Մատենադարանը դառնալու է հիմնադրամ, ինչից հետո միայն կանցկացվի տնօրենի ընտրություն

Մատենադարանի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ փաստորեն չի հայտարարվի նաեւ առաջիկա մարտին: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, պատասխանելով մեր հարցին, ասաց, թե նպատակ կա Մատենադարանը դարձնել հիմնադրամ` տրամադրելով ավելի բարձր կարգավիճակ ու անկախության աստիճան: Նրա փոխանցմամբ, կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են, ինչից հետո կձեւավորվի  հոգաբարձուների խորհուրդ, որն էլ կընտրի հաստատության ղեկավար:

Մատենադարանի տնօրենի պաշտոնը թափուր է սեպտեմբերից սկսած: Տեւական ժամանակ համապատասխան մրցույթ չհայտարարելու վերաբերյալ Կրթության եւ գիտության նախաարությունից ավելի վաղ պարզաբանել էին, որ ըստ կառավարության համապատասխան որոշման, մրցույթ կարող է չհայտարարվել առավելագույնը վեց ամիս: Հետեւաբար արդեն մարտին լրանալու էր թույլատրելի առավելագույն ժամկետը:

Այժմ, փաստորեն, մատենադարանի կարգավիճակի փոփոխություն է տեղի ունենալու: Լեւոն Մկրտչյանն ասաց, որ մարտին մրցույթ չհայտարարելու դեպքում կառավարության որոշումը չի խախտվում, եթե սկսված է կարգավիճակի փոփոխության գործընթացը: Դա, ըստ նրա, կարող է տեւել մոտավորապես մեկ ամիս: 

Հրաչյա Թամրազյանի մահից հետո Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանը ղեկավարվում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից: Այդ գործառույթը ստանձնել է հաստատության գիտական քարտուղար, պատմաբան Վահան Տեր-Ղեւոնդյանը, որն, ի դեպ, նախկինում եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը:

Տպել
1156 դիտում

«Բարսելոնան»՝ Իսպանիայի գավաթակիր (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսիան»՝ Գերմանիայի գավաթակիր

Լուսանկարներ Անգլիայի գավաթի եզրափակչում «Արսենալի» հաղթանակից

Ադրբեջանական սննկացող բանկում Ղազախստանի կենսաթոշակային ֆոնդի 250 մլն դոլարն է

Այսօրվա շաբաթօրյակի ընթացքում փակվել է 637 աղբանոց

Հայաստանն ուղիղ չվերթներ է սկսում դեպի Պրահա. Prague Morning

Ընդդեմ «մեծ եղբոր». պետք է համազգային դաշինք

Այդ անհասկանալի երեւույթը. սուիցիդ

Այսպես ապրել չի կարելի. ընդդիմության լրջանալու պահը

Մարդասիրական «Ավրորան» և հակամարդկային Ամուլսարի ոսկու ծրագիրը. ՀԲՃ-ն ահազանգում է

Ո՞վ է ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջին տիկնանց լուսանկարի տղամարդը. CNN  

Դրիս Մերտենսը երկարաձգել է պայմանագիրը «Նապոլի»-ի հետ

Ճաճոյի Էդոյի որդու սպանության գործով նրա կնոջը Քննչական կոմիտեն արգելանքից ազատել է

«G7»-ի անդամ երկրները Հյուսիսային Կորեային համարում են առաջնային վտանգ աշխարհի համար

«Աղբ չթափել» մակագրությամբ գովազդային վահանակներ են տեղադրվել միջպետական ավտոճանապարհներին

Պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական ոստիկանության նորանշանակ պետին

Մեծ Բրիտանիայում իջեցվել է ահաբեկչական վտանգի մակարդակը

Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդես է բացվել Երևանում

Կոչ եմ անում նման հարթակներ շատ ստեղծել․ վարչապետը ներկա է գտնվել «Level Up» գիտաժողովին

Ներքնազգեստից մինչեւ սննդի մնացորդներ. Շիրակում 30 հազար մարդ դուրս է եկել շաբաթօրյակի