Հայաստանը գլխավոր հյուպատոսություն կբացի Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքում

17/02/2017 schedule17:30

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիին: ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ երկուստեք արժեւորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, եւ մտքեր են փոխանակվել փոխայցելությունների կազմակերպման, առեւտրատնտեսական համագործակցության շուրջ։

Զրուցակիցները քննարկել են Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված հարցեր: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Քրդստանի իշխանությունների կողմից ցուցաբերվող համակողմանի աջակցության կապակցությամբ։

Հայաստանի արտգործնախարարի խնդրանքով Քրդստանի ղեկավարը ներկայացրել է Իրաքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում արձանագրված վերջին զարգացումները։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը եւ Իրաքյան Քրդստանի նախագահն անդրադարձել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերի:

Տպել
678 դիտում

Իմ շնորհավորանքները հայ ժողովրդին, բրավո՛ Փաշինյան. Սահակաշվիլիի տեսաուղերձը՝ հայերին

Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել

Ես այս պայքարում եմ դրել հոգիս, ինձ եմ դրել, մենք հիմա ազատ ենք, քան երբեւէ. Ս. Միքայելյան

«Ես դավաճան կնոպկա չեմ սեղմի, թեկուզ՝ կյանքիս գնով». տոնին միացավ Վարդան Ղուկասյանը

Պուտինը օրենք է ստորագրել, մարդկանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար

Տոնական, հաղթական Գյումրի

Հանրահավաքին վատացած սրտի արատով տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել,4 մարդ հիվանդանոցում է

Այսօր անհավանական օր է արդարությունը տոնելու համար. Սերժ Թանկյան

Արդեն ազատության մեջ է նաեւ Դավիթ Սանասարյանը

Սպիտակի երկրաշարժի դասերը ողջ աշխարհի համար. քննարկում ԱԻՆ-ում

Քիչ առաջ ազատ է արձակվել Արմեն Գրիգորյանը

Ոստիկանությունը խնդրում է դրսևորել փոխադարձ հարգանք և զսպվածություն. հայտարարություն

Աժ պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդան Ղուկասյանի անկեղծ հրճվանքը՝ Ս. Սարգսյանի հրաժարականից հետո

Նա տարված է մեր ժողովրդավարությանը միջամտելու գաղափարով. Մակրոնը Պուտինի մասին

Հուզմունքս մեծ է, հիացմունքս՝ անսահման, սերս՝ տիեզերական, դուք իմ ընտանիքն եք. Հայկո

Վանաձորի Հայքի հրապարակում նշում են վարչապետի հրաժարականը (լուսանկարներ, տեսանյութեր)

ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ տարածաշրջանում առկա իրավիճակի առնչությամբ

Էդվարդ Նալբանդյանը Յուհո Էէրոլայի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվի գործողություններին

Բակո Սահակյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին

Լեւոն Բարսեղյանը չի ընդունում մեղադրանքը. նրան ազատ արձակելու որոշում դեռ չկա