Տեղապտույտ. հեռուստաշաբաթը Ռուզան Ազիզյանի հետ

18/02/2017 schedule15:15

Գաղափարները դժվար մարսելի են ժողովրդական լայն զանգվածների համար։ Այդ դասը լավ են յուրացրել թե՛ քաղաքական ուժերը, թե՛ լրագրողները։ Այդ պատճառով նրանք վարժվել են ամեն ինչից շոու սարքելուն (վա՜յ, նայեք, ՀՀԿ-ն ԿԸՀ եկավ քաղցրով, իսկ այն մյուս ուժը ծաղիկներ էր բերել, ի՜նչ հետաքրքիր է)։ Իհարկե, ժամանակ առ ժամանակ ծագում է տհաճ, բայց ըստ ամենայնի անհրաժեշտ մի հարց՝ ինչի՞ համար է այս ամենը։ Հարցին կոնկրետ պատասխանել դժվար է, կատակելը վճռորոշ այս ժամանակահատվածում նույնպես չի խրախուսվում, չնայած ժողովրդի մի հատված հենց սրանով էլ զբաղված է սոցցանցերում։ Համաձայնենք, դժվար է լուրջ դեմքով լսել, ինչպես է ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ի լուր ամենքի հայտարարում, որ իրենք ընտրողին «նամուս, թասիբ ունեցող թիմ են առաջարկում», չնայած այս ժողովից մարդիկ բոլորովին այլ հատվածներ հիշեցին՝ կաշի քերթելու եւ աչքեր հանելու մասին։ Բայց հումորի զգացմանն էլ, ճաշակի նման, ինչպես հայտնի է, ընկեր չկա։

Անդադրումները

Եվ այսպես, հայտնի են ցուցակները, որոնցով 9 քաղաքական միավոր պատրաստվում է մասնակցել ընտրությունների, եւ այդ ցուցակները մարդկանց մի մեծ հատվածի դժգոհ են թողել։ Այդ մասին վկայեցին քաղաքական «հարսանիքներն ու աղմկոտ ապահարզանները», որոնք կազմեցին շաբաթվա քաղաքական օրակարգը։ Դրա վկայությունն էր նաեւ այն, որ մի քանի ուժ, հարմար ցուցակ չգտնելով, այդպես էլ մնաց լուսանցքում։ Կիրակի երեկոյան Սեյրան Օհանյանին «Ռ-էվոլյուցիայով» պաշտպանող Հայրիկյանը, որը պնդում էր, որ Օհանյանը իրականում դեմ է նոր Սահմանադրությանը (նույն Օհանյանը, որ որպես պաշտպանության նախարար բանակին ուղղորդում էր «այո» քվեարկելու), դրանից օրեր անց արդեն տարբեր մակդիրներ էր կպցնում նորաստեղծ դաշինքին։

ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը, որին ի վերջո մերժեցին ընդունել «Ծառուկյան դաշինք», վկայեց, որ նախընտրական պայմանավորվածությունները չեն հարգվել, ու մինչ իրենք 2 ամիս բանակցում էին Ծառուկյանի հետ, Նաիրա Զոհրաբյանը իրենց դեմ վարկաբեկիչ նյութեր էր պատվիրում։ Վիկտոր Դալլաքյանը ամենաանկեղծն էր. ասուլիսի ժամանակ ինչ-որ ցուցակ ներկայացրեց, որն իրեն էր տվել Սամվել Բաբայանը եւ պնդեց, որ համաձայն չէ այդ ցուցակում տեղերի բաշխումին։ Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց, որ իր համոզմամբ միայն «Ծառուկյան դաշինքը» հնարավորություն ուներ լայն կոնսոլիդացիա ապահովել, բայց կորցրեց այն, երբ ցուցակ ներառեց նախկին հանրապետականների «եւ ստացվեց, որ ՀՀԿ-ն մաքրվում է, իրենից հեռացնում է այդ, խնդրում եմ վատ իմաստով չընկալել՝ «աղբը» (հետաքրքիր է՝ ինչպե՞ս լավ իմաստով ընկալել «աղբը»), իսկ իրենք այդ աղբը ընդունում են»։

Ամեն դեպքում. ուժերը, որ մասնակցելու են նախընտրական պայքարին, ժողովրդին տխրելու հնարավորություն չեն տա։ Ինչ արժեն միայն կոմունիստները, որոնք վճռական են առնվազն 5% ստանալ եւ ՀՀԿ ցուցակը, որում տեղ են գտել բոլորը, ով խոստացվել էր, որ չպետք է լինի՝ Շմայսից մինչեւ Գալուստ Սահակյան, ուղղակի մի փոքր հետին տեղերում՝ շղարշված Արփինե Հովհաննիսյանի եւ Արմեն Ամիրյանի ֆոտոգենիկ դեմքերով։ Ի դեպ, լրագրողը, Ամիրյանի՝ 5-րդ հորիզոնականում հայտնվելու փաստին տեղեկանալով, բարձրախոսով շտապել էր նրա մոտ, հավանաբար հույս ունենալով լսել. «Գնեցի վարդեր, տվեցի դռան զանգը, դուռը բացեց կինս» պատմության 2-րդ մասը, բայց նախարարն այս անգամ առավել քան զուսպ էր. «Նոր մարդիկ նոր շունչ են բերում»։ Այնպես որ, հումորը թողնենք քարոզարշավին։

Մինչդեռ...

քարոզարշավն արդեն սկսվել է։ Եվ վաղուց։ Արմեն Դուլյանը օրերս նեղսրտում էր, որ հանրապետական ալիքներով իշխող կուսակցության գովազդ է, քանի որ գրեթե ամեն օր ցուցադրում են կառավարության նիստերը։ Տարօրինակ պրակտիկա է, համաձայնեք։ Որեւէ այլ երկրի որեւէ ուրիշ հեռուստաալիք իրեն թույլ չի տա ռեպորտաժ պատրաստել կառավարության նիստերից։ «Ի՞նչ ցույց տալու բան է՝ մարդիկ աշխատում են, բոլորս էլ աշխատում ենք, դուք, ուրեմն, բարի եղեք, այդ աշխատանքի արդյո՛ւնքը ցույց տվեք»,- ասում էր նա։ Լրիվ արդար պահանջ է, համաձայնեք։ Տարօրինակը զուտ այն է, որ Դուլյանը դա պահանջում է «Կենտրոնի» եթերից, մի հեռուստաալիքի, որը հունվարյան արձակուրդներից անմիջապես հետո սկսեց Ծառուկյանի մասին մի անվերջանալի ֆիլմաշար-օդա ցուցադրել, որտեղ գործարարը ներկայացվում է այնպիսի լուսապսակով, որ սկսում ես հավատալ, որ նա սովորական մահկանացու չէ, այլ մեկը, որին Աստված է ուղարկել հայ ժողովրդին փրկելու։

Մի ալիքով, որը ԲՀԿ համագումարին հատկացնում է լրատվական թողարկման առաջին 20 րոպեն, իսկ դրա մնացած մասը ցուցադրում է թողարկումից անմիջապես հետո եւս մոտ 1 ժամ։ Մի ալիքով, որն իրենից զատ ժամանակ է գտնում նաեւ ՀՀԿ-ական պատգամավորության թեկնածու գովազդել՝ Սամվել Ալեքսանյանին, որն այնքան լրջորեն է կանգնած Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրողի կողքին, որ անգամ Տյառնընդառաջի կրակ է վառել, որ այդ ընտրողը դրա վրայով թռչի։ Ծանր է, այո՛, Մոնոմախի գլխարկը. թվում է, ուզում ես ճիշտ բան ասել, իսկ ասածդ, ավաղ, գոյություն ունեցող իրականության հետ անգամ հեռավոր կապ չունի, հո դեմ չե՞ք։

Ո՞վ, ե՞րբ, ո՞ր դեպքերում

Գաղտնիք չեմ բացի անգամ իշխանությունների համար, եթե ասեմ, որ ազգի 90%-ը արդեն 23-24 տարի ընտրության է գնում մի ցանկությամբ՝ իշխանություն փոխել եւ ըստ այդմ փորձում է գտնել ու ընտրել ուժի, որ գաղափարախոսությամբ ու հռետորաբանությամբ ամենահեռուն է օրվա իշխանություններից, կամ փորձում է այդպիսի տպավորություն թողնել։ Խնդիրը հենց այն է՝ հեռո՞ւ է, թե՞ պարզապես փորձում է տպավորություն թողնել։ Ընտրողին չի հետաքրքրում՝ իր ընտրած ուժն ավելի լա՞վն է, թե՞ ոչ, նա պարզապես ձգտում է ունենալ ա՛յլ իշխանություն։ Ու այս 20 եւ ավելի տարիներին միշտ ստացվել է այնպես, որ ընտրողը քվեարկել է ընդդիմադիրի, նրան, որ ամենաբարձրն էր գոռում «հեռացնե՛լ, ոչնչացնե՛լ, փոխե՛լ», իսկ սա գնացել ու կոալիցիա է կազմել իշխող ուժի հետ։ Այդպես եղել է ՀՅԴ-ի հետ, ԲՀԿ-ի հետ եւ ՕԵԿ-ի հետ, մի քանի անգամ։

Ո՞րն է, ուրեմն, երաշխիքը, որ այս անգամ էլ նույնը չի կրկնվի։ Միանգամից ասենք՝ ոչ մի երաշխիք էլ չկա։ Իզուր են լրագրողները խաչաձեւ հարցերով փորձում նեղը գցել քաղաքական գործիչներին, նրանք հիմնականում այնքան լպրծուն են, որ հեշտությամբ կարողանում են դուրս պրծնել դրա տակից։ Այդպես Ստեփան Մարգարյանը ՕՐՕ դաշինքից լրագրողի ուղիղ հարցին՝ ընտրություններից հետո բացառո՞ւմ է համագործակցությունը ՀՀԿ-ի հետ, պատասխանեց խուսափուկ. «Այս պահին ես ասում եմ, որ երեւի՝ չէ, բայց հետընտրական շրջանում բոլորովին այլ տրամաբանություն է լինում։ Հետընտրական փուլում ես չգիտեմ ինչ կոնֆիգուրացիա կլինի»։

Չնայած գովազդում «Երկրի հարցի» վարողը պնդում էր, որ իրենց տաղավարում հնչած յուրաքանչյուր հարց գտնում է իր պատասխանը, հարցը, որ նա ուղղեց ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանին, այդպես էլ պատասխան չստացավ։ «Ասենք այնպիսի վիճակ է, որ ՀՅԴ ձայնը դառնում է վճռորոշ (դե այդ դեպքում կփրկվի երկիրը, սրամտեց Ռուստամյանը), եթե դուք միանաք ՀՀԿ-ին, այն մեծամասնություն կունենա, եթե՝ ընդդիմադիրներին, ապա նրանք կդառնան մեծամասնություն, դուք ինչպե՞ս կվարվեք։ Ռուստամյանը այդպես էլ չպատասխանեց, այլ պատմեց նոր ԸՕ-ի առավելություններից, այն մասին, որ այլեւս ընտրակեղծիք անելը դառնում է անհնար, բայց ուղիղ չասաց՝ կոալիցիա կլինի՞ ընդդիմության հետ, թե՞ ոչ։

Առավել ազնիվ էին (մտքովս չէր անցնի, որ երբեւէ նման բան կգրեմ) ՀՎԿ-ականները, որոնք ընդունեցին, որ ընդդիմադիր հռետորաբանությամբ իշխանության գալուց հետո չեն բացառում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել, եթե որոշումների կայացման վրա ազդելու լուրջ լծակներ ստանան։ Իսկ եթե այդպես է, եթե ընտրողը շարունակելու է ընտրել ընդդիմադիրի, իսկ սրանք գնալու եւ համագործակցելու են ՀՀԿ-ի հետ, ապա եւս մի անգամ ծագում է վերեւի անտեղի ու անխուսափելի հարցը՝ ինչի՞ համար է այս ամենը։ Իրավիճակը պատկերավոր նկարագրեց երգիչ Եղիշե Պետրոսյանը. «Ազգովի գիտենք, որ այդ սատանայի անիվ կոչվող սարքը փչացած է, բայց տոմսերը առել, հերթ ենք կանգնել, բոլորով պիտի նստենք դրա վրա, որ հերթական անգամ ընկնենք»։ Ազգովի այսքան անգամ նույն փոցխի վրա կանգնելը, համաձայնեք, այնքա՜ն հայեցի է։

Ռուզան Ազիզյան

Տպել
3881 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին