«Հաց բերող» Արթուր Սարգսյանը վճռական է. նա հացադուլով արդարություն է պահանջում

15/02/2017 schedule15:20

«Հաց բերող» Արթուր Սարգսյանն արդեն 6 օր է, հացադուլի մեջ է: Նա, սակայն դեռ հացադուլը դադարեցնելու մտադրություն չունի:

Մեր զրույցում նրա պաշտպան Տիգրան Եգորյանն ասաց, որ Արթուր Սարգսյանը չի կարողանում տեղաշարժվել: «Երեկ եմ տեսակցել, բավական թույլ էր, որովհետեւ արդեն 6-րդ օրն է՝ հացադուլի մեջ է, վիճակը օբյեկտիվորեն չեմ կարողանում գնահատել, որովհետեւ բժշկական տվյալներ չկան, բժիշկների օգնությունից եւ հետազոտություններից Արթուր Սարգսյանը հրաժարվել է: Բայց կարող եմ ասել, որ չափազանց ծանր եւ ռիսկային իրավիճակ է, իր հիվանդությունների առկայության պարագայում շատ մեծ ռիսկի հետ գործ ունենք, ինչը կարծես հավուր պատշաճի գնահատված չէ: Նա չի կարողանում տեղաշարժվել, որպես օրինակ կարող եմ բերել այն, որ երեկ գնացել էի տեսակցելու, սակայն տեսակցությունների սենյակ գալու անհնարինության հետեւանքով ինձ թույլատրեցին մտնել իր խուց»,- մանրամասնեց Տիգրան Եգորյանը:

Մեր հարցին, թե Սարգսյանը չի՞ պատրաստվում դադարեցնել հացադուլը, այդ մասով զրուցե՞լ է իր հետ, պաշտպանը պատասխանեց, որ դադարեցնելու մտադրության մասին Արթուր Սարգսյանը դեռ չի խոսում, վճռական է եւ հացադուլը դադարեցնելու հորդորների նկատմամբ առայժմ անտարբեր է. «Նա ասում է, որ հացադուլով արդարություն է պահանջում»,- նշեց Տիգրան Եգորյանը:

Արթուր Սարգսյանը, ձերբակալվել, ապա Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է փետրվարի 9-ին: Մեր հարցին ի պատասխան Տիգրան Եգորյանն ասաց, որ Սարգսյանին կրկին կալանավորելու դատարանի որոշման դեմ Վերաքննիչ բողոք են ներկայացրել, այժմ սպասում են դատական նիստի օրվան: Հարցին, թե ի՞նչ պատճառով է նրա տեսակցությունների ու հեռախոսազրույցների վրա արգելանք դրվել, Արթուր Սարգսյանի պաշտպանն ասաց, որ պատճառաբանություն չկա, որոշում պաշտպանական կողմից դեռ չենք ստացել. «Ես կանխատեսում եմ, որ չենք էլ ստանա, առանց այդ որոշման էլ կվիճարկենք»,- ասաց Եգորյանը:

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ անդրադառնալով Արթուր Սարգսյանի կալանավորմանը: Հաղորդագրությունում մասնավորապես, անդրադարձ կար Արթուր Սարգսյանի հիվանդությանը, որի պատճառով էլ ամիսներ առաջ հսկող դատախազի որոշմամբ «Հաց բերողի» խափանման միջոց կալանքը փոխարինվել էր երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ: Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Սարգսյանի նկատմամբ նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ Արթուր Սարգսյանի մոտ առկա հիվանդությունները, այդ թվում նաեւ Բեխտերեւի հիվանդությունը՝ առանց ներքին օրգանների ախտահարումների, չեն դասվում ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին, եւ վերջինս ստացիոնար բուժման կարիք չունի:

Մեկ ամսվա ընթացքում ի՞նչ է փոխվել, ինչո՞ւ է կրկնակի փորձաքննություն նշանակվել, երբ առկա է եղել բժշկական կոնսիլիումի եզրակացություն, հետաքրքվեցինք Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանից: Վերջինս ասաց, որ Դատախազության տարածած հաղորդագրության հետ կապված պատրաստվում են առաջիկայում հանդես գալ համապատասխան հայտարարությամբ: Այս հաղորդագրությանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաեւ Սարգսյանի մեկ այլ պաշտպան Վահե Գրիգորյանը: «Փաստորեն Արթուր Սարգսյանի գործով դատախազությունը խոսեց՝ անտեսելով նախաքննության գաղտնիության կանոնը: Բարի, մրցակցային հավասարությունն առնվազն ենթադրում է, որ մյուս կողմին արտահայտվելու հնարավորություն պետք է տրվի: Ես դրանից հաճույքով կօգտվեմ»,- գրել է փաստաբանը:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, սակայն մեր զրույցում պնդեց, թե Արթուր Սարգսյանը կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել: Նրա խոսքով` Սարգսյանի վիճակը գնահատվում է բավարար, գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Տպել
2609 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին