Վարչապետի իդեալական թեկնածուն գտնվել է. իսկ Կարապետյանը կամ քաղցած է, կամ` քունն է տանում

ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին  տասնյակը անտարբեր չի թողել ոչ ոքի: Հնչում են ամենատարբեր գնահատականներ, սկսած նրանից, որ ընտրությունը կատարվել է չվարկաբեկված եւ կրթված լինելու սկզբունքով, վերջացրած նրանով, որ ընտրվել են բացառապես այնպիսի մարդիկ, ովքեր տեսանելի ապագայում ինքնուրույն գործելու հայտ չեն ներկայացնելու, հետեւաբար աներկբա ենթարկվելու են Սերժ Սարգսյանին:

Տասնյակում հայտնված Մարգարիտ Եսայանն այսօր շտապեց հաստատել հատկապես վերջին տեսակետը: Կայքերից մեկի հարցին, թե արդյո՞ք ցուցակի առաջին տասը համարների հրապարակումից հետո ինքը շփվել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ, եւ արդյո՞ք վերջինիս համար անակնկալ չէ, որ տեղ չի զբաղեցրել պատվավոր տասնյակում, Եսայանն ասել է. «Տրամադրությունը նորմալ է, բնական: Մենք մեր կուսակցության ղեկավարի որոշումները չենք քննարկում, ընդունում ենք ի գիտություն: Սա կուսակցության ղեկավարի որոշումն է, և յուրաքանչյուր կուսակցական այս որոշումն ընդունում է որպես արդեն կատարված փաստ, և մենք չենք քննարկում»:

Շատ ՀԿԿ-ականների քաղաքական փորձառությունն իհարկե բավարարում է, որպեսզի նրանք խուսափեն նման ծիծաղելի ձեւակերպումներից, բայց դա ըստ էության միայն ձեւի խնդիր է: Բովանդակության մեջ, Եսայանի ասածը կարող ենք ընդունել, որպես հավաքական մոտեցում: Իսկ եթե ժամանակ առ ժամանակ լինում էլ են մարդիկ, ում համար Սերժ Սարգսյանի որոշումներն անքննելի չեն, նրանք ի վերջո հեռանում են կուսակցությունից:

Շարմազանովը երեկ ասաց, որ ՀՀԿ համամասնական ցուցակը ԳՄ-ում քննարկվել է 1 ժամ քառասուն րոպե եւ ընդունվել է միաձայն: Մեկուկես ժամ ՀՀԿ համամասնական ցուցակի քննարկման համար եւ ընդամենը՞:  Եթե վերջին երկու ամսվա ԳՄ յուրաքանչյուր նիստում այս հարցը 1.5 ժամ քննարկված լիներ, իհարկե վերջին ակորդի համար դա էլ է բավարար: Բայց մենք գիտենք, որ դա այդպես չէ, այլապես ԳՄ այն անդամները, որոնք սեր ունեն ԶԼՄ-ներին ինֆորմացիաներ փոխանցելու եւ ինտրիգներ ստեղծելու  հետ, չէին զսպի իրենց եւ ցուցակի հորիզոնականները կհրապարակեին:

Մինչդեռ այս ընթացքում, մամուլը գրել է միայն այն մասին, որ հնարավոր է ՀՀԿ ցուցակի առաջին համարը Վիգեն Սարգսյանը լինի: Բայց դա ավելի շատ զոնդաժ էր, քան ինտրիգների սիրահարների ձեռքի գործը: 

Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանին եւ նրա հետ կապված Սերժ Սարգսյանի բոլոր հնարավոր հետագա պլաններին, ապա ՊՆ նախարարը, առավել քան որեւէ այլ մեկը, տեղավորվում է Մարգարիտ Եսայանի նկարագրած իրականության մեջ:

Վիգեն Սարգսյանը չի էլ թաքցնում, որ իր կարիերայի ողջ ընթացքում զբաղված է եղել միայն Սերժ Սարգսյանի որոշումները որպես փաստ ընդունելու եւ նրա հանձնարարությունները կատարելու գործով: Վերջերս նա նույնիսկ ասաց, որ «Հանրապետության նախագահին համարում է ավագ ընկեր»: Խոսքը քաղաքական իմաստով ընկերոջ մասին է, այլ խոսքերով Սերժ Սարգսյանը Վիգեն Սարգսյանի համար հեղինակություն է:

Նույնը վերաբերում է առաջին եռյակի մյուս անդամներին: Ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Տարոն Մարգարյանին նույնիսկ անդրադառնալ չարժե, նրա հետ այսպես էլ ամեն ինչ պարզ է: Երրորդ հորիզոնականում հանգրվանած Արփինե Հովհաննիսյանին ամենավառ երեւակայության դեպքում անգամ հնարավոր չէ պատկերացնել Սերժ Սարգսյանին հակառակվելիս կամ նրա որեւէ խոսք վիճարկելիս, հակափաստարկ ներկայացնելիս:

Բայց քաղաքականության մեջ կամային որակները կարեւոր են, որովհետեւ ով գիտե, կարող է ստեղծվել մի պահ, որ նշված անձինքն Սերժ Սարգսյանի հետ կապը կորցնեն եւ երկրի համար ճակատագրական որոշումներն ինքնուրույն կայացնելու փաստի առաջ կանգնեն: Ի՞նչ կլինի այդ ժամանակ:

Հանրապետականները համարում են, որ այս ցուցակն այս պահին իրենց ամենամրցունակն է, եւ ցույց է տալիս, որ  ՀՀԿ-ն վճռական է գնալ բարեփոխումների հանրային կյանքի բոլոր ոլորտներում: ՀՀԿ վերջին համագումարից առաջ գրել էինք, որ Սերժ Սարգսյանը ընտրել է իշխանությունը կուսակցության միջոցով պահպանելու տարբերակը, ինչը միանգամից երեք հնարավորություն է ընձեռում`դառնալ ԱԺ նախագահ, վարչապետ, կամ մնալ ՀՀԿ նախագահ եւ այդպես ղեկավարել պետությունը: Կանխատեսել էինք նաեւ, որ ըստ այս տրամաբանության ընտրություններին ՀՀԿ-ն կգնա երիտասարդացած կազմով եւ նոր ոգով («Հին ՀՀԿ-ն տարեք, նոր սթայլի ՀՀԿ-ն բերեք.Սարգսյանը չգնաց Պուտինի կամ Ալիեւի հետքերով»):

Քանի որ Սարգսյանը համամասնական ցուցակում չկա, ԱԺ նախագահի տարբերակը դուրս է գալիս, եթե իհարկե անակնկալների իներցիայի տակ ընկած նա հանկարծ չորոշի իր թեկնածությունն առաջադրել ռեյտինգային ցուցակով:

Իսկ ինչ վերաբերում է 2018 թվականից հետո ՀՀԿ նախագահ մնալով պետության դե ֆակտո ղեկավարը լինելուն, ապա կուսակցությունում տեղի ունեցող փոփոխությունները եւ համամասնական ցուցակը դրա հնարավորությունը լավագույնս ապահովում են: Վիգեն Սարգսյանը վարչապետի պաշտոնում այս իմաստով իհարկե իդեալական կլիներ:

Ի դեպ, վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ վերջնականապես հրաժեշտ տվեց 2018-ից հետո վարչապետ դառնալու հավակնություններին: Շարմազանովը լրագրողի հարցին ի պատասխան ասաց, Կարապետյանի ՀՀԿ համամասնական ցուցակից դուրս մնալը կապված է վերջին 4 տարում ՀՀ-ում մշտական բնակություն ունենալ-չունենալու խնդրի հետ: Կարեն Կարապետյանին, ընդ որում, հարկ չեն էլ համարել  պատշաճ պարզաբանում ներկայացնել այս հարցով: Այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է. «Ինձ համար անակնկալ չէ, որ Հանրապետական կուսակցության ցուցակում չեմ: Կարող է` կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում»: Կարող է նաեւ Կարեն Կարապետյանը քաղցած է, կամ նրա քունն է տանում. Սերժ Սարգսյանը կիմանա:

Անկախ ամեն ինչից, եթե նա չի կարող գրանցվել որպես պատգամավորի թեկնածու, 2018-ից հետո չի կարող նաեւ դառնալ վարչապետ, ինչի մասին բազմիցս ասվել է:

Տպել
10100 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը