Մոլդովան պատրաստվում է ապրիլին համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել ԵՏՄ-ի հետ

17/02/2017 schedule17:00

Մոլդովան եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ապրիլին համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրելու։ Այս մասին այսօր Россия-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։ Վերջինս հույս է հայտնել, որ մինչեւ ամառ Մոլդովան Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ կստանա։

«Ես գտնում եմ, որ Մոլդովայի համար շատ շահավետ է ԵՏՄ երկրների հետ համագործակցությունը: Հունվարին ես հանդես եկա նախաձեռնությամբ, ես հանդիպեցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարության հետ եւ հանդես եկա շրջանակային համաձայնագրի նախաձեռնությամբ: Ապրիլի 3-4-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությունը կլինի Քիշնեւում, եւ մենք կստորագրենք շրջանակային համաձայնագիրը»,- ասել է Դոդոնը։

Միաժամանակ, նա նշել է, որ մարտին մտադիր է հանդես գալ գրավոր խնդրանքով, որպեսզի Մոլդովային որպես դիտորդ ընդունեն Եվրասիական տնտեսական միությունում: «Ես կարծում եմ, որ ապրիլին տեղի կունենա համաձայնագրի ստորագրումը, իսկ մայիս-հունիսին Մոլդովան կդառնա դիտորդ՝ այդ շատ կարեւոր եւ հեռանկարային կազմակերպությունում»,- հավելել է Դոդոնը։

Սրա հետ մեկտեղ, Դոդոնն ընդգծել է, թե Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը սխալ քայլ է եղել։ Ավելի վաղ նա խոստացել է, որ եթե իր ներկայացրած Սոցիալիստական կուսակցությունը հաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ինքը հանդես կգա ԵՄ-ի հետ ստորագրված Ասոցացման համաձայնագիրը չեղարկելու նախաձեռնությամբ։

Տպել
794 դիտում

Արսեն Ջուլֆալակյանը կրկին պարտվեց Կարապետ Չալյանին. այս անգամ միջազգային ասպարեզում

Արթուր Ալեքսանյանը՝ Կիեւի մրցաշարի հաղթող

Լեպսի հիանալի համերգը Երեւանում

Ծառուկյան դաշինքը կողմ կքվեարկի ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանին.ԲՀԿ-ում այսօր ժողով է եղել

Տրանշ 4, 5-ն ավարտին հասցնելու համար սեփական միջոցները ներգրավվող ընկերություն է պետք. ՀՅԴ

ՀՀ ծանրամարտի առաջնությունում նախատեսված էր 94 ծանրորդ, մասնակցեց 160-ը. Փաշիկ Ալավերդյան

Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի ՀՀ չեմպիոն

Խոջալու. ինչպես է դա եղել. ադրբեջանցիները տղամարդավարի պարտվել չգիտեն

Կոալիցիայի ընթացքը. ամեն ինչ էլ հնարավոր է

Ասողին լսող չկա. գրում են ընթերցողները

ԵԼՔ-ն անցկացրեց պատմական լսումներ, որի մասին ԱԺ միջանցքներում միայն շշուկներով էին խոսում

«Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկների ծեծկռտուքի գործով քրեական գործ է հարուցվել

Դանդաղ գործողության իշխանություն. Լիլիթ Ավագյանի հոդվածը

Երեւանը գրավելը զառանցանք չէր. քաղաքագետը՝ Սարգսյանի մյունխենյան բացթողումների մասին

Զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան նախնական պատճառը թունավորումն է

Սերժ Սարգսյանը չի կարող այս հարցին լուծում տալ․ Արագած Ախոյան

Կրթության տեսչության 12 աշխատակից ահազանգում է գործազուրկ դառնալու մասին

Ողբերգական դեպք Լոռիում. ձորն ընկած մեքենայի մոտ հայտնաբերվել է դի (լուսանկարներ)

Արտավազդ Փելեշյանը 80 տարեկան է. հոբելյանական երեկոյին ներկա է Ս. Սարգսյանը (լուսանկարներ)

«Աէրոֆլոտ օփեն»-ում Տիգրան Պետրոսյանը հարյուր տոկոսանոց արդյունք ունի