Մասնագետները բարձր են գնահատում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը (տեսանյութ)

16/02/2017 schedule17:23

Փետրվարի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ազդարարվել է Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի բացումը, փառատոն, որ նվիրվում է 20-րդ դարի կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյակին։

Փառատոնի բացման համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչել են Հարո Ստեփանյանի Սիմֆոնիկ պարերը, որոնք ի դեպ կատարվում էին առաջին անգամ, Արթուր Ահարոնյանի սոպրանոյի եւ լարային նվագախմբի համար «Սիրո երգերը» (մենակատար՝ Ջուլիետա Ալեքսանյան, սոպրանո), Գրիգոր Հախինյանի Քանոնի կոնցերտը (մենակատար՝ Կարինե Հովհաննիսյան, քանոն, վերագործիքավորումը քանոնի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար՝ Մելիք Մավիսակալյանի) եւ Մարտին Վարդազարյանի «Նվիրում Բարտոկին» սիմֆոնիկ պոեմը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։

Ռուբեն Ասատրյանը բարձր է գնահատում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։ Նա հիշեց, որ խորհրդային տարիներին գործում էր ռադիոյի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը կատարում էր բոլոր այն գործերը, որոնք գրվում էին մեր կոմպոզիտորների կողմից։ «Այս առումով այն ինքնատիպ մի լաբորատորիա էր։ Սակայն անկախությունից հետո այդ նվագախումբը կազմալուծվեց։ Այս ոլորտում առաջացած բացն այսօր արդեն լրացնում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նախաձեռնելով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։ Փառատոնի ընթացքում հնչում են պրեմիերաներ, գործեր, որոնք շատ վաղուց չեն կատարվել, գործեր, որոնք երեկ են գրվել։ Եվ ես նկատել եմ, որ մեր ունկնդիրը մեծ կարոտով է վայելում այդ ստեղծագործությունների կատարումները»,- նշել է դիրիժորը։

Քանոնահարուհի Կարինե Հովհաննիսյանը Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնին մասնակցում է առաջին անգամ եւ ընդգծում է, որ Գրիգոր Հախինյանի Կոնցերտը գրված քանոնի համար միշտ եղել է կոնսերվատորիայի ծրագրում, սակայն սիմֆոնիզացված տարբերակով հնչում է առաջին անգամ։

Ըստ երաժշտագետ Օլյա Նուրիջանյանի՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը շատ կարեւոր, մշակույթի համար պետական նշանակության գործունեություն է ծավալում՝ նորանկախ երկրի պատմության մեջ ամեն անգամ մենագրության ձեւով անդրադառնալով որեւէ կոմպոզիտորի ստեղծագործությանը եւ նրա շուրջ հայ կոմպոզիտորական արվեստի ներկայացուցիչներին։ Այդպիսով հնարավորություն է տալիս ունկնդիրներին եւ, ինչու ոչ, պրոֆեսիոնալներին, լսել, ծանոթանալ հայ երաժշտությանը։ Երաժշտագետը, խոսելով Հարո Ստեփանյանի արվեստի մասին, նշել է, որ նա շատ ակտիվ երաժիշտ է եղել, բազմակողմանի գործունեություն ծավալող անձնավորություն եւ ժամանակի մեջ շատ կարեւոր անդրադարձեր է ունեցել որպես կոմպոզիտոր, մանկավարժ։ Եվ ամենակարեւորը՝ Հարո Ստեփանյանը եղել է մեծագույն հասարակական գործիչ։ Այդպիսի մարդուն անդրադառնալն օրինակ է, թե ինչպիսի անձնավորությունների շնորհիվ է մեր երաժշտական մշակույթն ապրել։

Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Փառատոնի բացման համերգի մասին տեսանյութը՝ այստեղ.

Տպել
1256 դիտում

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է