Օգնություն ստացած սառնարանը աղքատ ընտանիքը չգիտի ինչ անի (տեսանյութ, լուսանկարներ)

17/02/2017 schedule18:10

Աղանյանների ընտանիքը՝ երեք անչափահաս երեխայի հետ հայտնվել է դրսում, չունեն սեփական տուն: Օրվա հացի խնդիրը մեծ դժվարությամբ են լուծում:

Ընտանիքի մայրը՝ Հասմիկ Աղանյանը, armtimes.com-ի հետ զրույցում պատմում է, որ բարեգործներից մեկն իրենց սառնարան, լվացքի մեքենա եւ գազօջախ է նվիրել: Սառնարանը միշտ դատարկ է, նպատակին չի ծառայում: «Սառնարանին համապատասխան սնունդ չունենք, որ օգտագործենք: Միշտ անջատված է, ինչ տվել են՝ չենք օգտագործել»,- ասում է նա:

Ընտանիքը նախկինում բնակվել է Հասմիկի ամուսնու ծնողների հետ: Տան շատ փոքր լինելով պայմանավորված՝ ստիպված դուրս են եկել:

«Տունը ահավոր փոքր է: Մեզանից բացի այնտեղ ապրում են ամուսնուս ծնողները, քույրերը, եղբայրները՝ իրենց ընտանիքներով: Իմ երեխաներն էլ, որ ծնվեցին էլ հնարավոր չէր այնտեղ ապրել»,- ասում է Հասմիկ Ղազարյանը:

Այս ընտանիքը Շիրակի մարզի Կապս գյուղից է: Դրսում հայտնվելու հետեւանքով դիմել են Կապսի համայնքապետին: Վերջինս էլ Ռուսաստանի Դաշնություն արտագաղթած կապսեցիներից մեկի տունը ժամանակավորապես տրամադրել է այս ընտանիքին: Հասմիկը armtimes.com-ին փոխանցեց, որ տան տերերը պարբերաբար զանգում են եւ տեղեկացնում իրենց առաջիկա վերադարձի մասին:

«Հատակը լրիվ հող էր, մենք բետոն արեցինք: Մի կերպ ապրում ենք: Տան տերերը այստեղ չեն, բայց զանգում են, ասում են՝ կգանք: Ապրում ենք՝ մինչեւ տեսնենք ինչ կլինի, որ գան, էլի դրսում կհայտնվենք»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց կինը:

Համայնքապետարանի տրամադրած տունը վթարային է: Հասմիկի խոսքով՝ հաճախակի է փլուզումների ենթարկվում, իսկ խոնավության պատճառով անչափահաս երեխաներն առողջական խնդիրներ են ձեռք բերել:

«Փոքր տղաս առողջական խնդիրներ ունի: Հինգ տարեկան է, բայց երկու անգամ վիրահատություն է տարել: Մոտը գրիժա է: Բժիշկն ասել է, որ վիրահատությունից հետո լավ պահեմ, բայց հնարավորություն չունեմ: Վիրահատած տեղերը տան խոնավության ու սննդի բացակայության պատճառով սկսել են ցավել: Մյուս երեխաս էլ հիվանդության պատճառով դասի չի գնում: Տունը խոնավ է, միշտ գրիպով ենք հիվանդանում»,- ասում է Հասմիկ Աղանյանը:

Հասմիկի 5, 7 եւ 8 տարեկան երեխաներից զատ, առողջական խնդիրներ ունի նաեւ ամուսինը: Վերջինս կորցրել է տեսողությունը՝ գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:

«Գազի լցակայանում պայթյուն է եղել, որի պատճառով տեսողությունը կորցրել է: Բժիշկներն ասել են, որ տեսողությունը երեք տոկոս է: Մեզ համար տուն էր կառուցելու, բայց դեպքից հետո չկարողացավ»,- նշում է Հասմիկը:

Այժմ ընտանիքը տան խնդիր ունենալուց բացի, ֆինանսական լուրջ խնդիրներ ունի: Պարտքեր են՝ վարկային կազմակերպություններին եւ Կապսի սննդամթերքի խանութին: Ընդհանուր գումարը 2 միլիոն դրամից ավելի է:

«Հիվանդությունների պատճառով վարկերի ու պարտքերի տակ ենք ընկել: Վարկեր ենք վերցրել՝ 2 միլիոն դրամ, որ բուժում ստանար, բայց օգուտ չտվեց: Հիմա բոլոր դեղերը ժամկետանց են: Հիմա էլ վիրահատություն են նշանակել, բայց գումար չկա, որ անենք: Դոնորներ է պետք, որ աչքի թաղանթները փոխենք»,- եզրափակում է Հասմիկ Ղազարյանը:

Մանրամասները՝տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
15902 դիտում

Ասֆալտի ֆիդայականությունը շատերին նողկալի է. Սաֆարյանը՝ Ծիծեռնակաբեդում Աննա Հակոբյանի և դստեր հետ տեղի ունեցածի մասին

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ