Աթլետ Ամալիյա Շարոյանը՝ Թուրքիայում կայանալիք մրցումների մասին. միշտ լուրջ եմ պատրաստվում

17/02/2017 schedule15:31

ՀՀ աթլետիկայի հավաքականի անդամներն առաջիկա օրերին Թուրքիայում մասնակցելու են 2 միջազգային մրցաշարի: Փետրվարի 17-ին տեղի է ունենալու Ստամբուլի գավաթի բաց խաղարկությունը, իսկ 18-19՝ Թուրքիայի բաց առաջնությունը: Հավաքականի կազմում փետրվարի 16-ին Թուրքիա մեկնած Ամալիյա Շարոյանը մասնակցելու է 2-րդ մրցաշարի: Ելույթ է ունենալու փետրվարի 19-ին: Այս եւ առաջիկա մի քանի մրցումները ՀՀ կանանց հավաքականի համար որոշիչ են լինելու: Դրանց արդյունքում Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում նրանցից ամենաբարձր տեղ զբաղեցրած մարզուհին մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը: Armtimes.com-ի հետ զրույցում Ամալիյան նշեց, որ կենտրոնանում է ոչ թե որոշիչ լինելու փաստի, այլ լավ մասնակցության վրա:

«Լուրջ եմ մոտենում մրցումներին եւ կարող եմ ասել, որ մարզավիճակս այս պահի համար բավարար է: Պետք է նշեմ, որ ինձ համար կարեւոր չէ մրցաշարի որոշիչ լինել-չլինելը, ես ցանկացած մրցման լրջորեն եմ նախապատրաստվում: Իսկ թե որ հորիզոնականը կզբաղեցնեմ.... ճիշտն ասած, այս պահին ոչ մի բանի մասին չեմ մտածում»,- ասաց նա:

Հայաստանի հավաքականի կազմում այս մրցումներին, բացի Ամալիյա Շարոյանից, մասնակցելու են նաեւ Գայանե Չիլոյանը, Լիլիթ Հարությունյանը, Երվանդ Մկրտչյանը, Արտակ Համբարձումյանը, Նարեկ Ղուկասյանը Ռոման Ալեքսանյանը, Տիգրան Մկրտչյանը:

Փետրվարի վերջին հայ աթլետները Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կմասնակցեն Բալկանյան երկրների ձմեռային 22-րդ առաջնությանը: Դրանից հետո մարտի 3-5-ը Սերբիայում կայանալու է Եվրոպայի ձմեռային առաջնությանը: Այնտեղ տղամարդկանցից Հայաստանը ներկայացնելու է Լեւոն Աղասյանը, իսկ թե ով կմասնակցի կանանց պայքարին, ինչպես նշվեց, հայտնի կդառնա վերը նշված մրցումներից հետո:

Տպել
557 դիտում

Քաղաքացին Կիեւյան կամրջի վրա` պահանջել է, որ Վլադիմիր Գասպարյանը գա եւ իրեն սպանի

Պետրոսյաններն ԱՄՆ-ում խավիարի ամենահայտնի մատակարարն են. Forbes

Թուրքիայում ձերբակալվել է համշենահայ գրողի կինը

Պաշտոնական այցով ՀՀ է ժամանելու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը

Խշոր չափի վնաս պետությանը՝ «Դիլիջան ազգային պարկում». հարուցվել է քրգործ

Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետները կհանդիպեն հոկտեմբերի 24-ին Երեւանում

Վեդի-Գինեվետ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու շրջվել

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է. Ան-Նուսրա խմբավորումը Սիրիայում քիմիական զենք է կիրառում

Երևանում եւ 7 մարզերում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Մալթացի լրագրողի մահը սպանություն է. Ռումբը տեղադրված է եղել հենց մեքենայի տակ

Սաուդյան Արաբիայում բացվել է առաջին ֆիթնես ակումբը կանանց համար

«Հրապարակ». Ջերմուկի քաղաքապետը վա՞յր կդնի մանդատը

«Հրապարակ».Սեյրան Սարոյանին Չինաստանից տեղափոխել են Մոսկվա, բայց կբուժեն կորեացի բժիշկները

Երեւանի Կենտրոնում ու Վայոց Ձորում 12 ժամ ջուր չի լինի

«Ժողովուրդ». Ֆինանսական չարաշահումներ ու կոռուպցիայի բարձր ցուցանիշ Սոցապում

Ռուբլու փախարժեքը նվազում է

Վթար Գյումրի քաղաքում. կա վիրավոր

Թրամփի խորհրդականը հայտնել է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հնարավոր համագործակցության մասին

Այս շաբաթ հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ

Հայաստանում 1-ին անգամ հնչեց Սերժ Թանկյանի սիմֆոնիան