Արձագանք՝ ոչ այն տեղից. ՀՀՇ-ն եւ «Հանրապետությունը» չեն համագործակցում

17/02/2017 schedule14:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի փետրվարի 19-ի համարում

2004 թվականի սկզբին «Հանրապետություն» կուսակցության` հանուն երկրում սահմանադրական կարգի վերականգնման համախմբվելու կոչին արձագանքեց միայն Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Փետրվարի 3-ին տարածած իր հայտարարության մեջ պարոն Զուրաբյանը, ողջունելով «Հանրապետություն» կուսակցության նախաձեռնությունը, պատրաստակամություն էր հայտնել, հանուն ներկայիս ապօրինի իշխանությունների հեռացման եւ Հայաստանում օրինական իշխանությունների հաստատման, սերտորեն համագործակցել «Հանրապետություն» կուսակցության հետ: Սակայն պարզվում է, որ սույն հայտարարության ընդունումից 15 օր անց ՀՀՇ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության միջեւ որեւէ հանդիպում չի կայացել, չեն ճշտվել համագործակցության շրջանակները ու եղանակները:

Նման հանդիպում դժվար էլ  տեղի ունենա: Դա ակնհայտ էր հայտարարության ընդունման հենց առաջին օրերին, երբ «Արդարություն» դաշինքի մյուս կուսակցություններն իրար հետեւից հանդես եկան ՀՀՇ-ի հետ համագործակցությունը դատապարտող հայտարարություններով: Իսկ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն էլ մեկ շաբաթ առաջ հրավիրված իր ասուլիսում տեղեկացրեց, որ իրենք համագործակցելու են «Հանրապետություն» կուսակցության հետ՝ մերժելով համագործակցությունը ՀՀՇ-ի հետ: Այն հարցին, թե ինչպես են իրենք պատկերացնում համագործակցությունը ՀՀՇ-ի հետ համագործակցող «Հանրապետություն» կուսակցության հետ, Կարապետյանը պատասխանեց, որ Ալբերտ Բազեյանը իրեն ասել է, որ ՀՀՇ-ի հետ որեւէ առարկայական համագործակցություն չկա:

Դրանով Կարապետյանն ակնարկեց, որ «Հանրապետություն» կուսակցությունը, ՀՀՇ-ի եւ «Նոր ժամանակների» հետ համագործակցելու երկընտրանքում, նախապատվությունը տվել է վերջինին: Խոսելով ՀՀՇ-ի հետ չկայացած համագործակցության պատճառների մասին՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը ասում է, որ իրենց առաջարկին ՀՀՇ տարբեր գործիչներ տարբեր գնահատականներ տվեցին: Մասնավորապես, իրենց համար անընդունելի է եղել այն, որ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, թե ի տարբերություն «Արդարություն» դաշինքի, որը պայքարում է Քոչարյանի դեմ՝ իրենք պայքարում են քոչարյանիզմի դեմ, իսկ ՀՀՇ փոխնախագահ Արամ Մանուկյանն այդ հնարավոր համագործակցությունը համեմատել է «շվեդական սեքսի» հետ:

Ինչ վերաբերում է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հայտարարությանը, ապա այն պարոն Բազեյանը համարում է մի քիչ ուշացած եւ փոքր-ինչ անհասկանալի: «Մենք առաջարկությամբ էինք հանդես եկել, եւ իրենք կարող էին, հայտարարություն անելու փոխարեն, հանդիպել մեզ, քննարկել, թե ինչ տիրույթում, ինչ սահմաններում եւ ինչպես ենք համագործակցելու»,-ասում է Բազեյանը: Քանի որ մենք տեղեկություններ ունենք, որ ՀՀՇ-ն, այնուամենայնիվ, փորձել է հանդիպել «Հանրապետություն» կուսակցության հետ, այդ պատճառով փորձեցինք ճշտել, թե որքանով է «Հանրապետություն» կուսակցության խուսափողական դիրքորոշման վրա ազդել «Արդարություն» դաշինքի մյուս անդամների բացասական կարծիքը: «Գուցե դա էլ ինչ-որ չափով ազդեց: Բայց խնդիրը «Հանրապետության» եւ ՀՀՇ-ի համագործակցության մեջ չէ:

Խնդիրը ամբողջ ընդդիմադիր դաշտի համախմբման մեջ է: Այդ դաշտում են «Նոր ժամանակները», «Ազգային միաբանությունը», ՀԿԿ-ն եւ նրան հարող ուժերը: Ցավոք սրտի, մեր առաջարկը արձագանք չունեցավ Հայաստանի հիմնական ընդդիմադիր կուսակցությունների մոտ»,-բացատրում է Բազեյանը: Այսինքն, «Հանրապետություն» կուսակցությունը համագործակցության առաջարկ անելով՝ սպասում էր ոչ թե ՀՀՇ-ի, այլ հենց նշված կուսակցությունների արձագանքին, որոնք այդպես էլ չարձագանքեցին: Ըստ Ա.Բազեյանի, եթե արձագանքեին, ապա հնարավոր կլիներ փետրվարի սկզբին դրսում ունենալ ցուցարարների հզոր մասսա, որը պատգամավորներին կստիպեր կողմ քվեարկել «Հանրահավաքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկին, եւ այդ դեպքում գուցե բոյկոտի անհրաժեշտություն չծագեր: Փաստորեն, նման հայտարարությամբ Բազեյանը խոստովանում է, որ համագործակցության իրենց առաջարկը ուղղված չէր ՀՀՇ-ին, եւ որ՝ «Արդարություն» դաշինքն այլեւս հնարավորություն չունի ինքնուրույն «հզոր մասսա» հավաքելու եւ ակնկալում է այլ ուժերի աջակցությունը:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1411 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա