Հենրիխ Մխիթարյանին եւ «Մանչեսթեր Յունայթեդին» սպասվում է խելահեղ տասնօրյակ

Խաղացանկի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության հաջորդ հանդիպումն անցկացնելու է մարտի 4-ին, իսկ մինչ այդ Հենրիխ Մխիթարյանի թիմը այլ մրցաշարերում 4 հանդիպում է անցկացնելու, որոնցից յուրաքանչյուրը կարող է համարվել եզրափակիչ: Վաղը, Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին խաղում, «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալելու է ֆրանսիական «Սենտ Էտյենին», 3 օր անց՝ փետրվարի 19-ին, «Յունայթեդը» Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում արտագնա խաղում մրցելու է «Բլեքբեռնի» հետ, եւս 3 օր անց՝ փետրվարի 22-ին, պատասխան խաղն է անցկացնելու «Սենտ Էտյենի» հետ եւ վերջապես փետրվարի 26-ին, Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցելու է «Սաութհեմփթոնի» հետ:

Մանչեսթեր - Բլեքբեռն - Սենտ Էտյեն (Ֆրանսիա) - Լոնդոն՝ այսպիսի ճանապարհ է անցնելու «Մանչեսթեր Յունայթեդը» առաջիկա 10 օրերի ընթացքում եւ անցկացնելու է 4 կարեւորագույն հանդիպումներ: Նշեմ նաեւ, որ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչում «Յունայթեդի» մրցակից «Սաութհեմփթոնը» այդ ընթացքում ոչ մի խաղ չի անցկացնելու:  «Ծանր իրավիճակ է, բայց մենք ոչինչ չենք կարող անել՝ այդպիսին է խաղացանկը: Մինչ մենք ցրտին, վատ որակի խաղադաշտերում մարզվում ենք, կարեւոր հանդիպումներ անցկացնում, եզրափակիչում մեր մրցակիցը հանգիստ կարող է որեւէ տաք երկրում, գեղեցիկ վայրում նախապատրաստական հավաք անցկացնել: Բայց մենք ցանկանում ենք հաճույք ստանալ եւ հաճույք պատճառել մեր ֆաներին այս խաղերում: 4-ն էլ կարեւոր հանդիպումներ են»,- հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, եւ չհամաձայնվել նրա հետ ուղղակի դժվար է: 

Ամեն դեպքում վաղը կայանալիք խաղը՝ «Սենտ Էտյենի» հետ, կարող է լրջորեն անդրադառնալ «Յունայթեդի» այս ծանր խաղացանկի վրա: Եթե անգլիական թիմը կարողանա հաղթել 2-3 գնդակի տարբերությամբ, ապա մեկ շաբաթ անց Ֆրանսիայում կայանալիք պատասխան խաղը կկորցնի իր նշանակությունը, եւ Մոուրինյոն կարող է Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ խաղից առաջ հանգիստ տալ իր առաջատարներին: Ընդ որում, ֆուտբոլային բազմաթիվ գործոնների համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդը» առաջին խաղում պետք է հաղթի «Սենտ Էտյենին» գնդակների բավական ամուր պաշարով. նշենք մի քանիսը:

- Ֆրանսիական թիմը արտագնա վերջին 2 խաղերում պարտություններ է կրել, իսկ «Յունայթեդը» սեփական հարկի տակ 19 անպարտելի խաղ է անցկացրել (գնդակների 41-9 տարբերությամբ):

-Եվրագավաթների խաղարկություններում վերջին 10 տարիների ընթացքում «Սենտ Էտյենի» լավագույն ցուցանիշը Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում հայտնվելն է, իսկ «Յունայթեդը» նույն ժամանակահատվածում նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, 2 անգամ էլ հանդես է եկել այդ մրցաշարի եզրափակիչում:

- «Սենտ Էտյենի» կազմում հայտավորված 28 ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը, ըստ գերմանական «Tranfermarkt» կայքի, կազմում է մոտավորապես 80 միլիոն եվրո, իսկ «Մանչեսթեր Յունայթեդինը» 500 միլիոն եվրո (միայն Պոլ Պոգբայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն)

- «Մանչեսթեր Յունայթեդը» ավանդաբար լավ է հանդես գալիս ֆրանսիական ակումբների հետ խաղերում. եվրագավաթների խաղարկություններում միայն մեկ անգամ չի կարողացել հաղթահարել ֆրանսիական թիմի արգելքը («Մոնակո», 1998թ.): Իսկ ահա «Սենտ Էտյենը» երբեւէ չի կարողացել հաղթահարել անգլիական թիմերի արգելքը:

- Ուղիղ 40 տարի առաջ՝ 1977 թվականին կայացել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Սենտ Էտյենի» առաջին եւ առայժմ միակ դիմակայությունը. գավաթակիրների գավաթի խաղարկությունում 2 հանդիպումների արդյունքում առաջ է անցել «Յունայթեդը» (1-1 եւ 2-0):

Զուտ մարզական գործոնների հետ մեկտեղ վաղը կայանալիք հանդիպումը անչափ հետաքրքիր է նաեւ այլ առումներով: Առաջին անգամ խաղադաշտում իրար դեմ կխաղան հարազատ եղբայրներ Պոլ եւ Ֆլորենտին Պոգբաները: Հայտնին՝ 24-ամյա Պոլ Պոգբան, հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում» եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, իսկ 27-ամյա Ֆլորենտին Պոգբան Գվինեայի հավաքականի եւ «Սենտ Էտյենի» ֆուտբոլիստ է:

Իսկ այս խաղի հետ կապված վերջին գործոնը կրում է ֆինանսական «նրբերանգ»: Ֆրանսիացի Անտոնի Մարսիալը 2015 թվականի ամռանը 50 միլիոն եվրո փոխհատուցման դիմաց «Մոնակոյից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»: Թիմերի միջեւ կնքված պայմանագրում եղել են մի շարք կետեր, որոնց կատարման դեպքում այս տրանսֆերի արժեքը կարող է հասնել մինչեւ 75 միլիոն եվրոյի: Պայմաններից մեկը եղել է հետեւյալը. եթե Մարսիալը «Յունայթեդի» կազմում 25 -րդ գոլն է խփում, ապա «Մոնակոն» ստանում է եւս 10 միլիոն եվրո: Մինչ այժմ Մարսիալը «Յունայթեդի» կազմում դարձել է 24 գոլի հեղինակ եւ նրա հաջորդ գոլը «Յունայթեդի» վրա «նստելու է» ուղիղ 10 միլիոն եվրո: Ավելացնեմ, որ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սենտ Էտյեն» հանդիպումը մեկնարկելու է վաղը ուղիղ կեսգիշերին եւ ցուցադրվելու է ռուսական «Ֆուտբոլ 1» ալիքով:

Տպել
5656 դիտում

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն