Հեծանվորդ Մհեր Մկրտչյանը պատրաստվում է Ֆրանսիայի գավաթների խաղարկություններին

16/02/2017 schedule20:31

Հեծանվային սպորտի Հայաստանի հավաքականի անդամ Մհեր Մկրտչյանն այս օրերին Ֆրանսիայում նախապատրաստվում է նոր մրցաշրջանին: Նա իր թիմի՝ «Շարվե Շավանյեի» կազմում մասնակցում է ուսումնամարզական հավաքների: Նոր մրցաշրջանը մեկնարկելու է փետրվարի 26-ին: Armtimes.om-ի հետ զրույցում մարզիկը նշեց, որ այս պահին սպասում է իր անհատական գրաֆիկին, որը դեռ վերջնական կազմված չէ:

«Կա արդեն թիմի ընդհանուր մրցումների պլանը, բայց ամեն մեկի համար անհատական գրաֆիկ կազմելը մի փոքր երկար է տեւում: Մինչեւ ամսվա վերջ իմ անհատական պլանը պատրաստ կլինի: Խոշոր մրցումներս Ֆրանսիայի գավաթներն են լինելու եւ Եվրոպայի առաջնությունը, որտեղ արդեն ներկայացնելու եմ Հայաստանը: Հիմնական նպատակս է մինչեւ Եվրոպայի առաջնությունը հնարավորինս լավ մասնակցել Ֆրանսիայի գավաթներին, որտեղ պետք է միավորներ վաստակեմ թե ակումբիս, եւ թե անհատական ինձ համար որպես Հայաստանի հավաքականի անդամ»,- ասաց նա:

Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու աշնանը՝ հոկտեմբերին: Տարվա կտրվածքով Մհեր Մկրտչյանը մասնակցելու է մոտ 70 մրցումի: Այժմ նա լարված նախապատրաստվում է նոր մրցաշրջանի մեկնարկին:

«Շատ ծանրաբեռնված է գրաֆիկս. հաճախում եմ մարզասրահ, շաբաթը 2 անգամ գնում եմ մարզումների հեծանվահրապարակ, որն իմ բնակության վայրից մոտ 100 կմ հեռավորության վրա է գտնվում, եւ մեքենայով մոտ մեկուկես ժամվա ճանապարհ է: Շաբաթ, կիրակի օրերին մրցումներ են լինում: Բացի այդ՝ ֆրանսերեն եմ սովորում, դժվար է, շաբաթվա մեջ 1-2 անգամ ֆրանսերենի դասեր ունեմ»,- պատմեց նա:

Մհեր Մկրտչյանի պայմանագիրը «Շարվե Շավանյեի» հետ նախատեսված է 1 տարվա համար: Անցած տարի նա այլ ակումբներից առաջարկներ ունեցել է, սակայն համարում է, որ կարիերայի այս փուլում իր համար ամենահարմարը «Շարվե Շավանյեն» է:

Տպել
1410 դիտում

Մոսկվայում շինարարության աշխղեկ հայն ընկել է 3 մետր բարձրությունից և մահացել հիվանդանոցում

Ուզում էր գնալ ընտանիքի մոտ. «Շերեմետևոյում» մահացած հայի ազգականը պատմել է նրա մասին

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ստրասբուրգի Հայ համայնքի և ԵԽ հայազգի պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ (լուսանկարներ)

Ուզում ենք անել անհնարինը, որովհետև անհնարինն է մեզ համար հնարավոր դառնալու. Փաշինյանը՝ Աշտարակում և Ապարանում

Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Վազգեն Սաֆարյանը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը Արամ Ասատրյանի երգացանկից երգ է կատարում (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ից մեկնարկելու է մեծ երթ Երեւանի փողոցներով. Ն. Փաշինյան

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը՝ դեկտեմբերից. հայտնի են մրցույթում հաղթողների անունները

Դեռ 2015-ին 13% եկամտահարկ սահմանվեց դրսում աշխատողների համար, կողմ էր նաև Ա. Հովհաննիսյանը. Լ. Նազարյան

Սամվել Բաբայանի եւ մյուսների վերաբերյալ գործը վարույթ է ընդունվել. նիստի օրը հայտնի է

Լարսի խցանումները կապված էին ցորենի ներկրման շրջանի եւ եղանակային վատ պայմանների հետ․ Փամբուխչյան

Մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց. հանդիպում Արագածոտնում

«Մենք» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ցանկը

Դպրոցի տնօրենի քվեարկությունը կլինի բաց, ծնողների եւ մանկավարժների ձայնը՝ կարեւոր. նախագիծ

Երևանի դատախազը ոստիկանությանը պատվիրել է ստուգել Աշոտյանի հայտարարությունը սպառնալիքի մասին

Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին, ներկայացրել նախընտրական ընթացքը

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)