մենք մեր մասնակցության մասին ոչինչ չենք ասում, ինչո՞ւ եք լսում թերթերին: Գագիկ Ծառուկյանի հետ մասնակցության հարց չենք քննարկել: Այսօր երեկոյան կամ ամենաուշը վաղը՝ օրվա երկրորդ կեսին, կհավաքվենք եւ կորոշենք՝ մասնակցելո՞ւ ենք, թե՞ ոչ, մասնակցելու դեպքում էլ՝ ինչ ձեւաչափով: Այդ ամբողջը վաղը կորոշենք եւ կասենք»,- ասաց մեր զրուցակիցը:

Թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանի հետ, ով եւս, ըստ տեղեկությունների, հնարավոր է` դաշինք կազմի Գագիկ Ծառուկյանի հետ:

«Նման բան չկա: Ես ընդամենը կարող եմ ասել, որ պատգամավորական մանդատն ինձ համար ինքնանպատակ չէ, եւ ի տարբերություն ոմանց՝ ես որեւէ ցանկություն չունեմ ինքնանպատակ մանդատ ձեռք բերել»,- ասաց նա:

Հարցին՝ հնարավոր դաշինքի շուրջ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներ կամ բանակցություններ ծավալվո՞ւմ են, Վիկտոր Դալլաքյանը բացասական պատասխան տվեց: Նա տեղեկացրեց, որ քննարկումներ չեն ծավալվում այլ քաղաքական ուժերի հետ եւս:

«Մեր կուսակցությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել մասնակցության ձեւաչափի շուրջ, սակայն նորից եմ կրկնում՝ կտրականապես դեմ եմ ինքնանպատակ մանդատների ձեռքբերմանը: Ի դեպ, հիշեցնեմ, որ 17 տարի եղել եմ պատգամավոր, եւ ինձ համար Ազգային ժողովի գործունեությունը նոր չէ, ես հրապուրվող չեմ»,- ամփոփեց «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահը:   

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Սեյրան Օհանյանի շուրջ համագործակցությունից պոկված Դեմոկրատական կուսակցությունը եւ «Երրորդ հանրապետությունը» արդեն իրենց անելիքներն են հստակեցնում։

Ըստ այդմ՝ նշված երկու ուժերն էլ մասնակցելու են ընտրություններին եւ, ամենայն հավանականությամբ, դաշինք են կազմելու Գագիկ Ծառուկյանի հետ։

Տպել
3118 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ