ՀՅԴ-ի ցուցակում տեղ են գտել Դավիթ Լոքյանի որդին և Աղվան Վարդանյանի եղբայրը

Քիչ առաջ ՀՅԴ-ն ներկայացրել է իր համամասնական ցուցակը, որի առաջին տասնյակի երեք հորիզոնականներում են Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը եւ Դավիթ Լոքյանը: Ցուցակի երկրորդ տասնյակում են Արտակ Սարգսյանը, Նունե Պետրոսյանը, Արտավազդ Սահակյանը, Աշոտ Սիմոնյանը, Արթուր Եղիազարյանը, Լիլիթ Մանուկյանը, Հայկ Առաքելյանը, Արթուր Ղազարյանը, Վազգեն Մանասյանը, Ժասմեն Ազրյանը: 30 հոգուց բաղկացած ցուցակի 29-րդ հորիզոնականում հանգրվանել է Սերգեյ Լոքյանը (խոսքը, թերեւս Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի որդու մասին է՝ խմբ.):

Աղվան Վարդանյանի տեղեկացմամբ՝ թիվ 1 ընտրատարածքում առաջադրվելու են դաշնակցական նախկին պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը եւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Դաշնակցական ոչ անհայտ դեմքերից Բագրատ Եսայանն առաջադրվելու է թիվ 4 ընտրատարածքում, թիվ 5-ում՝ իր ուժերն է փորձելու Արարատի փոխմարզպետ Հայրապետ Բաբայանը, ինչպես նաեւ Աղվան Վարդանյանի եղբայրը՝ Արա Վարդանյանը: Թիվ 13 ընտրատարածքում առաջադրվել է հայտնի բժիշկ Արտավազդ Սահակյանը:

«Ինչպես տեսնում եք, մեր ցուցակում օդիոզ անձինք չկան: Ներառված են բազմաթիվ անկուսակցականներ, թվով 45 հոգի, որոնք, սակայն համակարծիք են մեզ հետ: Մենք ունենք միասնական թիմ, որն ունի մեկ նպատակ՝ առավելագույն ձայներ ապահովել ՀՅԴ-ի համար»,- ասաց Վարդանյանը:

Նա նշեց, որ արդար Հայաստանն իրենց համար ինքնիշխան եւ ժողովրդավար Հայաստանն է: Նա տեղեկացրեց, որ ՀՅԴ շտաբը կղեկավարի ինքը: Կգործեն 13 ընտրատարածքային շտաբներ: «Մենք հասել ենք արատավոր խնդիրներն արմատախիլ անելուն: Հարկային մարմիններում կոռուպցիան վերացվել է 99 տոկոսով, իսկ ահա մաքսայինում կոռուպցիոն ռիսկեր դեռեւս կան: Որքան մեծ լինի ՀՅԴ ներկայությունը խորհրդարանում, այնքան երկիրը կայուն կլինի: Այնպես որ, Դաշնակցությունը լուրջ ներկայություն է ակնկալում ԱԺ-ում:

Մենք բոլորի հետ էլ փոխգործակցում ենք, որեւէ ուժի հետ խնդիր չունենք: ՀՀԿ-ի հետ փոխգործակցությունը կախված կլինի ընտրությունների արդյունքներից՝ ընդհանուր խճանկարը դիտարկելուց հետո: Ներքին զգացողություն ունեմ, որ ՀՀԿ-ի ներկայացված ոչ բոլոր անձինք են հայտնվելու խորհրդարանում»,- ամփոփեց դաշնակցական գործիչը:

Տպել
3852 դիտում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին