Ժողովուդը դատապարտված չէ ՀՀԿ-ին դիմանալու. ՀՀԿ-ն հավերժ չէ. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը, որպես ՀՀ քաղաքացի, վստահ է, որ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանն իրենց աշխատավարձը վաստակել են սեփական քրտինքով: Նրանք դրսեւորել են ճիշտ քրիստոնյա հայ մարդուն հարիր որակներ, կասկածից վեր է, որ նրանք պետք է լինեն գալիք խորհրդարանում: Այս մասին Արամ Սարգսյանը հայտարարեց «Ելք» դաշինքի առաջնորդների հետ այսօր կայացած հանրային հանդիպման ժամանակ:

«Մեր երկրում շատ մարդիկ պատգամավոր են դառնում իրենց սեփականությունը պահելու համար: «Մինչդեռ եթե այդ մարդիկ վստահ լինեին, որ իրենց սեփականությունը պաշտպանված է, չէին գա ԱԺ՝ խաղ խաղալու կամ հորանջելու, որ դեռ լրագրողներն էլ նկարեին ու հրապարակեին: Ինչ վերաբերում է իշխող ուժին, ապա ժողովուրդը դատապարտված չէ ՀՀԿ-ին դիմանալու: ՀՀԿ-ն հավերժ չէ, երկիրը ճահճի վերածել չի կարելի: Կարծում եմ՝ մենք բավականին լուրջ հնարավորություններ ունենք ԱԺ մտնելու եւ իրավիճակը փոխելու»,- ասաց նա:

Անդրադառնալով իր վարչապետական գործունեությանը՝ Արամ Սարգսյանը պնդեց, որ այդ շրջանում որեւէ գույքի սեփականաշնորհման հարց չի քննարկվել: «Հակառակը, եղբայրս՝ Վազգեն Սարգսյանը, վարչապետի պաշտոնը ստանձնելիս գույքագրում կատարեց, որ տեսնի՝ այդ առումով ամեն ինչ կարգի՞ն է: Ես ոչինչ չեմ սեփականաշնորհել՝ բացառությամբ բաշխիչ ցանցերն օտարելուն: Ես շատ բացթողումներ ունեմ, սակայն սա այդ դեպքը չէ»,- նկատեց քաղաքական գործիչը:

«Ելք» դաշինքի անդամը վստահություն հայտնեց, որ պետությունն իր համար պետք է ընտրի առաջնահերթություններ, իսկ արդյունաբերությունն այն ոլորտն է, որը շոգեքարշի նման կարող է իր հետեւից տանել մյուս ոլորտները: Հետեւապես, պետությունը պետք է օժանդակի եւ խրախուսի արդյունաբերությունը:

«Պետք է վերագործարկել «Նաիրիտը»: Չինացիները վաղուց առաջարկում են միավորվել, մինչդեռ վերագործարկման ծրագիր այդպես էլ չկա: Քիմիական հսկայի վերագործարկումը տեղից չի շարժվում իշխանության կոռուպցիոն հավակնությունների պատճառով»,- համոզմունք արտահայտեց բանախոսը:

Վերջում Արամ Սարգսյանն անդրադարձավ ղարաբաղյան հակամարտությանը՝ շեշտելով, որ մենք պատերազմի կողմնակից չենք, մենք խաղաղության կողմնակից ենք, սակայն խաղաղության համար միայն հայ ժողովուրդը չպետք է վճարի: Տարածքներ` խաղաղության դիմաց բանաձեւը, խաղաղությունն ավելի վտանգավոր է դարձնում:

Տպել
4658 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)