Իշխանությունը մեղադրվում է Քր. Օր.-ի 110 հոդվածով. ինքնասպանության հասցնել

17/02/2017 schedule13:37

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ)՝ 2016 թ. Հայաստանում արձանագրվել է ինքնասպանության 635 փորձ, որից 195-ը՝ մահվան ելքով: 2015-ին արձանագրվել է ինքնասպանության 722 դեպք, 208-ը՝ մահվան ելքով: Կոշտ հաշվարկով՝ ամեն օր Հայաստանում երկու մարդ ինքնասպանության փորձ է կատարում: Ինքնասպանությունների թիվն աճի միտում ունի նաեւ բանակում. 2015-ի համեմատ 2016-ին բանակում ինքնասպանությունների թիվը, ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցի, կրկնակի աճել է՝ 2015 թ.՝ 5, 2016 թ.՝ 10 դեպք: Ինքնասպանությունների հետ ուղղակիորեն կապված մեկ այլ թիվ. Համաշխարհային բանկի 2016-ի ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում աղքատ է 2 միլիոնից ավելի մարդ:

Իսկ թե բնակչության որ մասն է աղքատ, թույլ կտա հասկանալ ԱՎԾ-ի մեկ այլ տվյալ՝ 2016-ին Հայաստանի մշտական բնակչությունը՝ 2 միլիոն 998 հազար 600 մարդ… Ինքնասպանության թեման Ալբեր Քամյուն համարում էր փիլիսոփայության ֆունդամենտալ խնդիրներից մեկը: Այսինքն` կարեւոր է հստակեցնել` կյանքն արժե՞, որ այն ապրես, թե՞ ոչ: Օրինակ՝ Գալիլեո Գալիլեյն իր կյանքը նվիրեց գիտությանն այնքան ժամանակ, մինչեւ չկանգնեց ընտրության առաջ՝ զբաղվել գիտությա՞մբ, թե՞ այրվել խարույկի վրա: Գալիլեյն ընտրեց կյանքը: Ի տարբերություն Ջորդանո Բրունոյի, որը նախապատվությունը տվեց խարույկին: Ըստ ավանդության` Սոկրատեսը եւս այդպես վարվեց. հրաժարվեց ապրելու` ի վերուստ իրեն ընձեռված իրավունքից ու նախընտրեց ինքնասպան լինելու ազատությունը:

Սակայն պատմական իրադարձությունների, համաշխարհային մասշտաբի դեմքերի կենսագրությունները մեջբերելն այս դեպքում, գիտակցում եմ, տեղին չէ: Հայաստանում կյանքին հրաժեշտ տալու՝ Ջորդանո Բրունոյի մոտիվացիան մեզ, կարծես, չի սպառնում: Թեեւ այնպես է ստացվել, որ մեր երկրում կան կյանքին առանց խորն ափսոսանքի հրաժեշտ տալու բոլոր նախադրյալները: Եվ որ, ի տարբերություն իրենց կյանքին վերջ տված հանճարեղ մարդկանց, ինքնասպանությամբ կյանքին վերջ տալն ազատ ընտրություն կամ ազատության ցուցադրություն չէ, այլ, շատ դեպքերում, մահից առաջ թողած գրություններից դատելով, կյանքից (այլ կերպ ասած` Հայաստանից) վաղաժամ, րոպե առաջ փախչելու հնարավորություն:

Տղամարդիկ անզորությունից, ընտանիքը պահելու ձախողված փորձերից հետո են վերջ տալիս կյանքին: Առաջացած տարիքի կանայք` հարազատների վրա բեռ չդառնալու մտավախությունից: Վերջերս հեռուստատեսությամբ ռեպորտաժ էր թշվառության մեջ ապրող հերթական ընտանիքի մասին. տարեց մայրը, աղջիկն ու հարսը` իրենց ամուսիններով, բազում երեխաներով, բնակվում էին մի փոքրիկ սենյակում: Ընդ որում, նախանձելի համառությամբ հաջողացնում էին ամեն տարի երեխաներ ունենալ: Ընտանիքի մայրը` տարեց մի կին, խոստովանեց, որ ինքն ամեն օր մտածում է ինքնասպանության մասին: Բայց ոչ թե կյանքին վերջ տալու համար, այլ՝ որ իրենից հետո յուրաքանչյուրին բաժին ընկնող քառակուսի սանտիմետրը ավելանա, եւ, որ աթոռների վրա քնող թոռնիկները զբաղեցնեն իր անկողինը:

Հոգեբան Խաչատուր Գասպարյանը նկատում է, թե ինքնասպանությունների խնդիրը առավել զգայուն է Եվրոպայի զարգացած երկրներում: Սակայն Հայաստանում եւ Եվրոպայում մարդիկ կյանքին վերջ են տալիս տարբեր պատճառներով: Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը, անարդարության, անզորության ահագնացող զգացողությունները, քո խնդրի հետ մեն-մենակ մնալու վախը ապատիա են առաջացնում: Նույնիսկ սոցիալական համակարգն է այնպես աշխատում, որ կոռումպացված են անգամ թշվառության մեջ ապրող մարդկանց սոցիալական ծրագրերում ներգրավելու պատասխանատուները: Ինչպես Վաղարշապատի սոցիալական աջակցության տարածքային գործակալության տնօրենը, որը 3 անչափահաս երեխաների մորից պահանջել էր մեկ ամսվա սոցիալական նպաստը՝ հակառակ դեպքում սպառնալով չընդգրկել «Փարոս» ծրագրում:

Սեփական անձի ցածր ինքնագնահատականը, որն առաջանում է քաղցած երեխաներիդ աչքերին նայելիս, բերում է գիտակցության` դու անպետք ես: Բեռ ես ինքդ քո եւ հարազատներիդ ուսերին: Իսկ այս գիտակցությամբ երկար չես գնա: Մինչեւ առաջին պատահած կամուրջ: Գուցե մազոխիզմ է ինքնասպանությունների դեպքում մարդկանց մահվան մեջ փնտրել մեղքի մեր բաժինը: Սակայն այդ բաժինը կա, եթե փորձենք գոնե ինքներս մեզ հարցնել` ինչո՞ւ են այդ մարդիկ իրենց կյանքին վերջ տվել ոչ թե սեփական տանը, իրենց սենյակում (եթե այդպիսին ունեին), այլ օրը ցերեկով իրենց վայր են նետել կամրջից: Սա ինքնասպանության այն դեպքն է, երբ հեռուստատեսությունն արագ արձագանքում է, լուրը տարածվում է ողջ քաղաքով: Այլ կերպ ասած, կամրջից ցած նետվելուց առաջ այդ մարդիկ հաստատ մտածում էին նաեւ հետմահու այն խիստ ժամանակավոր ուշադրության մասին, որին կարժանանան:

Սակայն մեր հասարակությունն այլեւս էներգիա չունի արձագանքելու դժբախտ այս իրադարձություններին: Ինքնասպանների հանդեպ ուշադրությունը սահմանափակվում է հետաքրքրասեր օպերատորի տեսախցիկի արձանագրած կադրերով: Հեռուստադիտողն անառողջ հետաքրքրությամբ փորձում է տեսնել ինքնասպանի դեմքը` որքան եւ ինչպես է այն վնասվել: Մարդիկ սիրում են ուրիշի դժբախտությանը, ուրիշին պատահած ողբերգությանը տեղյակ լինել ամենայն մանրամասնությամբ: Միայն ցանկալի դետալները ճշտելուց հետո է կարեկցելը, ցավակցելը դառնում անկեղծ ու նույնիսկ հաճելի: Հակառակ դեպքում, երբ հիվանդը կամ մեռնողը չունի անձամբ քո՛ խղճահարության, կարեկցանքի կարիքը, նրա ողբերգությունն արդեն հետաքրքիր չէ: Եվ անգամ ողբերգություն էլ չէ: Բայց այդ դեպքում ո՞ւմ վրա է ինքնասպանությունների պատասխանատվությունը:

Աղքատության, անարդարության, կոռուպցիայի համար մեղավոր ՀՀ իշխանությունը Քր.օր.-ի 110 հոդվածով մեղավոր է նաեւ իր քաղաքացիներին ինքնասպանության հասցնելու համար. «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ»: Ի դեպ, ինքնասպանությունների վիճակագրության մեջ ժամանակն է դասել նաեւ քաղաքական ինքնասպանությունը: Այստեղ վիճակագրությունն անգութ է. բացեք ՀՀԿ-ի, Ծառուկյան դաշինքի, ՕԵԿ-ի, ՕՀՕ-ի ցուցակները…

Լիլիթ Ավագյան

Տպել
3552 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր