Ադրբեջանի Միլլի մեջլիսը խստացրել է «Ռազմական դրության մասին» 1994 թվականից գործող օրենքը

15/02/2017 schedule14:30

Ադրբեջանի Միլլի մեջլիսը երկարատեւ քննարկումներից հետո երեկ երեկոյան ընդունել է «Ռազմական դրության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը: «Ռազմական դրության մասին» օրենքը բաղկացած է 6 գլխից եւ 27 հոդվածից՝ նախկին օրենքի 5 գլուխ 17 հոդվածից։ Ի տարբերություն 1994 թվականին ընդունված օրենքի, փոփոխություններով հստակ սահմանվում է, որ ռազմական դրությունը կարող է հայտարարվել հանրապետության տարածքի որեւէ մի հատվածի փաստացի բռնազավթման, օտարերկրյա պետության կողմից Ադրբեջանին պատերազմ հայտարարելու, երկրի վրա ռազմական հարձակման իրական սպառնալիք ստեղծվելու, երկրի տարածքի ինչ-որ հատվածը շրջափակման մեջ առնելու կամ դրա սպառնալիքի դեպքում:

Միաժամանակ, նոր օրենքի համաձայն՝ ռազմական դրության հայտարարման դեպքում նախատեսվում է սահմանել ռազմական գրաքննություն: Ըստ այդմ, զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են լուրերն ու նյութերը հրապարակելուց առաջ դրանք նախապես համաձայնեցնել զինվորական կառավարման մարմինների ու պետական այլ կառույցների եւ պաշտոնատար անձանց հետ: Բացի այդ, ռազմական դրության հայտարարման դեպքում ամբողջական վերահսկողություն է սահմանվում քաղաքացիների նամակագրության, հեռախոսային ու ռադիոխոսակցությունների վրա, որպեսզի կանխվի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսքն ու տարածումը:

Ռազմական դրության հայտարարման դեպքում արգելվում է հանրահավաքների, ցույցերի, երթերի, ժողովների ու զանգվածային այլ միջոցառումների անցկացումը:Բացի այդ, պարզեցվել ու արագացվել է ռազմական դրության հայտարարման ընթացակարգը։ Օրինակ, եթե մինչ այժմ գործած օրենքը սահմանում էր, որ երկրի նախագահը երկրում ռազմական դրություն հայտարարելու համար դիմում է Միլլի մեջլիսին, որը պետք է 72 ժամվա ընթացքում քննարկի դիմումը, ապա նոր օրենքով այդ ժամկետը նվազեցվել է մինչեւ 48 ժամի։
Ընդունված փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի հանդեպ ագրեսիա իրականացրած կամ Ադրբեջանի անվտանգությանը սպառնալիք ներկայացնող երկրի կամ երկրների քաղաքացիները ռազմական դրության պայմաններում գերեվարվելու եւ ներկալվելու են։

Երկրում ռազմական դրության հայտարարման դեպքում գործադիր իշխանության մարմինը «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» միջազգային կոնվենցիային համապատասխան 3 օրվա ընթացքում ՄԱԿ-ի եւ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարներին պետք է իրազեկի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասնակի եւ ժամանակավոր սահմանափակման եւ դրա պատճառների մասին։

Միլլի մեջլիսի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Այդըն Միրզազադեն «Ռազմական դրության մասին» օրենքում փոփոխությունների կատարումը բացատրել է ժամանակի պահանջով: Հատկանշական է, որ օրենքի որոշ դրույթներ ոչ միանշանակ են ընդունվել պատգամավորների կողմից։ Օրինակ, պատգամավորներից Խանհուսեյն Քյազըմլըն առարկություններ է հայտնել, թե օրենքի լեզուն պետք է մի փոքր մեղմացվի։ Ի պատասխան՝ Միլլի մեջլիսի փոխխոսնակ Զիաֆեթ Ասքերովը ասել է․ «Օրինագծի լեզուն պետք է կոշտ լինի։ Դա այդպես էլ պետք է լիներ»։

Հիմք ընդունելով նախագծի հիմնական դրույթները՝ ներկա պահին բոլոր հիմքերը կան Ադրբեջանում ռազմական դրություն հայտարարելու համար: Կարելի է ենթադրել, որ նման փոփոխություններով Ադրբեջանն արդեն իսկ պատրաստվում է նոր հնարավոր պատերազմի: Նկատելի է, որ այդ առումով հաշվի է առնվել ապրիլյան պատերազմի փորձը, երբ որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ էին սպրդում ադրբեջանական բանակի կրած ահռելի կորուստների վերաբերյալ:

Հնարավոր է նաեւ, որ փոփոխությունների միջոցով Ադրբեջանի իշխանություններն իրենց ապահովագրում են բողոքի տարերային ցույցերի կրկնությունից, ինչի հավանականությունը երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման, պատճառով նորից մեծացել է: Հնարավոր սոցիալական ապստամբության դեպքում Ալիեւների կլանը, հիմք ընդունելով, որ Արցախը, Բաքվի բնորոշմամբ, բռնազավթված է, կարող է երկրում ռազմական դրություն մտցնել եւ այդպիսով կանխել նման ցույցերը: Ընդ որում, դրա անվան տակ կարող է օրինականացնել քաղաքացիների հեռախոսային խոսակցությունների ու համացանցում տեղեկատվության փոխանակման նկատմամբ ամբողջական վերահսկողության սահմանումը:

Տպել
4315 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա