Արգամ Աբրահամյանը պատգամավորության թեկնածու կառաջադրվի «Ծառուկյան» դաշինքից

17/02/2017 schedule16:15

Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն Արարատի մարզում վարկանիշային ընտրակարգով պատգամավորության թեկնածու կառաջադրվի «Ծառուկյան» դաշինքից։ Իր այս որոշման մասին նա Facebook-յան իր էջում գրել է հետեւյալը․

«Սիրելի՛ հայրենակիցներ, մոտ երկու տարի մենք միասին բարդ ու նաեւ պատասխանատու ճանապարհ ենք անցել։ Որպես Արտաշատի քաղաքապետ՝ ինձ համար պատիվ է եղել ձեր աջակցությամբ եւ վստահությամբ մեր քաղաքը դարձնել ապրելու համար առավել հարմարավետ ու բարեկեցիկ, քայլ առ քայլ լուծել մեր քաղաքի սոցիալական խնդիրների ծանր բեռը։

Դժվա՞ր է եղել ինձ՝ երիտասարդ գործչիս, նման պատասխանատվություն վերցնել։ Այո։ Բայց ես րոպե անգամ չեմ կասկածել, որ ունենալու եմ իմ համաքաղաքացիների աջակցությունը, անսահման սատարումը, ինչի շնորհիվ որևէ խնդիր անլուծելի չէր կարող թվալ։ Միասին մենք մեկ նպատակ ու մեկ երազանք ենք ունեցել՝ ուղղել մեր քաղաքի ողնաշարն ու ինձ տրված լիազորությունների եւ հնարավորությունների սահմաններում լուծել բարդագույն խնդիրներ։ Կարողացել ենք մեր ուշադրության կենտրոնում պահել զոհված ազատամարտիկների ընտանիքներին, տարեցներին, մանուկներին, սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև առօրյա խնդիրներ ունեցող մեր համաքաղաքացիներին:

Միասին մենք նպատակ ենք ունեցել, որ ոչ մի արտաշատցի չբռնի արտագաղթի ցավալի ճանապարհը։ Հաջողվե՞լ է ինձ այս կարճ ժամանակում ձեր աջակցությամբ լուծել մեր քաղաքի բոլոր խնդիրները։ Բոլորը՝ ոչ, բայց բազմաթիվ հարցեր լուծվել են, որովհետեւ ինձ համար եղել է չափման մեկ միավոր՝ արդարությունն ու հավասարությունը, ինձ համար եղել է մեկ շահ՝ իմ համաքաղաքացու շահը, ինձ համար եղել է աշխատելու մեկ սկզբունք՝ մինչև վերջ նվիրվել։

Բայց մենք բոլորս էլ հրաշալի հասկանում ենք, որ մեկ քաղաքում, մեկ համայնքում խնդիրներ լուծելով չենք լուծելու մեր երկրում առկա համակարգային լրջագույն հիմնահարցերը։ Դրանք շատ ավելի խորն ու հիմնարար են եւ հրատապ լուծում են պահանջում։

Հարգելի՛ հայրենակիցներ, երբևէ չլինելով որևէ կուսակցության անդամ, ես որոշում եմ կայացրել Արարատի մարզում վարկանիշային ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվել «Ծառուկյան» դաշինքով։ Փոփոխված Սահմանադրությունը ենթադրում է առավել լայն լիազորություններ խորհրդարանին եւ, ըստ այդմ, առավել մեծ հնարավորություններ՝ հաղթահարելու մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները։

Մեր թիմակիցների ու համախոհների հետ միասին ես պատրաստ եմ ամբողջովին նվիրվել մեր երկիրը յուրաքանչյուր հայի երազանքի Հայաստանը դարձնելու նպատակի իրականացմանը, երկիր՝ ոչ թե աղքատության ու արտագաղթի, այլ հնարավորությունների ու բարեկեցության։
Այս որոշումը ես կայացրել եմ, վստահ լինելով, որ իմ թիվ մեկ աջակիցն ու գործընկերը կրկին լինելու եք դուք, ի՛մ սիրելի Արտաշատի բնակիչներ, Արարատի մարզի ի՛մ հարգարժան հայրենակիցներ։
Անցած երկու տարիներին մենք միասին ապացուցել ենք, որ մեկ թիմ ենք, մեկ ընտանիք։ Ձեզանից յուրաքանչյուրի հոգսը իմ անձնական հոգսն է եղել, ձեզանից յուրաքանչյուրի հաջողությունը՝ իմ հաջողությունը։

Այդպես լինելու է միշտ։ Ես վստահ եմ, որ կարողանալու եմ մեր մարզի ազգաբնակչության ձայնը լսելի դարձնել խորհրդարանում։ Վստահության ձեր քվեն այն ուժն է լինելու, որը, հավատացեք, ինձ առավել մեծ կամք ու եռանդ է տալու մեր մարզի խնդիրները բարձրացնելու եւ ձեր աջակցությամբ գտնելու դրանց լուծման արժանապատիվ ուղիները։

Սիրելի՛ հայրենակիցներ, ես այս որոշումը կայացրել եմ, որովհետեւ գիտեմ, որ միասին մենք մեկ թիմ ենք՝ մեր երկիրը ավելի լավը դարձնելու երազանքով։ Ու միասին մենք երկար ճանապարհ ենք անցնելու՝ հանուն մեր մարզի ու նրա յուրաքանչյուր բնակչի, հանուն հզոր, բարգավաճ ու արդար Հայաստանի։
Հարգանքով՝ Արգամ Աբրահամյան»։

Տպել
3677 դիտում

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին