Խնդիրներից հիմա չեմ կարող խոսել. ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ

17/02/2017 schedule19:31

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ 1996 թ. Ատլանտայի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արմեն Մկրտչյանն առաջին անգամ իր մարզիկներին գործի մեջ տեսնելու հնարավորություն ունեցավ: Այսօր՝ փետրվարի 17-ին, Հայաստանի 2017 թ. առաջնության մրցումային առաջին օրվա ընթացքում նա հետեւեց 57, 65, 74 եւ 97 կգ քաշայինների ելույթներին: Լրագրողների հետ զրույցում մասնագետը նշեց, որ նկատվում է, որ որոշ քաշային կարգերում ուժեղ մրցակցություն կա:

«Հետաքրքիր էին 57, 65, 74 կգ քաշային կարգերի գոտեմարտերը. պայքար կար: Խնդիրներից հիմա չեմ կարող խոսել, հավաքների ընթացքում կտեսնենք: Մեր մարզչական շտաբով կքննարկեք այս մրցաշարը ու կսկսենք աշխատել»,- ասաց նա:

Արդեն որոշված է, թե ինչ ծրագրով են մարզվելու ըմբիշները մինչեւ մայիսի 2-5-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունը: Արմեն Մկրտչյանը նշեց, որ այդ ընթացքում իրենք 3 ուսումնամարզական հավաք են ունենալու եւ 1 միջազգային մրցաշարի են մասնակցելու:

«Մինչեւ Եվրոպայի առաջնությունը ՀՀ առաջնությունից հետո Ծաղկաձոր կբարձրանանք: Այնուհետեւ 1 մրցաշարի կմասնակցենք, երեւի, Թուրքիայում: Հետո նորից հավաք ու եւս 1 վերջնական հավաք Եվրոպայի առաջնությունից առաջ»,- ասաց նա:

Արմեն Մկրտչյանն ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել այս տարվա հունվարին: Այդ պաշտոնում նա փոխարինել է Արայիկ Բաղդադյանին, որը հավաքականը գլխավորում էր 2009 թվականից: Մկրտչյանն ընդգծեց, որ Բաղդադյանի հեռանալը չի նշանակում, որ նա ընդհանրապես կապ չի ունենալու հավաքականի հետ:

«Արայիկ Բաղդադյանը կարող է միշտ հավաքականի հետ լինել, ինչպես բոլորս: Մեր թիմի բոլոր անդամները կարող են այստեղ լինել: Ճիշտ է՝ որոշումները պետք է կայացնեմ ես, բայց նա շատ հարցերում կարող է օգտակար լինել, հուշել»,- ասաց նա:

Հայաստանի 2017 թ. առաջնությունը մեկնարկել է այսօր եւ ավարտվելու է վաղը՝ փետրվարի 18-ին: Վաղը՝ մրցումային 2-րդ օրը, պայքարի են դուրս գալու 61, 70, 86 եւ 125 կգ քաշային ըմբիշները: Մրցութային 1-ին օրվա արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Տպել
1571 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)