ՀՅԴ-ի վազքը մինչեւ Ծաղկաձոր է. դաշնակցությունն արտահայտում է կոալիցիայի տեսակետը

17/02/2017 schedule14:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի փետրվարի 19-ի համարում

ՀՅԴ 29-րդ ընդհանուր ժողովի բացումը, որ նշանավորվեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի աղմկոտ զեկուցումով, տպավորություն էր ստեղծում, թե դաշնակցությունը, այնուամենայնիվ, որոշել է տարանջատվել կոալիցիոն ուժերի գորշ զանգվածից: Իր զեկուցման մեջ Հրանտ Մարգարյանը հիմնահատակ քննադատության ենթարկեց Հայաստանում ձեւավորված քաղաքական հարաբերությունները, ակնարկներ արեց կոռումպացված չինովնիկների ու կլանային համակարգի մասին, խոսեց 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում տեղ գտած ընտրախախտումների մասին եւ այլն, եւ այսպես շարունակ: Իհարկե, այդ քննադատությունն ուղղակիորեն վերաբերում էր ՀՅԴ-ի կոալիցիոն գործընկերներին եւ, առաջին հերթին, ՀՀԿ-ին:

Հանրապետական գործիչները, բնականաբար, հասկանում էին այդ հանգամանքը, սակայն, ի զարմանս շատերի, նրանք արագ չարձագանքեցին Հրանտ Մարգարյանի ելույթին եւ ընդամենը հայտարարեցին հետեւյալը` մենք համաձայն չենք Մարգարյանի ելույթում արտահայտված մի շարք դրույթների հետ, սակայն դրանց կանդրադառնանք այն ժամանակ, երբ ՀՅԴ ընդհանուր ժողովը կհրապարակի իր բանաձեւը: Երեկ երեկոյան ՀՅԴ-ն տարածել է մի փաստաթուղթ՝ «ՀՅԴ 29-րդ ընդհանուր ժողովի հայտարարությունը» վերնագրով: Առաջին հարցը, որ ծագում է այդ փաստաթղթի ընթերցումից հետո՝ հետեւյալն է. մի՞թե այս հայտարարությունը որեւէ կապ ունի ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ունեցած խրոխտ ելույթի հետ:

Կապ՝ գուցեեւ ունի, սակայն ՀՅԴ-ն հրապարակել է մի փաստաթուղթ, որն ըստ էության կարող է տիպային ձեւ դառնալ թե՛ ՀՀԿ-ի, թե՛ «Օրինաց երկրի» ետհամագումարյան հայտարարության համար: Բավական է նշել, որ ՀՅԴ-ի հայտարարության ամենասուր հատվածները վերաբերում են հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովին եւ Ջավախքի հարցին. հարցեր, որոնք չեն կարող էական «խոտորումներ» առաջացնել ներկոալիցիոն հարաբերություններում: Հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտարարության մեջ ամրագրված է հետեւյալը. « ՀՅ Դաշնակցությունը շարունակելու է անդուլ պայքարը Հայ Դատի հետապնդման ուղղությամբ։ Հիմնովին մերժելի սադրանք է համարում առաջ քաշված հայ¬թուրքական կեղծ հաշտեցման նախաձեռնությունները։

Ընդհանուր Ժողովը շեշտում է Հայոց ցեղասպանության ճանաչման, Թուրքիայի վարած ուրացման քաղաքականությունը չեզոքացնելու եւ հայ ժողովրդի իրավունքների վերատիրացման աշխատանքները ավելի մեծ թափով առաջ տանելու եւ ընդլայնելու անհրաժեշտությունը»: Իսկ Ջավախքի հետ կապված՝ ՀՅԴ-ն հայտարարում է. «ՀՅ Դաշնակցությունը սատարելու է ջավախքահայության ընկերային¬տնտեսական ծանր կացության հաղթահարմանը, մշակութային, կրթական կյանքի աշխուժացմանը, արձագանքելու է Ջավախքի հայության՝ Վրաստանի սահմանադրության մեջ ամրագրվելիք  ինքնավարության ձգտումներին»:

Հայտարարության մեջ տեղ գտած հաջորդ դրույթը, որ շեշտում է ՀՅԴ-ի ուրույն դիրքը ներքաղաքական կյանքում՝ այն է, որ դաշնակցությունը կարծում է, որ երկքաղաքացիության սկզբունքը պետք է տեղ գտնի ՀՀ սահմանադրության մեջ: Բայց այս եւ մյուս արտահայտությունները ՀՅԴ-ն իր ընդհանուր ժողովի հայտարարության մեջ ամրագրել է, թերեւս, սեփական դեմքը փրկելու համար, որովհետեւ Հրանտ Մարգարյանն իր ելույթով չափազանց բարձր նշաձող դրեց սեփական կուսակցության առաջ, ու հիմա ակնհայտ է, որ դաշնակցությունը չկարողացավ հաղթահարել այդ նշաձողը այն պարզ պատճառով, որ իշխանության մեջ գտնվելն այս կուսակցության համար ավելի կարեւոր է համարվել, քան երկրում տեղի ունեցող արատավոր երեւույթները քննադատելու ազատությունը:

Սրա մասին է վկայում այն, որ Ընդհանուր ժողովի հայտարարության մեջ, ի տարբերություն Հրանտ Մարգարյանի ելույթի, ոչինչ ասված չէ, օրինակ, 2003 թվականին  Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների, ընտրակաշառքների, ՀՀ-ում ժողովրդավարության պակասի մասին: Այս մասին ՀՅԴ-ն իր հայտարարության մեջ բացարձակապես չի հիշատակում: Ինչ վերաբերում է մյուս հարցերին, դաշնակցությունը, կրկնում ենք, արտահայտել է այնպիսի տեսակետներ, որոնք հատուկ են կոալիցիայի բոլոր ուժերին: Օրինակ. «Հայաստանը գտնվում է արդարության եւ օրինականության հաստատման, ժողովրդի սոցիալ¬տնտեսական կացության արմատական բարելավման, կոռուպցիայի վերացման հրամայականների առաջ»:

Մի՞թե ասվածի հետ կարող է չհամաձայնել «Օրինաց երկիրը» կամ, ասենք, ՀՀԿ-ն: Անդրանիկ Մարգարյանն էլ է ասում, որ ժողովրդի վիճակը պետք է բարելավել, որ իրավական եւ օրենսդրական դաշտը պետք է բարելավել, որ պետք է պայքարել կոռուպցիայի դեմ: Ի դեպ, հենց Մարգարյանի գլխավորությամբ է կառավարությունը մշակել կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը, որի նպատակը ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարելն է: Էլ չենք ասում «Օրինաց երկրի» մասին, որը արդարության համար մղվող պայքարի առաջամարտիկ է եղել միշտ: Ժողովի բացման ժամանակ, ԼՂ հարցին անդրադառնալով, Հրանտ Մարգարյանը խոսել էր Շահումյանի եւ Գետաշենի ազատագրման մասին: Իսկ ինչ է ասում այդ մասին Ընդհանուր ժողովի հայտարարությունը. «ՀՅ Դաշնակցությունն անընդունելի է համարում ԼՂՀ անվտանգության երաշխիքներից որեւէ զիջում։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը պետք է նպաստի մայր Հայրենիքի հետ վերամիավորմանը։ Ադրբեջանական իշխանությունների այսօրվա մերժողական քաղաքականության պայմաններում, Ղարաբաղյան բանակցություններին պետք է մասնակցի  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իսկ Հայաստանը հանդես պետք է գա իբրեւ Արցախի անվտանգության ու անկախության երաշխավոր»: Իհարկե, այս ձեւակերպման տակ պատրաստ է ստորագրել թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ՕԵԿ-ը, էլ չեմ ասում, որ հայտարարության այս հատվածի որոշ ձեւակերպումներ ուղղակի «թխված» են ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանի եւ ԱԳՆ խոսնակ Համլետ Գասպարյանի` օրեր առաջ արած հայտարարություններից:

Ուշադրություն դարձրեք. ժողովի բացման ժամանակ, Հրանտ Մարգարյանի ելույթից հետո, Համլետ Գասպարյանը հատուկ հայտարարությամբ էր հանդես եկել եւ ասել, որ ԱԳՆ-ն համամիտ չէ նրա արտահայտած որոշ տեսակետներին, եւ որ նրա ելույթը որեւէ կապ չունի Հայաստանի վարած արտաքին քաղաքականության հետ: Հիմա դաշնակցությունն իր հայտարարության մեջ ցիտատներ է անում Համլետ Գասպարյանից: Ի դեպ, նույն ելույթում Հրանտ Մարգարյանը բավական սպառնալից էր խոսում իշխանական կոալիցիայում իրենց մասնակցության մասին, բայց ինչ է ասված այդ կապակցությամբ հայտարարության մեջ: Իսկ ասված է հետեւյալը. «Հայաստանում քաղաքական Կոալիցիայի ձեւավորման նախադեպը նոր որակ բերեց հանրապետության քաղաքական կյանքում։

Սակայն Կառավարությանը մաս կազմելը ինքնանպատակ չէ, եւ  ՀՅԴ մասնակցությունը Կոալիցիային՝ պայմանավորված է Կոալիցիայի Հուշագրում ամրագրված նպատակների եւ սկզբունքների իրականացմամբ»: Զգացվում է, չէ՞, ահարկու ենթատեքստը: Զգացվելը՝ զգացվում է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս ձեւակերպումը որեւէ կերպ չի կարող դուր չգալ ոչ ՀՀԿ-ին, ոչ էլ «ՕԵԿ»-ին: Բնականաբար, կոալիցիայում մասնակցություն ունենալը նրանց համար էլ ինքնանպատակ չէ, եւ նրանք էլ կոալիցիայի մաս են դարձել կոալիցիայի հուշագրում տեղ գտած դրույթները կյանքի կոչելու համար եւ ոչ թե՝ իշխանական կերակրատաշտից օգտվելու: Եթե  ՕԵԿ-ը կամ ՀՀԿ-ն հակառակը հայտարարի, պատրաստ ենք ներողություն խնդրել դաշնակցությունից: Կարճ ասած, ՀՅԴ 29-րդ ընդհանուր ժողովի հայտարարությունը վատը չէ:

Չէ, իսկապե՛ս այն շատ կարեւոր եւ արժեքավոր փաստաթուղթ է: Սակայն կարծում եմ, որ շատ ավելի լավ կլինի, որ այն հրապարակվի ոչ թե որպես ՀՅԴ 29-րդ ընդհանուր ժողովի, այլ իշխանական կոալիցիայի հայտարարություն: Փաստաթղթի վերաձեւակերպման վրա, համոզված եմ, շատ ժամանակ չի վատնվի: Մի քանի դրույթներ կարելի է վերաձեւակերպել, ՀՅԴ անվան կողքին ավելացնել ՀՀԿ ու ՕԵԿ, եւ ամեն ինչ տեղը կընկնի: Վատն այն է, որ Հրանտ Մարգարյանի ելույթով ոգեշնչված հեղափոխական լայն զանգվածները նորից հուսահատվեցին: Նրանց թվում էր, թե դաշնակցությունը կթողնի ամեն ինչ եւ մեկ զարկով արդարություն կհաստատի Հայաստանում: Պարզվում է, սակայն, դա տեւական պրոցես է, եւ որ կարեւոր է՝ պետք է իրականացվի իշխանական կոալիցիայի շրջանակներում. մանավանդ որ, իշխանական կոալիցիայի մաս լինելը ՀՅԴ-ին կօգնի բարելավել սեփական բազմահազարանոց շարքերի «սոցիալ-ընկերվարական կացությունը»:

Հ.Գ. Կներեք, չէինք նկատել. ՀՅԴ ընդհանուր ժողովի հայտարարությունն ավարտվում է ահարկու մի նախադասությամբ. « Հայ Յեղափոխական Դաշնակցության 29¬րդ Ընդհանուր Ժողովը շարքերի եւ մարմինների անունից վերահաստատում է իր վճռականությունը ամբողջական ուժերով ու նվիրումով մասնակցել մեր ժողովրդի եւ Հայրենիքի բարգավաճման եւ քաղաքական առաջադրանքների իրականացման նվիրական գործին՝ իբրեւ վերջնական նպատակ ունենալով իր ծրագրային պահանջների կենսագործումը»: Չափազանց օրիգինալ մոտեցում:

Արման Կարապետյան

Տպել
1478 դիտում

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր