Կենտրոնական բանկն ասում է` հերիք է, վերջ. հնարավորությունները սպառվել են

Կենտրոնական բանկի խորհուրդը երեկ հրավիրած նիստում որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւս 0.25 տոկոսով: Այսպիսով, տոկոսադրույքը կկազմի 6 տոկոս:

Սա ամենացածր տոկոսադրույքն է վերջին 6 տարիների: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը կենտրոնական բանկերի հիմնական գործառույթներից է, որով, եթե պատկերավոր ասենք, կարգավորվում է տնտեսության «արյունատար համակարգի» շրջանառության արագությունը: Այսինքն, եթե այդ տոկոսադրույքը ցածր է, ապա ցածր պետք է լինեն նաեւ բանկերի կողմից տնտեսությանը տրվող վարկերի տոկոսները: Դա էլ իր հերթին բերում է տնտեսության աշխուժացմանը:

Բայց սա՝ տեսականորեն: Գործնականում Հայաստանում վերջին տարիներին այս շղթան մեծ հաշվով չի աշխատում: 2015 թվականի մարտից սկսած ԿԲ-ն անընդհատ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10.5 տոկոսից, մինչեւ 6 տոկոս: Սա մեղմ ասած, զգալի նվազեցում է: Սակայն եթե նայենք մեր տնտեսությանը, այս երկու տարիների ընթացքում այն աշխուժացման նշաններ ցույց չի տալիս: 2015 թվականի ընթացքում եւ 2016 թվականի առաջին երեք եռամսյակներում տոկոսադրույքի նվազեցումը այդպես էլ չհանգեցրեց բանկերի կողմից բիզնեսին տրվող վարկերի տոկոսների շոշափելի նվազմանը: Էականորեն չաճեց նաեւ այդ վարկերի ծավալը: 

Որոշ դրական միտումներ նկատվեցին միայն անցած տարվա վերջին եռամսյակում միայն: Բայց բանկերի կողմից բիզնեսին տրվող վարկերի ծավալների աճը եւ տոկոսադրույքի նվազումը այդպես էլ չբերեցին տնտեսական աշխուժացման, ու հիմա էլ դեռ նման միտումներ չկան: Այսինքն, ակնհայտ է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազումը չի տալիս ցանկալի արդյունքները: Իսկ Կենտրոնական բանկի ունեցած այս գործիքի ռեսուրսները սպառվել են կամ արդեն մոտ են սպառվելուն: «ԿԲ խորհուրդը մնում է այն կարծիքին, որ... ավանդական դրամավարկային քաղաքականության ապագա հնարավորությունները մնում են սահմանափակ»,- արձանագրել է ԿԲ խորհուրդը երեկվա նիստում: Այս նախադասությունը արդեն երկրորդ անգամ է տեղ գտնում խորհրդի արձանագրության մեջ: Պարզ լեզվով ասած՝ ԿԲ-ն արդեն նախազգուշացնում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը չի կարող անվերջ շարունակվել: 

Ըստ որոշ հաշվարկների, կենտրոնական բանկը կարող է տոկոսադրույքը նվազեցնել եւս 0.25, կամ առավելագույնը 0.5 տոկոսով եւ վերջ: Դեռ անցած տարվա դեկտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը արձանագրել էր, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը «բավականին մոտ է երկրի ռիսկ-հավելավճարի մակարդակին, որն ըստ էության համարվում է զարգացող երկրների համար տոկոսադրույքի ստորին սահման»: 

Եվ ուրեմն, որն է խնդիրը: Ինչո՞ւ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը մեր տնտեսության վրա չի թողնում այն ազդեցությունը, որը թողնում է այլ երկրներում: Այստեղ ոչ մի հանելուկ չկա: Ամեն ինչ ավելի քան պարզ է: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը տնտեսության համար կարող է ունենալ զգալի ազդեցություն միայն այն դեպքում, եթե գործ ունենք առողջ, հավասար մրցակցային դաշտում գործող տնտեսության հետ: Տոկոսադրույքը չի կարելի դիտարկել տնտեսության աշխուժացման միակ գործիք: Այն էֆեկտիվ է միայն այն պայմաններում, երբ ստեղծվում են բարենպաստ պայմաններ բիզնեսի զարգացման համար:

Չի կարող վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը արդյունք տալ մի երկրում, որտեղ դեռ գործում են տնտեսվարման միջնադարյան սկզբունքներ: Եթե տնտեսության ամենաեկամտաբեր ոլորտները կենտրոնացած են իշխանության հետ սերտաճած եւ ակնհայտ հովանավորչություն ունեցող գործարարների ձեռքում, վերաֆինանսավորման տոկոսադրույքը արդեն էական չէ: Բիզնեսի հաջողությունը, վարկերի սպասարկման ընթացքը կախված է ոչ թե տվյալ «գործարարների» բիզնես ունակություններից, այլ հովանավորչության մակարդակից: Դա էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ իշխանությունների հետ սերտաճած եւ հովանավորյալ տնտեսվարողների հետ այլ գործարարներ մրցել չեն կարող, անկախ նրանից թե ինչ տոկոսով վարկ կարող են վերցնել բանկերից իրենց գործունեությանը իրականացնելու համար: Ի՞նչ տարբերություն` վարկերը 12 տոկո՞ս են, թե՞ 11 կամ 14:

Մյուս խնդիրն այն է, որ մեր տնտեսությունը շատ ավելի շատ կախված է դրսից եկող տրանսֆերտներից, քան, ասենք, ներքին արտադրությունից: Եթե փողը շատ է գալիս, բնակչության գնողունակությունը մեծանում է, տնտեսությունը զուտ ցուցանիշների տեսանկյունից աշխուժանում է: Այս շղթայում եւս չի երեւում վերաֆինանսավորման տոկոսադրույքի դերը:

Մի խոսքով, մեր տնտեսության աշխուժացման համար վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը, մեղմ ասած, բավարար չէ: Դրան զուգահեռ, պետք է տնտեսության մեջ մեծ ներդրումներ լինեն: Որպեսզի մեծ ներդրումներ լինեն, պետք է առավելագույնս հավասար մրցակցության միջավայր ստեղծվի, որպեսզի այդպիսի միջավայր ստեղծվի՝ պետք է դաշտից հեռանան իշխանության հետ սերտաճած, հովանավորյալ  «տնտեսվարողները», որպեսզի նրանք հեռանան՝ պետք է քաղաքական իշխանությունը չունենա նրանց կարիքը...: Այլ կերպ ասած, ոնց պտտվում, հանգում ենք նրան, որ խնդիրը ոչ այնքան տնտեսական է, որքան քաղաքական:  Իսկ այդ քաղաքական խնդիրը, գոնե առաջիկայում լուծելու հեռանկարները բավականին մշուշոտ են: Դա էլ նշանակում է որ ԿԲ խորհուրդը ամեն անգամ քննարկելու է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու հարցը ու ամեն անգամ արձանագրելու է՝ «ավանդական դրամավարկային քաղաքականության ապագա հնարավորությունները մնում են սահմանափակ»:  

ԿԲ-ն իր «գզրոցներում» ունի եւս մի գործիք, որը, ամենայն հավանականությամբ, կսկսի կիրառել առաջիկայում: Խոսքը վարկերի պարտադիր պահուստավորման տոկոսի մասին է: Այսինքն, ներկայումս բանկերը տնտեսվարողին վարկ տրամադրելիս դրա 12 տոկոսը, պատկերավոր ասած, դնում են ԿԲ-ի նկուղում: Այս տոկոսի նվազեցումը եւս կարող է որոշակի ազդեցություն ունենալ, բայց գրազ գանք, դրանից հետո էլ ԿԲ կարձանագրի, որ «ապագա հնարավորությունները մնում են սահմանափակ»:

Տպել
9405 դիտում

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին