Փետրվարի 20-ին ԼՂՀ-ում սահմանադրական հանրաքվե է

18/02/2017 schedule13:03

Երկուշաբթի օրը՝ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում տեղի է ունենալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Արցախի իշխանությունները հանրաքվեի են դնում մի նախագիծ, որի ընդունման դեպքում երկիրը կորդեգրի նախագահական կառավարման համակարգ:

Մինչդեռ նախապես՝ մեկ տարի առաջ, երբ ԼՂՀ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների գործընթաց էին սկսել, ցանկանում էին Հայաստանի օրինակով հրաժարվել կիսանախագահական համակարգից եւ ընդունել խորհրդարանական կառավարման համակարգը: Անգամ տեղեկություններ կային, թե Հայաստանի իշխանություններն են դա պատվիրել ԼՂՀ իշխանություններին՝ համապատասխանեցնելու համար մեր երկու երկրների կառավարման մոդելները: Հայաստանից Արցախ մասնագետների խումբ գործուղվեց. խմբում ընդգրկված էր նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Անցյալ գարնանն արդեն սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը գրեթե պատրաստ էր: Ապրիլյան պատերազմից հետո, սակայն, այդ գործընթացը սառեցրեց, իսկ ամռանը պարզ դարձավ, որ ԼՂՀ իշխանությունները փոխել են իրենց մտադրությունը եւ ճիշտ հակառակ որոշումն են ընդունել՝ պետք է անցում կատարել ավելի ուժեղ՝ նախագահական կառավարման համակարգին: Եվ սահմանադրական փոփոխությունների նոր հայեցակարգ ու նոր նախագիծ սկսեցին մշակել: ԼՂՀ խորհրդարանն ընդունել է այդ նախագիծը եւ այն երկուշաբթի կդրվի քվեարկության: Խորհրդարանում այդ փոփոխությանը դեմ են արտահայտվել «Դաշնակցություն» եւ «Ազգային վերածնունդ» խմբակցությունները: Նույնանուն կուսակցությունները քարոզարշավի ժամանակ հակաքարոզչություն էին անում փոփոխությունների համար: Ընդ որում, երբ ԼՂՀ-ում որոշվել էր ընդունել խորհրդարանական կառավարման համակարգը, ՀՅԴ-ն Հայաստանի իր կուսակիցների օրինակով ողջունեց այն:

Հավելենք, որ ԼՂՀ հանրաքվեի վերաբերյալ կարծիք են հայտնել նաեւ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները, ինչպես նաեւ ՌԴ ԱԳՆ-ն՝ առանձին: «Համանախագահները տեղյակ են, որ ԼՂ-ում փետրվարի 20-ին անցկացվելու է այսպես կոչված սահմանադրական հանրաքվե։ Նկատի ունենալով հանդերձ, որ ԼՂ դեֆակտո իշխանությունները նման ընթացակարգի կիրառումը դիտարկում են որպես իրենց բնակչության հանրային կյանքը կազմակերպելու ջանք, համանախագահները եւս մեկ անգամ ընդգծում են, որ ոչ մի երկիր, ներառյալ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, չի ճանաչում ԼՂ-ն որպես անկախ եւ ինքնիշխան պետություն։ Համապատասխանաբար, համանախագահները չեն ընդունում փետրվարի 20-ի հանրաքվեի արդյունքները որպես ԼՂ իրավական կարգավիճակի վրա ազդող հանգամանք։ Համանախագահները նաեւ ընդգծում են, որ հանրաքվեի արդյունքները ոչ մի կերպ չեն կանխորոշում ԼՂ վերջնական կարգավիճակը կամ ԼՂ հակամարտության երկարատեւ եւ խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակվող բանակցությունների ելքը»,- նշված է հայտարարության մեջ:

Սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ, ԼՂՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը մեզ հետ զրույցում ասաց, թե Մինսկի խմբի կողմից դա շատ տրամաբանական ու սպասելի հայտարարություն էր: «Նրանցից այլ բան չէինք էլ սպասում: Իսկ մենք այդ փոփոխությունները հո նրանց համար չենք անում: Կոնկրետ ինձ համար նրանց հայտարարությունը ոչինչ չասող տեքստ է: Ըստ էության, նրանք այդպես են ասում տարիներ շարունակ»,- ասաց նա:

«Ես ծանոթացա այդ հայտարարություններին եւ աղաղակող որեւէ բան չտեսա, հատկապես որ համանախագահները դրանով իսկ փաստեցին, որ Արցախի անկախ հանրապետությունը ճիշտ գործընթացի մեջ է: Եվ անկախ այն հանգամանքից՝ նրանք ճանաչում են, թե չեն ճանաչում, դա որեւէ առնչություն չունի ԼՂՀ հիմնահարցի հետ, որի լուծման նպատակով էլ գործում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մենք չենք շեղվել մեր ճանապարհից, եւ մեր ճանապարհը անկախության հռչակագրի եւ 1995թ. դեկտեմբերի հանրաքվեի ոգուն համահունչ է»,- հավելեց ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը:

Սահմանադրական փոփոխությունների ու կառավարման նախագահական համակարգի վերաբերյալ զրուցեցինք ԼՂՀ ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի հետ:

- Պարոն Իշխանյան, դուք քարոզարշավի ժամանակ երբ հանդիպում էիք Արցախի բնակիչների հետ, նախագծին դեմ քվեարկելու համար ի՞նչ փաստարկներ էիք բերում:

- Մենք կյանքի ենք կոչել մեր շտաբները եւ քարոզարշավի ավարտական փուլում ենք: ԱԺ-ում մենք դեմ ենք քվեարկել այդ նախագծին մի քանի պատճառներով, որոնցից մեկն էլ այն է, որ մենք չենք ընդունում այդ համակարգը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դա ոչ թե հակակշռման մեխանիզմ է, այլ հակառակը՝ այն կարող է երկրում որոշակի քաղաքական խնդիրներ առաջացնել եւ աստիճանաբար երկիրը տանել միակուսակցական համակարգի: Մենք ավելի հակված ենք խորհրդարանական կառավարման համակարգին, որը մեր կարծիքով կարող է ավելի նպաստել երկրի քաղաքական, տնտեսական, իրավական ոլորտների զարգացմանը: Ճիշտ կլիներ, որ Հայաստանի նման Արցախն էլ որդեգրեր խորհրդարանական կառավարման նման համակարգ:

- Իսկ չե՞ք կիսում ընդդիմադիր ձեր գործընկերների այն կարծիքը, որ նախագիծը Բակո Սահակյանին հավելյալ պաշտոնավարման հնարավորություն է տալիս: Չէ՞ որ նախագահական ընտրություններն այս ամռանը պետք է լինեն, բայց այդ նախագիծը սահմանում է, որ այն ԱԺ ընտրությունների հետ միասին պետք է անցկացվի 2020թ.:

- Մենք չունենք նման մտահոգություն եւ կարծում ենք, որ որեւէ մեկը որեւէ հիմք չունի նման ենթադրություն անելու: Մյուս կողմից էլ այս նախագիծը կարող է ընդունվել, կարող է՝ ոչ:

- Նախագծում սահմանների եւ տարածքների վերաբերյալ դրույթ կար, որը թե՛ ԼՂՀ-ում, թե՛ ՀՀ-ում մտահոգություն էր առաջացրել այն առումով, որ այդպիսով նոր Սահմանադրությունը հետագայում հնարավորություն կտա ԼՂՀ-ն ընդունել ոչ այս սահմաններով:

- Տարածքների ամբողջականության մասին Սահմանադրության համապատասխան հոդվածը բավականին լուրջ քննարկումների խնդիր էր դարձել, ու նաեւ մեր հիմնական մտահոգություններից մեկն է: ՀՅԴ արցախյան կառույցը առաջարկեց այլ ձեւակերպումներ՝ հենվելով 1991թ. սեպտեմբերին ԼՂՀ ինքնորոշման հռչակագրի եւ1998թ. ԱԺ ընդունած Վարչատարածքային բաժանման մասին օրենքի վրա: Եվ մենք մեր ձեւակերպման մեջ նաեւ Արցախի տարածքի ամբողջականության վերականգնման փաստն ենք ընդգծել: Իսկ տարածքային ամբողջականություն ասելով՝ նկատի ենք ունեցել նաեւ Շահումյանի ու Գետաշենի շրջանների, Մարտակերտի շրջանի մի հատվածի վերականգնումը, որոնք օկուպացված են Ադրբեջանի կողմից: Այսինքն այդ տարածքները նույնպես սահմանադրորեն ամրագրում ենք մեր տարածքային ամբողջականության մեջ:

Տպել
3455 դիտում

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու