Ուրեմն ԿԳԲ-ն ասել է՝ Հայրիկյանը չլինի. ԱԻՄ առաջնորդի պատասխանը «ԵԼՔ»-ին

15/02/2017 schedule17:36

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ «ԵԼՔ»-ը մեծագույն սխալ է գործում՝ ԱԻՄ-ին դաշինքի կազմ չընդգրկելով: Ըստ նրա՝ սա ցույց է տալիս, որ այդ դաշինքում աշխատել չգիտեն:

«Հասկանալի է, որ մենք չէինք պատրաստվում քննարկել առաջին երեք տեղերը: Մենք նույնիսկ ասում ենք, որ պատրաստ ենք նրբություններ հաշվի առնել՝ ժամանակի սղությամբ պայմանավորված: Ասում ենք՝ տղերք, ինչ որոշել եք, համաձայն ենք: Հզորացնում ենք ձեզ, հզորանում ենք մենք, մեր ընտրողներին էլ չենք կոտրում: Իրենք ասում են ժամանակ չկա: Սա իրենց ամենալուրջ սխալն է՝ դեռ գործը չսկսած: Աստված իրենց հետ, ես էնքան եմ տեսել էսպիսի մարդիկ»,- ի պատասխան «ԵԼՔ»-ի ցուցակի առաջին համարը զբաղեցնող Էդմոն Մարուքյանի հայտարարության՝ մեզ հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:

Նա նույնիսկ կասկած հայտնեց, որ այստեղ ԿԳԲ-ի մատն է խառը: «Ուրեմն ԿԳԲ-ն ասել է Հայրիկյանը չլինի: Իրենք էլ ինքնասպանություն են գործում»,- հավելեց նա: ԱԻՄ առաջնորդը հիշեցրեց, որ իրենք մինչ այժմ էլ դեմ էին «ընտրություններին» մասնակցելուն, ուղղակի ընտրողներն են հորդորել դիմել «ԵԼՔ»-ին:

«Երեկ ես գրել էի, որ էս տեսակ ընտրություններին մասնակցելը մեր նպատակներում չկա, պարզապես մենք շատ-շատ արձագանքներ ստացանք, բողոքներ քաղաքացիներից, թե՝ էս ի՞նչ եք անում, բա մենք ձեզ ենք ընտրելու, ո՞ւմ տանք մեր ձայնը: Մենք էլ դիմեցինք ԵԼՔ-ին քաղաքացիների պահանջով՝ նկատի ունենալով, որ այնտեղ մոտ են մեր արժեքային համակարգին, հավատալով, որ այստեղ եվրոպական արժեքների են հավատում: Մերոնց մոտ այն համոզմունքը կար, որ դաշինքի ձայներին ավելանալու էր ԱԻՄ-ի 2.8 տոկոսը եւ բավական մեծ թվով ձայներ էին գալու: Աշխատել չգիտեն: Այսքանը կասեմ»,- եզրափակեց Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ ԱԻՄ-ը ժամեր առաջ «ԵԼՔ» դաշինքին հրապարակային ուղերձ հղեց՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու նպատակով դաշինքում ԱԻՄ-ին ընդունելու համար: Ուղերձում նշվում էր, որ այդ առաջարկն արվում է կուսակցության նախագահության անունից:

Ի պատասխան ԵԼՔ դաշինքը քիչ առաջ տարածել է հայտարարություն, որում մասնավորապես, ասվում է. «Այսօր ԱԻՄ նախագահությունը ուղերձ է հղել «ԵԼՔ» դաշինքին՝ ցանկություն հայտնելով ընդգրկվել դաշինքի կազմում: Հաշվի առնելով ժամանակի սղությունը պայմանավորված այն հանգամանքով, որ 2017 թվականի փետրվարի 16-ը սահմանված է որպես վերջնաժամկետ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ցուցակների ներկայացման համար, գոյություն ունեն մի շարք տեխնիկական խոչընդոտներ, որոնք անհնար են դարձնում դաշինքային փոխհարաբերությունների ձեւավորումը եւ դաշինքի կազմում նոր ուժի ընդգրկումը: Այսուհանդերձ, մենք պատրաստակամ ենք եղել ԵԼՔ դաշինքի կազմում ռեյտինգային ընտրակարգով ներառել ԱԻՄ ներկայացուցիչներին, որի մասին կատարել ենք առաջարկ, ինչը մերժվել է: Հաշվի առնելով վերոգրյալը՝ համագործակցության առաջարկը համարում ենք տեխնիկապես անհնար եւ ժամանակավրեպ»:

Տպել
10892 դիտում

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս