Այն ո՞վ է, այն ո՞վ…

15/02/2017 schedule12:30

Գրպան հատելու վարպետ, որ փոխանակ գնար բանտ,
Գնացել էր խոպաններ եւ դրել խոշոր բիզնես,
Սակայն ուներ պոետի, դերասանի լուրջ տաղանդ
Եվ եթերում անդադար ջուր ծեծելու մեծ հավես։
Մի լուսավոր առավոտ վերադարձավ հայրենիք,
Անցավ երկու պավառոտ ու բաց արեց մի ալիք,
Հավաքում էր որտեղ նա ամեն տեսակ ժիր բալիկ,
Ում ծնողները ունեին հույս, հավատ, ակնկալիք։
Բալիկներին սիրում էր՝ շնորհքով, թե անտաղանդ,
Տատիներին նվիրում ֆեն, արդուկ, էպիլյատոր,
Բաժանում էր կոչումներ՝ սադափ, զմրուխտ, ադամանդ,
Գրեց բանաստեղծական զվարճալի մի հատոր։
Թե երգիչ էր, թե ժյուրի, թե հաղորդման հեղինակ,
Հաղորդավար էր ու հյուր, քաղաքական մեկնաբան,
Հաղորդումներ հորինեց, խաղեր նոր, յուրօրինակ,
Որ չէին տեսել երբեւէ ալիքները էն անբան։
Նա մեծանուն գողերին եթերով իր մեծարեց,
Պատմեց Ժնջիլ Վաղոյից ու Նորոյից մեզ Դքի,
Կուսակցություն մի հուժկու իր ուժերով բաց արեց,
Որ չուզողների դեմքին մի ողջ բանակով թքի։
Նախագահի թեկնածու առաջադրվեց մի օր,
Սակայն նրան չընտրեցին երախտամոռ մարդիկ ստոր,
Եվ նա ասաց՝ չեն լինի ոչ ֆեն, ոչ էպիտալյոր,
Թող ուրիշները ձեզ տան կարտոլի սերմ, տրակտոր։
Դաշտը բարի՝ իր ստեղծած, թողեց, հանձնեց նա այլոց
Եվ եթերներից իջավ դեպի կյանքը իրական,
Որ այլեւս չզորենք մենք նայել հեռուստացույց
Եվ հիշենք մի սրտամաշ, անհույս կարոտով նրան։
Բենդերի հագուկապով, ծիծաղով իր ու հազով,
Ընտրաձայների անկեղծ խնդրանքով, իլթիմազով,
Ղումարով ու գրազով, պոետական իր սազով
Կմնար մեր հուշերում որպես շոգին փչած զով,
Սակայն մի այլ առավոտ հանկարծ արեց պավառոտ,
Վերադարձավ ու մտավ մի տարօրինակ դաշինք՝
Ժամկետանց էն դեմքերի՝ չհարուցող դեռ կարոտ,
Իշխանությունից զրկված եւ չստացած ճոխ բաժինք։
Նա սիրում է մարդկանց հետ անել մոմավառություն,
Իսկ մյուսը սիրում է խմբակային աղոթել,
Գտան ահա մեկմեկու եւ մինչ սպասվող ընտրություն
Քանի՜ հատ մոմ կվառվի, կհնչեն ի՜նչ աղոթքներ…

Արփի Ոսկանյան

Տպել
1670 դիտում

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)