Եթե վահանը քաշելով 46 ոստիկան է վիրավորել, բա մի զենքով քանի՞ թուրք է խփել. Ռիմա Խանդոյան

16/02/2017 schedule21:00

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեցին սույն գործով տուժող ճանաչված 46 ոստիկանից՝ 8-ը:

Խանդոյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ 2016 թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու, ոստիկանի վահանը քաշելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Մինչ տուժող ոստիկանների հարցաքննությունն Արարատ Խանդոյանը փորձեց հայտարարություն անել եւ պարզաբանել, թե ինչու էր նախորդ դատական նիստին զայրանում վկա ոստիկանների ցուցմունքներից: «Դուք հաշվի չեք առնում, որ վկաները գալիս են, կեղծ ցուցմունքներ են տալիս, ես ասում եմ` սուտ ես ասում, դու ինձ սանկցիա ես տալիս»,- դատարանում հայտարարեց Արարատ Խանդոյանը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընդհատեց Խանդոյանին՝ նշելով, որ դատարանին հարգանքով պետք է դիմել, իսկ ինչ վերաբերում է վկաների սուտ ցուցմունքներին, ապա պաշտպանական կողմը կարող է միջնորդել, որ նրանց նկատմամբ համապատասխան վարույթներ սկսվեն: Խանդոյանը հայտարարեց, որ իր իրավունքները սահմանափակվում են, իսկ դատավորին էլ հորդորեց մուրճն անտեղի չօգտագործել: «Թող խոսենք, մի էդ չագուչով անընդհատ խփա»,- զայրացած դիմեց դատավորին:

Դատարան ներկայացված 8 տուժող ոստիկաններն էլ Արարատ Խանդոյանին հարվածելիս չեն տեսել: ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի 1033 զորամասի ծառայող Արմեն Գեւորգյանը իր ցուցմունքում նշեց, որ հուլիսի 20-ին ծառայություն է իրականացրել Խորենացի փողոցում, որտեղ քաղաքացիները տարբեր իրեր, քարեր են նետել ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ:

«Քաղաքացիները սկսել են հարվածել մեր կազմած շղթային, սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, քարերով ու այլ առարկաներով հարվածել են: Որոշ ժամանակ անց ես վնասվածք եմ ստացել: Մենք զուտ պաշտպանվելու համար ենք առաջ գնացել, վնասվածք ստանալուց հետո ես հանվել եմ շղթայից»,- պատմեց տուժողը: Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանի հարցին, թե ի՞նչ վնասվածք է ստացել, Արմեն Գեւորգյանը պատասխանեց, որ ոտքին քարով հարված է ստացել, ինչի հետեւանքով ոտքը կապտել է, «ուռուցք» է առաջացել: Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի հարցին, թե ինչի՞ց սկսվեցին բախումները, տուժող ոստիկանը պատասխանեց, որ հստակ չի կարող ասել:
Հարցին, թե ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառվե՞լ են քաղաքացիների նկատմամբ, Արմեն Գեւորգյանը պատասխանեց, որ հատուկ միջոցները կիրառվել են բախումներից հետո: Ամբաստանյալ Արարատ Խանդոյանի հարցին, թե քաղաքացիների կողմից, երբ քարը դիպել է տուժողին, ոստիկանը հետադարձ հարված հասցրե՞լ է, Արմեն Գևորգյանը պատասխանեց. «Մենք միայն պաշտպանվել ենք վահաններով, առաջ ենք եկել, քանի որ ճզմվում էինք մեքենաների մեջ»:

Ոստիկանության զորքերի մյուս ծառայող՝ տուժող Արսեն Խաչատրյանն իր ցուցմունքում նշեց, որ «ամբոխը» սկսել է քարերով, մահակներով հարվածել ոստիկանության շղթային՝ փորձելով այն թուլացնել։ Նրա խոսքով՝ ոստիկանության կիրառած միջոցները վնաս չեն պատճառում, արցունքաբեր են։ Տուժողն ասաց, որ բախման ժամանակ ստացել է շրթունքի վնասվածք, ինչպես նաեւ վնասվել է սաղավարտը։

Ոստիկանության 1033 զորամասի ծառայակից Վալերի Մկրտչյանը, որը բախումների օրը վնասվածք է ստացել աջ ոտքին, ասաց, որ հուլիսի 20-ին ժողովրդի կազմակերպած ցույցն անօրինական է եղել, քանի որ ճանապարհ են փակել, իսկ ոստիկանները պահանջել են դադարեցնել այն։ Տուժողներ Նարեկ Թադեւոսյանը, Մհեր Ավետիսյանը, Շալիկո Սահակյանն էլ իրենց ցուցմունքներում հայտնեցին, որ Խորենացի փողոցին հարակից տարածքում են ծառայություն իրականացրել, պայթյունի ձայներ լսելուց հետո տեղափոխվել են Խորենացի փողոց, համալրել ոստիկանական շղթան։ «Խորենացուն հարակից տարածքում էինք, հրաման տվեցին ավտոբուսով գալ Խորենացի, համալրել ոստիկանության շարքերը։ Երբ եկանք, բախումն արդեն սկսել էին, հատուկ միջոցների կիրառումից հետո ժողովուրդը սկսել էր քարեր շպրտել»,- նշեց Նարեկ Թադեւոսյանը։

Քանի որ դատարան այլ տուժողներ չէին ներկայացել, մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը միջնորդեց փոխել ապացույցների հետազոտման կարգը եւ հետազոտել Արարատ Խանդոյանի հագուստները եւ տեսագրությունը: Պաշտպանական կողմը, սակայն առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ բոլոր ոստիկանների ցուցմունքներից հետո նոր դրանք կհետազոտվեն: Լսելով դատավարության մասնակիցներին, դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը:

Դատական նիստի ավարտին Արարատ Խանդոյանի մայրը՝ տիկին Ռիման, դիմելով դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ասաց. «Եթե Խանդոյանը մի հատ վահան ձգելով 46 ոստիկան է վիրավորել, ապա պատերազմի դաշտում մի հատ զենքը ձեռքին քանի՞ թուրք է խփել»։ Արարատ Խանդոյանը, սակայն ընդհատեց մորը. «Մա՛մ, ցավդ տանեմ, էդ ոչ մի նշանակություն չունի, քանի որ մենք ապրում ենք անլեգալ ռեժիմում»,- նկատեց Արարատ Խանդոյանը: Նիստից հետո ոստիկանության ուղեկցող գումարտակի աշխատակիցներն արգելեցին Խանդոյանի մորը՝ Ռիմա Խանդոյանին, գրկախառնվել որդու հետ, թեեւ դատավոր Մնացական Մարտիրոսյանը թույլատրել էր։ Մորը տեսակցել չթույլատրելու պատճառով Խանդոյանի եւ ուղեկցող ոստիկանների միջեւ թեթեւ ընդհարում տեղի ունեցավ:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 23-ին, ժամը 12:00-ին:

Տպել
22263 դիտում

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան