Հայ վարորդը նորից խցում է. ՀՀ օմբուդսմենի գրասենյակից պնդում են՝ ՌԴ ՄԻՊ-ը չի խաբել

Ռուսաստանում դատված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին այդպես էլ քաղաքացիական հիվանդանոց չեն տեղափոխել, ինչպես խոստացել էին ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները: Ավելին՝ պարզվում է նրան նույնիսկ քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցում չեն պահել, որտեղ տեղափոխվել էր հունվարին՝ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչների այցելությունից առաջ: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ-ում դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի ընտանիքն ամիսներ շարունակ ահազանգում էր, որ Հարությունյանին առողջական ծանր վիճակում պատժախցում են պահում: Հունվարի վերջին ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնեցեին, որ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները հատուկ այցելություն են կատարել ազատությունից զրկման այն վայր, որտեղ պատիժ է կրում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ուսումնասիրվել են նրա պատժի կրման պայմաններն ու առողջական վիճակը:

Հաղորդագրությունում նշվում էր, որ ազատությունից զրկման վայրի բժշկական ղեկավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին քաղաքացիական բժշկական հաստատությունում կկազմակերվեն Հրաչյա Հարությունյանին անհրաժեշտ հետազոտությունները եւ համապատասխան բուժումը:

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան ՀՀ օմբուդսմենին տեղեկացրել էր նաեւ, որ Հրաչյա Հարությունյանի իրավունքների պահպանման հարցը վերցված է հատուկ հսկողության:

Այսօր սակայն Վիկտոր Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ չնայած հայտարարությանը՝ ՔԿՀ-ի հիվանդանոցում մի քանի օր պահելուց հետո Հրաչյա Հարությունյանին նորից տեղափոխել են խուց:

«Նույն դեղերը սրսկել են, ցավերը թուլացել է, մի քանի օր պահել են բերդի կլինիկայում, հետո նորից տարել բերդ: Ես այդ մասին տեղյակ եմ պահել ՀՀ ՄԻՊ-ին, ասել են կզբաղվենք, մինչեւ հիմա նորություն չկա»,- ասաց Մարտիրոսյանը:

Մեր հարցին, թե արդյոք թեւի տակ հայտնաբերված ուռուցքի հետ կապված վիրահատություն չպետք է կազմակերպեին՝ Մարտիրոսյանը պատասխանեց, որ խաբել են իրենց. «Խաբել են ու չեն տարել: Ասացին կտանեն, բայց ոչ մի տեղ էլ չտարան: Այս պահին շարունակում է բերդում մնալ, վիճակը նույնն է, ողնաշարի ցավերը կան, թեւի տակի ուռուցքը սրտին նեղություն է տալիս, բայց ոչ մի վիրահատություն էլ չեն արել: Նա բերդում է»,- պատասխանեց Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը: 

Նշենք, որ փետրվար ամիսը դեռ չի ավարտվել եւ չի բացառվում, որ Հարությունյանին մինչեւ ամսվա վերջ իրոք քաղաքացիական հիվանդանոց տեղափոխեն: Սակայն փաստ է, որ նա ողնաշարի սարսափելի ցավերով այժմ կրկին խցում է, հնարավոր է նաեւ պատժախցում, ինչպես շատ հաճախ լինում է: 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը այս կապակցությամբ մեզ հետ զրույցում հայտնեց. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ՌԴ ում պատիժը կրող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի մասով կատարած աշխատանքի մասին հաղորդագրություն է տվել 2017 թվականի հունվարի 25 ին, որտեղ ի թիվս այլ հարցերի, նշել ենք, որ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները մեր դիմումի համաձայն այցելել են Հրաչյա Հարությունյանին, հանձնակատարի ներկայացուցիչներին վերջինս գանգատ է ներկայացրել մեջքի շրջանում զգացվող ցավերից: Դրա հիման վրա ազատությունից զրկման վայրի բժշկական ղեկավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ 2017 թվականի հունվար-փետրվարին քաղաքացիական բժշկական հաստատությունում կկազմակերվեն Հ. Հարությունյանի անհրաժեշտ հետազոտությունները եւ համապատասխան բուժումը: Այնպես որ՝ որևէ հարցում պայմանավորվածության խախտում չի եղել և մեր ռուս գործընկերների հետ շարունակում ենք ակտիվորեն փոխշահավետ աշխատանք տանել։ Տեղկացնեմ նաև, որ ռուս գործընկերներից սպասում ենք նաև Հրաչյա Հարությունյանի բժշկական հետազոտությոունների արդյունքների մասին տվյալների ստացմանը, որից հետո հնարավոր է նաև, որ մեր կողմից ձենարկվեն լրացուցիչ քայեր։ Այնպես որ՝ մեր պայմանավորվածություններն ուժի մեջ են և խախտումների մասին խոսք լինել չի կարող»:

Հրաչյա Հարությունյանը 2013 թվականի հուլիսի 13-ին իր «Կամազ» մակնիշի մեքենայով ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ: 2014 թվականի օգոստոսի 4-ին Մոսկվայի Տրոիցկի դատարանի վճռով Հարությունյանը դատապարտվել է 6 տարի 9 ամիս ազատազրկման:

Մեկ տարի առաջ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը վստահեցրել էր, որ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցով 2016 թվականին առաջընթաց կունենանք: 2016-ի տարեվերջյան, սակայն նա հայտարարեց, որ Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործում խոչընդոտներ են ծագել: Խոսքն ավտովթարի զոհերի հարազատների կողմից նրա դեմ ներկայացված քաղաքացիական հայցերի մասին է:

Տպել
5106 դիտում

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ