Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին

17/02/2017 schedule16:30

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի մասնակցի ԱԺ ընտրություններին։ Այս առնչությամբ կուսակցության Հանրապետական խորհրդի այսօր տարածած հայտարարության մեջ նշվում է.

«Հայաստանի դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհուրդը փետրվարի 16-ին իր լիազորությունների սահմաններում որոշել է չմասնակցել ապրիլին կայանալիք միջոցառմանը՝ խորհրդարանական ընտրություններին: Պատճառները հիմնավոր են, սակայն այսօր զերծ կմնանք դրանք հրապարակելուց, որպեսզի ոմանց չթվա, թե արդարացում ենք փնտրում: Ապրիլյան միջոցառման վերաբերյալ քաղաքական և բարոյական մեր գնահատականները կներկայացնենք ընտրությունների ավարտին:

Մինչ այդ, ՀԴԿ կառույցները, մեր համակիրները կստեղծեն փաստահավաք խմբեր, որոնց առաքելությունը կլինի արձանագրել ընտրական գործընթացի հակաիրավական, հոռի երևույթները:

Ափսոսանք հարուցող հիմնական հարցն այն է, որ մեր կուսակցության գլխավոր խնդիրն էր՝ գալով իշխանության, կազմաքանդել առկա տնտեսական, սոցիալական և քաղաքական համակարգը և քայլ առ քայլ ձևավորել հասարակական հարաբերությունների և կառավարման արդար համակարգ, ինչը ընտրապայքարին մասնակից որևէ այլ քաղաքական ուժ, որպես նպատակ, չի հռչակել: Ընդամենը խոսվում է իշխանափոխության և մի քիչ էլ համակարգի ձևափոխման մասին:

Կուզենայինք, որ ժողովրդավարական սկզբունքներ դավանող քաղաքական միավորները հաջողություն ունենային, սակայն առկա արգելանքները և ՀՀ ընտրական օրենսգրքում ներդրված ականները վիճակը շտկելու որևէ առաջընթաց թույլ չեն տալու»։

Տպել
1595 դիտում

ՀՀ բասկետբոլի հավաքականը մեծ առավելությամբ հաղթեց Ալբանիային

Իրաքում մահապատժի կենթարկվեն 16 թուրք կանայք՝ ԻՊ անդամների հետ ամուսնանալու, օգնելու համար

Նիդերլանդների կողմից Հայոց Ցեղասպանության ընդունումը «վատ հետք» կթողնի. Թուրքիայի մեջլիս

Մոսկվայում դարձյալ տասնյակ չվերթներ են հետաձգվել ու չեղարկվել. այսօր ամենացուրտ օրն էր

Երկրաշարժ Վայոց ձորի մարզում. ուժգնությունը կազմել է 4-5 բալ

Ալթունյանի խորհրդականը կոռուպցիոն սկանդալում. դատախազությունը կմիջամտի՞

Տիգրան Պետրոսյանը շարունակում է մնալ առաջատարների եռյակում. Աէրոֆլոտ օփեն

Փհենչհան-2018-ի օլիմպիական կրակը հանգցրել են. խաղերը պաշտոնապես ավարտված են

Սեւ Լեքսուսի հետքերով. հայտնաբերվածն իրական զինանոց է, որտեղ անգամ դիմակ կա (լուսանկարներ)

«Պոբեդան» դեմպինգի՞ է ենթարկել «Տարոն Ավիային»

Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը նորից Վիեննայում է, այցելել է Մխիթարյան միաբանություն

Նախկին վարչապետի ընկերությունը «սպանում» է մրցակցին. նախարարությունը լուռ հետեւում է

Բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը դարձել է Ուկրաինայի երկրորդ գործող չեմպիոնը (տեսանյութ)

Մոսկվա-Աստրախան չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել՝ ուղեւորուհու մահվան պատճառով

Վրաստանի փոխվարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպմանը Ս. Սարգսյանը հիշել է իր այցը Վրաստան

Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող խումբ

Արմավիրում 70-ամյա տղամարդն ինքնասպան է եղել՝ հրացանից կրակելով իր սրտին

Մեդալային հաշվարկում հաղթեց Նորվեգինան. Փհենչհան 2018

Հրադադարի խախտման 300 դեպք՝ 1 շաբաթում, Ադրբեջանը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ

Այսօր Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է. հարգանքի տուրք՝ Եռաբլուրում